Գլխավոր տեղեկություն
Համար
N 562-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (06.03.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2012.12.28/16(47) Հոդ.55
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
25.12.2012
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
25.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

25 դեկտեմբերի 2012 թ.

N 562-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻՑ ՀԱՏՈՒԿ ՏԱՐԱԾՔ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասով`

(նախաբանը փոփ. 14.02.17 N 672-Ն)

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղից հատուկ տարածք տեղափոխված ավտոտրանսպորտային միջոցների հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:

 

Երևանի քաղաքապետ

Տ. Մարգարյան

 

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2012 թվականի դեկտեմբերի 25-ի

N 562որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղից հատուկ տարածք տեղափոխված ավտոտրանսպորտային միջոցների հաշվառման

 

1. Սույն կարգով կարգավորվում են Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղից հատուկ տարածք տեղափոխված ավտոտրանսպորտային միջոցների հաշվառման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները ունեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման հավելվածով սահմանված հասկացությունների իմաստը:

3. Ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը (միասին այսուհետ` ավտոտրանսպորտային միջոց) հատուկ տարածք տեղափոխելուց անմիջապես հետո հատուկ տարածքի համար պատասխանատու անձը կատարում է համապատասխան գրառում հատուկ մատյանում, որը հաստատվում է ավտոկայանատեղի կազմակերպչի կամ վերջինիս լիազորված անձի կողմից:

4. Հատուկ տարածք ավտոտրանսպորտային միջոցի մուտք գործելու և հատուկ տարածքից ավտոտրանսպորտային միջոցը բաց թողնելու ժամանակ մատյանում նշվում է հետևյալ տեղեկատվությունը.

1) հատուկ տարածք տեղափոխված (հատուկ տարածքից բաց թողնված) ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը, հաշվառման համարանիշը,

2) հատուկ տարածքում ավտոտրանսպորտային միջոցը տեղավորելու (հատուկ տարածքից ավտոտրանսպորտային միջոցը բաց թողնելու) ժամանակը (ամիս, ամսաթիվ, ժամ, րոպե),

3) ավտոտրանսպորտային միջոցը հատուկ տարածքում պահպանելու ժամկետը (օր, ժամ),

4) ավտոտրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու արձանագրության համարը և կազմելու ժամանակը,

5) հատուկ տարածքում ավտոտրանսպորտային միջոցի պահպանման համար հաշվարկված գանձման ենթակա վճարի չափը,

6) ավտոտրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու ծախսերի փոխհատուցման մասին տվյալներ, փոխադրողի անունը, ազգանունը, ստորագրությունը,

7) հատուկ տարածքի համար պատասխանատու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը,

8) հատուկ տարածքից բաց թողնվող ավտոտրանսպորտային միջոցի անվնաս լինելու վերաբերյալ դրա սեփականատիրոջ, նրա լիազորած անձի կամ այն անձի, ում կցված է այն, համաձայնությունը կամ անհամաձայնությունը, նրա անուն, ազգանուն, ստորագրությունը։

(4-րդ կետը փոփ. 14.02.17 N 672-Ն)

5. Հատուկ տարածքում երեք տարի ժամկետով պահպանվում են հետևյալ փաստաթղթերը.

1) ավտոտրանսպորտային միջոցը հատուկ տարածք մուտք գործելու և հատուկ տարածքից բաց թողնելու հաշվառման մատյանը,

2) ավտոտրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ արձանագրությունը,

3) հատուկ տարածք տեղափոխման համար հաշվարկված վճարի, ինչպես նաև հատուկ տարածքում ավտոտրանսպորտային միջոցի գտնվելու տևողության և, ըստ դրա՝ պահպանման համար գանձման ենթակա և փաստացի գանձված գումարի չափի վերաբերյալ կտրոնները (դրանց առկայության դեպքում)։

6. Սույն կարգի 5-րդ կետում նշված ժամկետը լրանալուց հետո կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերն ենթակա են հանձնման Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին` արխիվացման նպատակով:

(հավելվածը փոփ. 14.02.17 N 672-Ն)