Գլխավոր տեղեկություն
Համար
N 102-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.02.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.02.15/10(1285) Հոդ.137
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.02.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 փետրվարի 2017 թվականի N 102-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 805-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 10-ի «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույք նվիրաբերելու կարգը հաստատելու մասին» N 805-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «5. Նախքան ոչ պետական կազմակերպություններին պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույք նվիրաբերելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը՝ նվիրաբերվող անշարժ գույքը պարտադիր կարգով ենթակա է գնահատման՝

1) շենք, շինությունները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով.

2) շինություններով ծանրաբեռնված և դրանց սպասարկման համար հատկացված հողամասերը՝ հողամասի կադաստրային արժեքով:».

2) 12-րդ կետի 1-ին ենթակետում «գնահատված արժեքը» բառերը փոխարինել «շենք, շինությունների գնահատված, իսկ շինություններով ծանրաբեռնված և դրանց սպասարկման համար հատկացված հողամասի կադաստրային արժեքները)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2016 թվականի հունիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. փետրվարի 10

Երևան