«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 փետրվարի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 60617052
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
20 հունվարի 2017 թ. |
N 16-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 140-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 22-ի «Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արձանագրությունների ձևերը, ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրությունից քաղվածքի ձևը սահմանելու մասին» N 140-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) որոշմամբ սահմանված N 4 հավելվածը «Ընտրողների ընդհանուր թիվը» տողից առաջ լրացնել նոր տողով.
« |
|
». |
2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.
«4) Ազգային ժողովի ընտրությունների Էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքների արձանագրության ձևը` համաձայն N 5 հավելվածի:».
3) որոշումը լրացնել նոր` N 5 հավելվածով (կցվում է):
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
«Հավելված N 5 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
[ նշվում է քվեարկության օրը, ամիսը, տարեթիվը ]
Արձանագրություն
Էլեկտրոնային եղանակով քվեարկության
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով Էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքները, արձանագրում է |
Վերահաշվարկի արդյունքում |
Ընտրողների թիվը (Ը) (լրացվում է էլեկտրոնային եղանակով քվեարկության ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը) |
Քվեարկության մասնակիցների թիվը (Մ) (լրացվում է էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը) |
(Ը) |
(Մ) |
Անվավեր քվեաթերթիկների թիվը |
Կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը |
Կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը | |
1. |
||
2. |
||
3. |
Արձանագրությունում տվյալները լրացվում են թվերով և տառերով
Ազգանուն, անուն, հայրանուն |
ստորագրություն |
Ազգանուն, անուն, հայրանուն |
ստորագրություն | ||
Հանձնաժողովի նախագահ՝ | |||||
Նախագահի տեղակալ` |
|||||
Քարտուղար՝ | |||||
Անդամներ՝ | |||||
Կ.Տ. |
Արձանագրությունը կազմվել է «____» ___________ 20 թ., ժամը____-ին: |
Վերահաշվարկ իրականացրած Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կազմը
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|