ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 2017 թվականի N 146-Ա
ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գրադարանների և գրադարանային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել գրադարանների խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ գրադարանների խորհրդի աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 27-ի N 1229-Ա որոշմամբ հաստատված աշխատակարգով:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. փետրվարի 20 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 146-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Ա. Ամիրյան | -ՀՀ մշակույթի նախարար (խորհրդի նախագահ) |
Ն. Տեր-Վարդանյան | -ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ) |
Կ. Հարությունյան | -ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Կ. Իսախանյան | -ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ |
Ա. Սարգսյան | -ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ |
Տ. Զարգարյան | -«Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ) |
Ռ. Տոնոյան | -«Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Շիրինյան | -«Հանրապետական գիտաբժշկական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ) |
Լ. Ղարիբյան | -«Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտատեխնիկական գրադարանի ղեկավար (համաձայնությամբ) |
Ֆ. Խաչատրյան | -ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տեղեկատվական վարչության գրադարանի բաժնի վարիչ (համաձայնությամբ) |
Հ. Կարապետյան | -«Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ) |
Ն. Հայրապետյան | -Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ) |
Կ. Մինասյան | -ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ) |
Ե. Միրզոյան | -Երևանի պետական համալսարանի Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի տնօրեն (համաձայնությամբ) |
Գ. Սուքիասյան | -Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, գիտությունների դոկտոր (համաձայնությամբ) |
Տեր Արարատ քահանա Պողոսյան | -Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Պողոսյան Մանուկյան» ձեռագրատան տնօրեն (համաձայնությամբ) |
Ն. Հովասափյան | -ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ (խորհրդի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|