Գլխավոր տեղեկություն
Համար
N 13-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.01.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.01.20/4(1279) Հոդ.35
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.01.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.01.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.01.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հունվարի 2017 թվականի N 13-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1602-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1602-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով ձևավորված «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհուրդն իր լիազորությունները կիրականացնի մինչև «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման արդյունքում ստեղծված «Նուբարաշենի մարզառազմական մասնագիտացված դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության՝ օրենքով սահմանված կարգով պետական գրանցումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունվարի 19

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
հունվարի 19-ի N 13-Ն որոշման

 

 «Հավելված N 2

ՀՀ կառավարության 2004 թվականի

նոյեմբերի 11-ի N 1602-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ՓՈՔՐ ՄՀԵՐ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Ա. Պետրոսյան

 

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ

     

Ա. Դանիելյան

 

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ

     

Ռ. Հարությունյան

  

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ

     

Ս. Անթառանյան

 

- ՀՀ կրթության և գիտության նախարարի օգնական

     

Թ. Թովմասյան

 

- մանկավարժական խորհրդի անդամ (համաձայնությամբ)

     

Մ. Կալոյան

 

- մանկավարժական խորհրդի անդամ (համաձայնությամբ)

     

Է. Գալուստյան

 

- ծնողական խորհրդի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

     

Ա. Վարդանյան

 

- ծնողական խորհրդի ներկայացուցիչ (համաձայնությամբ)»։

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան