Գլխավոր տեղեկություն
Համար
N 675-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.03.2017-08.01.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.03.17/10(579).1 Հոդ.5
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
14.02.2017
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
14.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.03.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

14 փետրվարի 2017 թ.
ք. Երևան

N 675-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Երևան քաղաքի ավագանու 2016 թվականին հունիսի 24-ի հ. 558-Ն որոշմամբ հաստատված Երևանի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի» դրույթները, ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցի (էլեկտրամոբիլ) սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող անձանց համար սահմանել ավտոկայանատեղի տեղական վճարի գծով արտոնություն՝ ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից:

2. Սահմանել, որ ավտոկայանատեղի տեղական վճարի գծով արտոնության տրամադրման համար հիմք է հանդիսանում սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից Երևանի քաղաքապետին ուղղված դիմումը, որին կցվում են ավտոտրանսպորտային միջոցի սեփականության վկայականի կամ ավտոտրանսպորտային միջոցն օրինական այլ հիմքով տիրապետելու հանգամանքը հաստատող փաստաթղթերի, տեխնիկական անձնագրի պատճենները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Երևանի քաղաքապետ

Տ. Մարգարյան