Գլխավոր տեղեկություն
Համար
N 134-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.02.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.02.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 փետրվարի 2017 թվականի N 134-Ա

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 559-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հունիսի 30-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 559-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. փետրվարի 15

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

փետրվարի 15-ի N 134-Ա

որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

հունիսի 30-ի N 559-Ա

որոշման

 

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

 

ՀԱՏՈՒԿ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ

Ա. Գևորգյան

- ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական (հատուկ աշխատանքային խմբի հայկական կողմի համանախագահ)

   

Լ. Դավթյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ

   

Ա. Թունյան

- «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ (ԷԿԵՆԳ)» ՓԲԸ-ի տնօրեն

   

Մ. Մարտիրոսյան  

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ

   

Տ. Տիգրանյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ

   

Լ. Ֆարմանյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցությանվարչության պետի տեղակալ

   

Ա. Մկրտչյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վարչության ֆինանսական և բյուջետային ծրագրերի բաժնի պետ

   

Ս. Ղուկասյան

- ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության իրավական ապահովման և բողոքարկման բաժնի պետ

   

Ք. Պողոսյան

- ՀՀ ազգային վիճակագրական ծառայության վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժնի պետ (համաձայնությամբ)

   

Ս. Գևորգյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի կատարման և ներպետական իրավունքի բաժնի գլխավոր մասնագետ»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան