Գլխավոր տեղեկություն
Համար
N 10-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.01.2017-14.12.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.01.20/4(1279) Հոդ.33
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.01.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.01.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.01.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հունվարի 2017 թվականի N 10-Ն

 

«ԵՐԵՎԱՆԻ ԲԺՇԿԱՀՈԳԵԲԱՆԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ», «ԿԱՊԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին ու 64-րդ հոդվածի 3-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Ստեփանավան քաղաքի Երիտասարդական 51/1 հասցեում գտնվող՝ 377.7 հազ. դրամ սկզբնական արժեքով և 47.5 քառ. մետր ընդհանուր տարածքով վարչական մասնաշենքը, 5876.9 հազ. դրամ սկզբնական արժեքով և 615.51 քառ. մետր ընդհանուր տարածքով ուսումնական մասնաշենքը, 510.4 հազ. դրամ սկզբնական արժեքով և 49.76 քառ. մետր ընդհանուր տարածքով պահեստը, 22239.3 հազ. դրամ սկզբնական արժեքով և 1246.08 քառ. մետր ընդհանուր տարածքով ճաշարանը, 1141.6 հազ. դրամ սկզբնական արժեքով և 76.97 քառ. մետր ընդհանուր տարածքով նախկին ննջարանային մասնաշենքը, 256.0 հազ. դրամ սկզբնական արժեքով և 8.55 քառ. մետր ընդհանուր տարածքով սանհանգույցը, 1141.6 հազ. դրամ սկզբնական արժեքով և 118,26 քառ. մետր ընդհանուր տարածքով հաշվապահության մասնաշենքը, 657.3 հազ. դրամ սկզբնական արժեքով և 78,66 քառ. մետր ընդհանուր տարածքով բուժկետը, 5920.2 հազ. դրամ սկզբնական արժեքով և 289.44 քառ. մետր ընդհանուր տարածքով արհեստանոցը, 6533.5 հազ. դրամ սկզբնական արժեքով և 274,3 քառ. մետր ընդհանուր տարածքով մարզադահլիճը, 83.2 հազ. դրամ սկզբնական արժեքով և 6,9 քառ. մետր ընդհանուր տարածքով տնտեսական սենյակը, 299.0 հազ. դրամ սկզբնական արժեքով և 16.4 քառ. մետր ընդհանուր տարածքով լվացքատունը, 634.7 հազ. դրամ սկզբնական արժեքով և 24 քառ. մետր ընդհանուր տարածքով կաթսայատունը, 420.0 հազ. դրամ սկզբնական արժեքով և 65.8 քառ. մետր ընդհանուր տարածքով ծածկը հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:

2. Դադարեցնել «Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության Կապանի և Ստեփանավանի մասնաճյուղերի (պետական հաշվառման համարները՝ համապատասխանաբար 27.060.01615/20009-12-26, 37.060.00618/2016-09-26) գործունեությունը:

3. Սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գործընթացների ավարտից հետո «Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 273.210.03501) վերակազմակերպել բաժանման ձևով՝ ստեղծելով «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն», «Կապանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» և «Ստեփանավանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

4. «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն», «Կապանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» և «Ստեփանավանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները «Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդներն են` բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:

5. Սահմանել, որ`

1) «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության`

ա. առարկան կրթության կազմակերպման ոլորտում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների համակարգումն է, ինչպես նաև՝ երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքների գնահատման ու աջակցության միասնական հիմքերի ապահովումը,

բ. նպատակը երեխայի կրթության իրականացման գործընթացում կրթական ծառայությունների մատչելիությունը, արդյունավետությունը և մասնակցային հնարավորությունները մեծացնելն է.

2) «Կապանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» և «Ստեփանավանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների՝

ա. առարկան կրթության կազմակերպման ոլորտում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցումն է,

բ. նպատակն իրենց սպասարկման տարածքում գտնվող ուսումնական հաստատություններում սովորողների կրթության կազմակերպմանը և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառմանն աջակցելն է:

6. Թույլատրել «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

1) ուսումնական ու մեթոդական գրականության մշակում և հրատարակում.

2) դիդակտիկ նյութերի և պարագաների ստեղծում.

3) մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցում 18-ից բարձր տարիքի (հանրակրթության մեջ չընդգրկված) անձանց.

4) փորձագետ-մասնագետների կողմից մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցում.

5) պետական ծրագրով չնախատեսված վերապատրաստումների կազմակերպում և անցկացում:

7. Թույլատրել «Կապանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» և «Ստեփանավանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններին իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) ուսումնական ու մեթոդական գրականության մշակում և հրատարակում.

2) դիդակտիկ նյութերի և պարագաների ստեղծում.

3) մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցում 18-ից բարձր տարիքի (հանրակրթության մեջ չընդգրկված) անձանց.

4) փորձագետ-մասնագետների կողմից մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցում։

8. «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն», «Կապանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» և «Ստեփանավանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը` նրան վերապահելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները:

9. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝

1) ապահովել՝

ա. վերակազմակերպմամբ պայմանավորված՝ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև ամրացվող և սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմի ու արժեքների և բաժանիչ հաշվեկշռի հաստատումը,

բ. սույն որոշմամբ՝ վերակազմավորման միջոցով ստեղծված «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն», «Կապանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» և «Ստեփանավանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների սովորողների` հանրակրթական ծրագրերով շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել «Հանրապետական տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոն», «Կապանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» և «Ստեփանավանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները և ապահովել պետական գրանցումը:

 10. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված՝ պետական սեփականություն հանդիսացող «Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Երևան քաղաքի Հովհաննես Քաջազնունու 12, Կապան քաղաքի Լեն Հանքերի 5 հասցեներում գտնվող և սույն որոշման 1-ին կետում նշված՝ Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով համապատասխանաբար ամրացնել «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն», «Կապանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» և «Ստեփանավանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններին:

11. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 9-րդ կետի 2-րդ ենթակետում և 10-րդ կետում նշված գործընթացի ավարտից հետո վեցամսյա ժամկետում «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն», «Կապանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» և «Ստեփանավանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքել սույն որոշման 10-րդ կետում նշված տարբեր հասցեներում գտնվող անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերից բխող նոտարական վավերացումը և գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու են համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին:

12. «Հանրապետական տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոն», «Կապանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» և «Ստեփանավանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կապված պետական գրանցման և կնիքի ձեռքբերման ծախսերը կատարել «Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունվարի 13

Երևան