Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 74
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.11.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.11.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
23.11.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 նոյեմբերի 2015 թվականի

թիվ 74

քաղ. Մինսկ

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 24-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) եւ գիտական ներուժն արդյունավետ օգտագործելու, ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում գիտական եւ նորարարական գործունեության մեջ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցությունը զարգացնելու եւ խորացնելու նպատակներով` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական համատեղ աշխատանքների կազմակերպման կարգի մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) եւ այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի

Հանրապետությունից

Բելառուսի

Հանրապետությունից
 

Ղազախստանի

Հանրապետությունից

Ղրղզստանի

Հանրապետությունից

Ռուսաստանի

Դաշնությունից

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ

ԽՈՐՀՈՒՐԴ 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

« » -ի 2015 թվականի

թիվ

քաղ.

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՒ ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդհոդվածի 1-ին կետին եւ 95-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետին համապատասխան եւ գիտական ներուժն արդյունավետ օգտագործելու, ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում գիտական եւ նորարարական գործունեության մեջ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցությունը զարգացնելու եւ խորացնելու նպատակներով՝

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համակարգմամբ մշակել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական համատեղ աշխատանքների կազմակերպման կարգը եւ ներկայացնել այն Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

Հայաստանի

Հանրապետությունից

Բելառուսի

Հանրապետությունից 

Ղազախստանի

Հանրապետությունից

Ղրղզստանի

Հանրապետությունից

Ռուսաստանի

Դաշնությունից

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան