Գլխավոր տեղեկություն
Համար
N 1367-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.12.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2016

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2016 թվականի N 1367-Ա

 

Հայաստանի Հանրապետության՝ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԸՆՏՐՈՂԱԿԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՀԱՎԵԼՅԱԼ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՄԱՆ ՀԱՅՏԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Միջազգային արժութային հիմնադրամին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին, Միջազգային ֆինանսական կորպորացիային, Զարգացման միջազգային ասոցիացիային, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին, Կապիտալ ներդրումների բազմակողմանի երաշխիքների գործակալությանը և Կապիտալ ներդրումների վերաբերյալ տարաձայնությունների կարգավորման միջազգային կենտրոնին Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի «ա» կետի և 7-րդ հոդվածի դրույթներով, ինչպես նաև «Զարգացող և անցումային տնտեսությամբ երկրների ձայնի իրավունքը և մասնակցությունն ապահովելու նպատակով կանոնադրական կապիտալում 2010 թվականի ընտրողական համալրման մասին» և «2010 թվականի ընդհանուր կապիտալի համալրման մասին» Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կառավարիչների խորհրդի 2011 թվականի համապատասխանաբար NN 612 և 613 որոշումների 3-րդ պարբերության (f) կետի պայմաններով ու դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Իրականացնել Հայաստանի Հանրապետության՝ որպես Համաշխարհային բանկի անդամ պետության համար նախատեսված Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ընտրողական և ընդհանուր կապիտալում հավելյալ բաժանորդագրումը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալով որպես լիազորված պաշտոնատար անձ՝ ստորագրել 2010 թվականի ընտրողական կապիտալի համալրման և ընդհանուր կապիտալի համալրման շրջանականերում հավելյալ բաժանորդագրման հայտերի ձևաչափերը (համապատասխանաբար NN 1 և 2 հավելվածներ):

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ լրացնել «2010 թվականի ընտրողական կապիտալի համալրման և ընդհանուր կապիտալի համալրման շրջանակներում բաժանորդագրվող հավելյալ բաժնեմասերի մասին» իրավական հուշագիրը (N 3 հավելված):

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ 2,511,620.70 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարի չափով վճարումն իրականացնել մինչև 2017 թվականի մարտի 16-ը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. դեկտեմբերի 29

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2016 թվականի

դեկտեմբերի 29-ի N 1367-Ա որոշման

 

Բաժանորդագրման ձևաչափ (Ընտրողական կապիտալի համալրում SCI)

 

Հարգելի պարոն

 

Հայաստանի Հանրապետությունը ներկայումս 230,374 բաժնեմաս ունի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի բաժնետիրական կապիտալում և սույնով բաժանորդագրվում է 160 հավելյալ բաժնեմասերին՝ «Զարգացող և անցումային տնտեսությամբ երկրների ձայնի իրավունքը և մասնակացությունը Կանոնադրական կապիտալում ապահովելու համար 2010թ. Ընտրողական համալրման մասին» Կառավարիչների խորհրդի թիվ 612 Որոշման 3-րդ պարբերությամբ սահմանված դրույթներին և պայմաններին համաձայն:

Ի դեմս Հայաստանի Հանրապետության՝ հայտնում եմ, որ Կառավարությունը վերոնշյալ բաժանորդագրումն իրականացնելու նպատակով ձեռնարկել է բոլոր միջոցառումները:

Առդիր՝ «Իրավական հուշագիր»:

 

 

 Հարգանքով՝

(Երկիրը)
Ստորագրությունը
Ստորագրող պաշտոնատար անձի անունը և պաշտոնը

 

Գլխավոր քարտուղար

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ

1818 Հ փողոց, ՀԱ

Վաշինգտոն, Կ.Շ. 20433

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2016 թվականի

դեկտեմբերի 29-ի N 1367-Ա որոշման

 

Բաժանորդագրման ձևաչափ (Ընդհանուր կապիտալի համալրում GCI)

 

Հարգելի պարոն

 

Հայաստանի Հանրապետությունը ներկայումս 484,102 բաժնեմաս ունի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի բաժնետիրական կապիտալում և սույնով բաժանորդագրվում է 347 հավելյալ բաժնեմասերին՝ «2010թ. Ընդհանուր կապիտալի համալրման մասին» Կառավարիչների խորհրդի թիվ 613 Որոշման 3-րդ պարբերությամբ սահմանված դրույթներին և պայմաններին համաձայն:

Ի դեմս Հայաստանի Հանրապետության՝ հայտնում եմ, որ Կառավարությունը վերոնշյալ բաժանորդագրումն իրականացնելու նպատակով ձեռնարկել է բոլոր միջոցառումները:

Առդիր՝ «Իրավական հուշագիր»:

 

 Հարգանքով՝

(Երկիրը)
Ստորագրությունը
Ստորագրող պաշտոնատար անձի անունը և պաշտոնը

 

Գլխավոր քարտուղար

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ

1818 Հ փողոց, ՀԱ

Վաշինգտոն, Կ.Շ. 20433

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2016 թվականի

դեկտեմբերի 29-ի N 1367-Ա որոշման

 

Իրավական հուշագրի» առաջարկվող ձևաչափ
2010 թ.
 Ընտրողական կապիտալի համալրման և Ընդհանուր կապիտալի համալրման շրջանակներում բաժանորդագրված բաժնեմասերի համար]

 «Իրավական հուշագիր»

 

1. Հայաստանի Հանրապետությունը որոշել է բաժանորդագրվել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (այսուհետ՝ Բանկ) բաժնետիրական կապիտալի 160 հավելյալ բաժնեմասերին, որոնք բաշխվել են «Զարգացող և անցումային տնտեսությամբ երկրների ձայնի իրավունքը և մասնակացությունը Կանոնադրական կապիտալում ապահովելու համար 2010թ. Ընտրողական համալրման մասին» Կառավարիչների խորհրդի թիվ 612 Որոշման համաձայն և բաժանորդագրվել 347 հավելյալ բաժնեմասերին, որոնք բաշխվել են «2010թ. Ընդհանուր կապիտալի համալրման մասին» Կառավարիչների խորհրդի թիվ 613 Որոշման համաձայն (երկուսը միասին՝ Որոշումներ):

2. Յուրաքանչյուր որոշման 3-րդ (f) պարբերության համաձայն՝ անդամ պետությունները պետք է որոշակի քայլեր ձեռնարկեն լիազորություն ձեռք բերելու և հավելյալ մասնաբաժիններին բաժանորդագրվելու ուղղությամբ: Սույն «Իրավական հուշագրի» նպատակն է ներկայացնել անդամ պետության կողմից ձեռնարկվող քայլերը նմանատիպ բաժանորդագրումների նկատմամբ իրենց պարտավորություններն իրականացնելու առնչությամբ:

 

Անդամ պետության օրենքին համապատասխանող պահանջները

3. Բաժանորդագրում: Հայաստանի Հանրապետությունը լիազորված է բաժանորդագրվելու հավելյալ մասնաբաժիններին՝ համաձայն ստորև նշվածի.

Ա. [Ծանոթագրություն անդամ պետության համար. խնդրում ենք այստեղ ներկայացնել համապատասխան օրենքները, կանոնակարգերը և ընթացակարգերը հավելյալ բաժնեմասերը բաժանորդագրելու համար:]

Բ. [Ծանոթագրություն անդամ պետության համար. խնդրում ենք կցել գործող այն սահմանադրական դրույթների և օրենքների պատճենները, որոնք լիազորում են նմանատիպ հավելյալ բաժնեմասերի բաժանորդագրումը:]

4. Վճարումը: Հայաստանի Հանրապետությունը լիազորված է վճարումներ կատարել հավելյալ բաժնեմասերի առնչությամբ, ներառյալ՝ այնպիսի բաժնեմասերի մասնաբաժինների առնչությամբ, որոնք ցպահանջ են և այն գումարը, որը պետք է վճարվի բաժնեմասերի՝ ազգային արժույթի մասնաբաժնի արժեքը պահպանելու նպատակով, եթե կա այդպիսին, համաձայն ստորև նշվածի.

ա. [Ծանոթագրություն անդամ պետության համար. Խնդրում ենք այստեղ ներկայացնել համապատասխան օրենքները, կանոնակարգերը և ընթացակարգերը բաժնեմասերի առնչությամբ վճարումներ կատարելու համար:]

բ. [Ծանոթագրություն անդամ պետության համար. Խնդրում ենք կցել համապատասխան օրենսդրության փաստաթղթերի պատճենները:]

 

Անդամ պետության իրավական պահանջների բավարարումը

5. Հավելյալ բաժնեմասեր բաժանորդագրելու և վերջիններիս դիմաց վճարումներ կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն վերոնշյալ պահանջները բավարարված լինեն:

6. Սույն հուշագրին ուղեկցող Բաժանորդագրման ձևաչափի փաստաթուղթը ստորագրվի (անուն, ազգանուն) (պաշտոն) կողմից, ով հանդիսանում է Հայաստանի Հանրապետության լիազորված ներկայացուցիչն այս հարցում:

7. Հայաստանի Հանրապետությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Բանկի «Համաձայնագրի հոդվածներով» սահմանված իր պարտականություններն իրականացնելու համար և Որոշումների համաձայն՝ բաժանորդագրված բաժնետրիական կապիտալում լրացուցիչ բաժնեմասերի առնչությամբ:

8. Երբ վերոնշյալ համապատասխան օրենքների և կանոնակարգերի պատճենները կցվեն սույն Հուշագրին:

9. Ներքևում ստորագրողը Հայաստանի Հանրապետության իրավաբան է, ով լիազորված է իրավաբանական կարծիք ներկայացնել վերոնշյալ հարցերի կապակցությամբ:

 

Ստորագրություն

 

Այն անձի անունը և պաշտոնը, ով լիազորված է իրավաբանական եզրակացություն ներկայացնել Կառավարության գործողությունների մասին

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան