ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 2017 թվականի N 76-Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1893-Ա, 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 47-Ա ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 681-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով և 11-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմին գույք հանձնելու մասին» N 1893-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման վերնագիրը և 1-ին կետը «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման» բառերից հետո լրացնել «և զարգացման» բառերով.
2) որոշման հավելվածի վերնագրում «Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային կառավարման» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման» բառերով.
«3) որոշման հավելվածի 2-րդ, 6-8-րդ, 11-րդ, 13-րդ, 16-րդ, 20-րդ, 29-33-րդ, 38-րդ, 39-րդ, 48-րդ, 49-րդ, 58-րդ, 59-րդ, 65-68-րդ, 75-րդ, 76-րդ, 81-րդ, 82-րդ, 85-րդ, 87-րդ կետերը և «Ընդամենը» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
». |
4) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 15-րդ, 21-28-րդ, 34-րդ, 35-րդ, 53-րդ, 69-րդ, 70-րդ և 74-րդ կետերը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 25-ի «Գույքը որպես նվիրատվություն ընդունելու մասին» N 47-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետը «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման» բառերից հետո լրացնել «և զարգացման» բառերով.
2) որոշման հավելվածի 6-րդ և 7-րդ կետերը և «Ընդամենը» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
». |
3) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 15-18-րդ և 20-րդ կետերը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 23-ի «Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» N 681-Ա որոշման հավելվածի 340-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
4. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 38874.7 հազ. դրամ սկզբնական արժեքով գույքը հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համաձայն N 1 հավելվածի:
5. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 10199.7 հազ. դրամ սկզբնական արժեքով գույքը հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համաձայն N 2 հավելվածի:
6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 4-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի հետ համատեղ մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 5-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
7. Սահմանել, որ «TOYOTA AVALON-3.5L», «HOVER CUV» և «Peugeot Pars» մակնիշների տրանսպորտային միջոցները պետական հաշվառումից հանելու և հաշվառելու հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. փետրվարի 3 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 76-Ա որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ
(հազ. դրամ) |
NN ը/կ |
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Միավորի գինը |
Ընդամենը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
Գորգ՝ սինթետիկ |
հատ |
1 |
425.1 |
425.1 |
2. |
Լազերային տպիչ |
հատ |
3 |
195.50 |
586.5 |
3. |
Օդորակիչ |
հատ |
2 |
360.0 |
720.0 |
4. |
Օդորակիչ |
հատ |
2 |
504.0 |
1008.0 |
5. |
Օդորակիչ |
հատ |
1 |
600.0 |
600.0 |
6. |
Սեղան` նախարարների տեղակալների համար, նախշազարդ |
լրակազմ |
1 |
1064.0 |
1064.0 |
7. |
Սեղան՝ երկու արկղով |
հատ |
1 |
108.4 |
108.4 |
8. |
Սեղան՝ մեկ արկղով |
հատ |
6 |
84.0 |
504.0 |
9. |
Նիստերի սեղան՝ 3.0 մ |
հատ |
1 |
136.0 |
136.0 |
10. |
Աթոռ |
հատ |
7 |
45.5 |
318.5 |
11. |
Բազկաթոռ |
հատ |
2 |
300.0 |
600.0 |
12. |
Երկաթյա պահարան |
հատ |
5 |
58.5 |
292.5 |
13. |
Տեսախցիկ |
հատ |
1 |
282.5 |
282.5 |
14. |
Լրագրասեղան՝ նախշազարդ |
հատ |
1 |
113.7 |
113.7 |
15. |
Փոշեկուլ |
հատ |
1 |
75.0 |
75.0 |
16. |
Սառնարան |
հատ |
1 |
132.3 |
132.3 |
17. |
Սառնարան |
հատ |
2 |
182.3 |
364.5 |
18. |
Համակարգիչ |
հատ |
3 |
287.3 |
861.9 |
19. |
Տպիչ սարք |
հատ |
1 |
175.1 |
175.1 |
20. |
Մոնիթոր |
հատ |
1 |
126.6 |
126.6 |
21. |
Մոնիթոր |
հատ |
4 |
121.2 |
484.8 |
22. |
Համակարգիչ |
հատ |
1 |
293.7 |
293.7 |
23. |
Տպիչ (պատճ. մեքենա) սկան MF 3220 |
հատ |
1 |
110.2 |
110.2 |
24. |
Համակարգիչ |
լրակազմ |
1 |
187.1 |
187.1 |
25. |
Լազերային տպիչ |
հատ |
1 |
249.9 |
249.9 |
26. |
Համակարգիչ |
լրակազմ |
1 |
220.5 |
220.5 |
27. |
Անխափան սնուցման սարք UPS |
հատ |
1 |
43.0 |
43.0 |
28. |
Անխափան սնուցման սարք UPS |
հատ |
1 |
14.1 |
14.1 |
29. |
Նոութբուք |
լրակազմ |
1 |
229.8 |
229.8 |
30. |
Մարդատար ավտոմեքենա (Հովեր) |
հատ |
1 |
9550.0 |
9550.0 |
31. |
Մարդատար ավտոմեքենա TOYOTA AVALON |
հատ |
1 |
13333.3 |
13333.3 |
32. |
Մարդատար ավտոմեքենա Peugeot Pars |
հատ |
1 |
5663.8 |
5663.8 |
Ընդամենը |
38874.7 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 76-Ա որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ
(հազ. դրամ) |
NN |
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Միավորի գինը |
Ընդամենը |
1. |
Սեղաններ՝ մեծ (6x1.2մ) |
հատ |
2 |
393.1 |
786.1 |
2. |
Սեղան՝ երկտեղանոց 1.3x0.5մ |
հատ |
4 |
150.0 |
600.0 |
3. |
Նախագահական սեղան |
հատ |
1 |
342.0 |
342.0 |
4. |
Գորգ՝ սինթետիկ |
հատ |
1 |
425.1 |
425.1 |
5. |
Ջահ |
հատ |
20 |
53.1 |
1062.0 |
6. |
Բարձրախոսային համակարգ |
լրակազմ |
1 |
1739.0 |
1739.0 |
7. |
Սեղան՝ երկու արկղով |
հատ |
8 |
108.4 |
867.2 |
8. |
Սեղան՝ բուֆետի |
հատ |
4 |
55.0 |
220.0 |
9. |
Գրապահարան |
հատ |
7 |
115.0 |
805.0 |
10. |
Կախիչ՝ լամինատե, հայելիով |
հատ |
5 |
47.7 |
238.3 |
11. |
Աթոռ |
հատ |
30 |
45.5 |
1365.0 |
12. |
Ուղեգորգ |
գծմ |
70 |
15.0 |
1050.0 |
13. |
Հեռուստացույց |
հատ |
5 |
140.0 |
700.0 |
Ընդամենը |
10199.7 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|