Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-628
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (18.12.2000-22.02.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.07.19/16(114)
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
07.07.2000
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.02.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ ՀՌՉԱԿՄԱՆ 1700-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի գործունեության բարելավման և արդյունավետության բարձրացման նպատակով որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի հունիսի 3-ի «Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի մասին» ՆՀ-57 հրամանագրով ստեղծված հանձնաժողովի նոր կազմը` համաձայն հավելվածի:

2. Հանձնաժողովի նախագահի տեղակալ Խոսրով Հարությունյանին հանձնարարել հանձնաժողովի աշխատանքների համակարգումը` նրան վերապահելով Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականի լիազորություններ:

3. Հանձնաժողովի գործունեության կազմակերպական-տեխնիկական և տեղեկատվական-փաստաթղթային ապահովման նպատակով ստեղծել գրասենյակ:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` 10-օրյա ժամկետում հանձնաժողովի գրասենյակի գործունեության պատշաճ կազմակերպման նպատակով լուծել անհրաժեշտ հաստիքներով, աշխատասենյակներով, գրասենյակային գույքով, տրանսպորտի, կապի և ֆինանսական միջոցներով ապահովելու հարցը:

5. Առաջարկել պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմիններին` համակողմանի աջակցություն ցուցաբերել հանձնաժողովին:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի օգոստոսի 25-ի ՆՀ-371 հրամանագրի 1-ին կետը:

7. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
7 հուլիսի 2000 թ.
ՆՀ-628

 

 

Հավելված
ՀՀ Նախագահի 2000 թ. հուլիսի 7-ի
ՆՀ-628 հրամանագրի

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ ՀՌՉԱԿՄԱՆ 1700-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի Հանրապետության Նախագահ
(հանձնաժողովի նախագահ)

 

Խոսրով Հարությունյան


հանձնաժողովի նախագահի տեղակալ

 

Վարդան Օսկանյան


Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար

 

Շավարշ Քոչարյան


Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 

Արտաշես Թումանյան


Հայաստանի Հանրապետության Նախագահի
աշխատակազմի ղեկավար

 

Կարեն Ճշմարիտյան


Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար

 

Էդուարդ Ղազարյան


Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար

 

Ռոլանդ Շառոյան


Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար

 

Էդուարդ Մադաթյան


Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար

 

Լևոն Բարխուդարյան


Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

 

Ալբերտ Բազեյան


Երևանի քաղաքապետ

 

Ֆադեյ Սարգսյան


Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ

 

Հովհաննես Վարյան


Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ

 

Էդուարդ Միլիտոնյան


Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ

 

Մովսես Աբելյան


ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ

 

Գագիկ Գյուրջյան


Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ

 

Ռադիկ Մարտիրոսյան


Երևանի պետական համալսարանի ռեկտոր

 

Սեն Արևշատյան


Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի (Մատենադարան) տնօրեն

 

Արմեն Սմբատյան


Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի ընկերության նախագահ

 

Վլադիմիր Բարխուդարյան


Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղար

 

Գևորգ Ջահուկյան


Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն

 

Նիկոլայ Հովհաննիսյան


Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն

 

Հրանտ Ավետիսյան


Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն

 

Շահեն Խաչատրյան


Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն

 

Արևշատ Ավագյան


Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ

 

Բաբկեն Հարությունյան


Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան

 

Հրաչ Բարթիկյան


Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի բաժնի վարիչ

 

Պարույր Մուրադյան


Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի կովկասագիտական հետազոտությունների ղեկավար

 

Հովնան արքեպիսկոպոս Տերտերյան


Հայ Առաքելական եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 1700-ամյակի գրասենյակի վարիչ-քարտուղար

 

Հայր Նշան ծայրագույն վարդապետ Գարաքեհեյան


Հայ Կաթողիկե եկեղեցու Հայաստանի պատասխանատու

 

Ռենե Լևոնյան


Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ

 

Սեպուհ եպիսկոպոս Չուլճյան


Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ

 

Վազգեն վարդապետ

Միրզախանյան


Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ:

 

Աշոտ ԳՐԻԳՈՐՅԱՆ


հանձնաժողովի քարտուղար

 

(Կազմը լրաց. 21.08.00 ՆՀ-647, 18.12.00 ՆՀ-754)

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թումանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.01.2002, ՆՀ-1021 05.02.2002, ՆՀ-628
22.02.2001, ՆՀ-823 22.02.2001, ՆՀ-628
18.12.2000, ՆՀ-754 18.12.2000, ՆՀ-628
21.08.2000, ՆՀ-647 21.08.2000, ՆՀ-628
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան