ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2011 թվականի N 1255-Ա
«ՏԱԹԵՎ» ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ միջգերատեսչական ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Տաթև» զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին» N 848-Ն որոշման 2-րդ կետով հաստատված՝ «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակներում միջազգային չափանիշներին համապատասխանող գրավիչ ճարտարապետական և լանդշաֆտային միջավայրի կազմակերպման խնդիրները համակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին՝ ելնելով քննարկվող խնդիրների առանձնահատկություններից` հանձնաժողովի նիստերին հրավիրել համապատասխան համայնքի ղեկավարների, հասարակական կազմակերպությունների և ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչների (համաձայնությամբ):
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2011 թ. դեկտեմբերի 23-ի N 1255-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ն. Սարգսյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Ռ. Ալավերդյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարի գլխավոր խորհրդական (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Ա. Բախշյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ |
Ա. Սամուելյան |
- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
Լ. Շահվերդյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ |
Ս. Պապյան |
- ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ |
Ս. Ավետիսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ա. Մուսայան |
- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ |
Մ. Մաթևոսյան |
- «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Վ. Գրիգորյան |
- ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
- Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Մելքոնյան |
- «Տաթևի վերածնունդ» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Ապիկյան |
- «Տաթևի վերածնունդ» ծրագրի ղեկավար (համաձայնությամբ) |
Գ. Նալբանդյան |
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական բաժնի աշխատող (համաձայնությամբ) |
Գ. Գալստյան |
- «Հայաստանի շինարարների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ն. Մարտիրոսյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ճարտարապետության վարչության պետ |
Ս. Մաթևոսյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչության պետ |
Ա. Մարտիրոսյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ճարտարապետության վարչության ճարտարապետության քաղաքականության բաժնի առաջատար մասնագետ (հանձնաժողովի քարտուղար) |
(հավելվածը փոփ. 28.06.12 N 575-Ա, լրաց., փոփ. 28.11.13 N 1117-Ա, խմբ. 01.10.14 N 958-Ա, փոփ. 12.04.16 N 276-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |