ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2015 թվականի N 559-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով 2015 թվականի մայիսի 21-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածը և համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին» համաձայնագրի 1-ին հոդվածում նշված նպատակների իրագործման նկատմամբ հսկողության և Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների փոխգործակցությունը համակարգելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունիսի 30 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. հունիսի 30-ի N 559-Ա որոշման |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ՀԱՏՈՒԿ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ
(վերնագիրը խմբ. 15.02.17 N 134-Ա)
Ա. Գևորգյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական (հատուկ աշխատանքային խմբի հայկական կողմի համանախագահ) |
Լ. Դավթյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ |
Ա. Թունյան |
- «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ (ԷԿԵՆԳ)» ՓԲԸ-ի տնօրեն |
Մ. Մարտիրոսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ |
Տ. Տիգրանյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ |
Լ. Ֆարմանյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցությանվարչության պետի տեղակալ |
Ա. Մկրտչյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վարչության ֆինանսական և բյուջետային ծրագրերի բաժնի պետ |
Ս. Ղուկասյան |
- ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության իրավական ապահովման և բողոքարկման բաժնի պետ |
Ք. Պողոսյան |
- ՀՀ ազգային վիճակագրական ծառայության վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժնի պետ (համաձայնությամբ) |
Ս. Գևորգյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի կատարման և ներպետական իրավունքի բաժնի գլխավոր մասնագետ |
(հավելվածը խմբ. 15.02.17 N 134-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.06.2017, N 564-Ա | 13.06.2017, N 559-Ա | |
15.02.2017, N 134-Ա | 16.02.2017, N 559-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|