Գլխավոր տեղեկություն
Համար
N 55-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.02.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2017.02.08/1(86) Հոդ.100
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.01.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.01.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունվարի 2017 թվականի N 55-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 733-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով և 36-րդ հոդվածով, ինչպես նաև հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի «Նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 25-ի N 919-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 733-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ ենթակետով.

«7) սույն որոշման հավելվածի 19-րդ, 20-րդ, 20.1-ին, 26-րդ, 26.2-րդ, 37-րդ և 39-րդ կետերով նախատեսված՝ նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները հաշվարկվում են համապատասխան կետերով նախատեսված սակագների նվազագույն չափերով՝ անկախ նոտարական տվյալ գործողության կամ ծառայության բարդության կամ աշխատատարության՝

ա. սոցիալապես անապահով ընտանիքների (անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության «20.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների) անդամների համար,

բ. 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց համար,

գ. կենսաթոշակառուների համար,

դ. Հայրենական մեծ պատերազմի և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցների համար:».

2) որոշման հավելվածում՝

ա. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19.1-ին, 19.2-րդ, 20.1-ին, 24.1-ին, 26.2-րդ, 38-րդ և 39-րդ կետերով.

 

«19.1. Բոլոր ժառանգների համաձայնությամբ նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագրերը չեղյալ համարելու համար

5-10

 

19.2. Կտակակատարի լիազորությունների հավաստման վկայագրեր տալու համար

1-5

 

20.1. Լիազորագրից հրաժարվելու կամ լիազորագիրը դադարեցնելու մասին դիմում վավերացնելու համար

0.5-1

 

24.1. Իր կողմից վստահված թարգմանչի ստորագրության իսկությունը վավերացնելու համար

0.5

 

26.2. Կտակը փոփոխելու կամ լրացնելու մասին դիմումի վավերացման համար

2-5

 

38. Կատարողական մակագրության թերթ տալու համար

5-10

 

39. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը հաստատելու համար՝

 
 

1) անձանց ազգակցական հարաբերությունները հաստատելու համար

5-30

2) անձի` ուրիշի խնամքի տակ գտնվելու փաստը հաստատելու համար

5-30

3) ծննդյան, որդեգրման (դստերագրման), ամուսնության, ամուսնալուծության և մահվան գրանցումը հաստատելու համար

5-30

4) ժառանգությունն ընդունելու և ժառանգության բացման վայրի փաստի հաստատման համար

5-30

5) իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությունը հաստատելու համար

5-30

6) սեփականության իրավունքով գույքի տիրապետումը հաստատելու համար

5-30

7) իրավաբանական նշանակություն ունեցող այլ փաստերը հաստատելու համար

 5-30»,

 

բ. 33-րդ կետում «Դրամական գումար կամ արժեթղթեր դեպոզիտ ընդունելու, պահպանելու, հանձնելու կամ վերադարձնելու համար» բառերը փոխարինել «Դրամական գումար կամ արժեթղթեր, թանկարժեք մետաղներ, քարեր դեպոզիտ ընդունելու, պահպանելու կամ հանձնելու և վկայագիր տալու համար» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունվարի 31

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան