Գլխավոր տեղեկություն
Համար
N 1240-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.12.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 2016 թվականի N 1240-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Եվրասիական տնտեսական միության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով պատվիրակության՝ համաձայն հավելվածի, 2016 թվականի դեկտեմբերի 20-22-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Վաչե Գաբրիելյանինը, Դավիթ Անանյանինը, Ռաֆայել Ավետիսյանինը և Նաիրա Կարապետյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Շավարշ Քոչարյանինը և Արմեն Ղևոնդյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. դեկտեմբերի 23

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

դեկտեմբերի 23-ի N 1240-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2016 ԹՎԱԿԱՆԻ դեկտեմբերի 20-22-ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ մեկնԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Վ. Գաբրիելյան  -ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար
Շ. Քոչարյան  -ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Դ. Անանյան  -ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (19.12.2016 թ.-22.12.2016 թ.)
Ա. Ղևոնդյան  -ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ-ի վարչության պետի պաշտոնակատար
Ռ. Ավետիսյան  -ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի խորհրդական
Ն. Կարապետյան  -ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչության ներքին շուկաների բաժնի պետ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան