ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ ՀՌՉԱԿՄԱՆ 1700-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ
Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի գործունեության բարելավման և արդյունավետության բարձրացման նպատակով որոշում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի հունիսի 3-ի «Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի մասին» ՆՀ-57 հրամանագրով ստեղծված հանձնաժողովի նոր կազմը` համաձայն հավելվածի:
2. Հանձնաժողովի նախագահի տեղակալ Խոսրով Հարությունյանին հանձնարարել հանձնաժողովի աշխատանքների համակարգումը` նրան վերապահելով Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականի լիազորություններ:
3. Հանձնաժողովի գործունեության կազմակերպական-տեխնիկական և տեղեկատվական-փաստաթղթային ապահովման նպատակով ստեղծել գրասենյակ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` 10-օրյա ժամկետում հանձնաժողովի գրասենյակի գործունեության պատշաճ կազմակերպման նպատակով լուծել անհրաժեշտ հաստիքներով, աշխատասենյակներով, գրասենյակային գույքով, տրանսպորտի, կապի և ֆինանսական միջոցներով ապահովելու հարցը:
5. Առաջարկել պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմիններին` համակողմանի աջակցություն ցուցաբերել հանձնաժողովին:
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի օգոստոսի 25-ի ՆՀ-371 հրամանագրի 1-ին կետը:
7. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Հավելված |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ ՀՌՉԱԿՄԱՆ 1700-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ռոբերտ Քոչարյան |
Հայաստանի Հանրապետության Նախագահ (հանձնաժողովի նախագահ) |
Խոսրով Հարությունյան |
հանձնաժողովի նախագահի տեղակալ |
Վարդան Օսկանյան |
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար |
Շավարշ Քոչարյան |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Արտաշես Թումանյան |
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար |
Կարեն Ճշմարիտյան |
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար |
Էդուարդ Ղազարյան |
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար |
Ռոլանդ Շառոյան |
Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար |
Էդուարդ Մադաթյան |
|
Լևոն Բարխուդարյան |
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար |
Ալբերտ Բազեյան |
Երևանի քաղաքապետ |
Ֆադեյ Սարգսյան |
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ |
Հովհաննես Վարյան |
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ |
Էդուարդ Միլիտոնյան |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ |
Մովսես Աբելյան |
ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ |
Գագիկ Գյուրջյան |
Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ |
Ռադիկ Մարտիրոսյան |
Երևանի պետական համալսարանի ռեկտոր |
Սեն Արևշատյան |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի (Մատենադարան) տնօրեն |
Արմեն Սմբատյան |
|
Վլադիմիր Բարխուդարյան |
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղար |
Գևորգ Ջահուկյան |
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն |
Նիկոլայ Հովհաննիսյան |
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն |
Հրանտ Ավետիսյան |
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն |
Շահեն Խաչատրյան |
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն |
Արևշատ Ավագյան |
Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ |
Բաբկեն Հարությունյան |
Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան |
Հրաչ Բարթիկյան |
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի բաժնի վարիչ |
Պարույր Մուրադյան |
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի կովկասագիտական հետազոտությունների ղեկավար |
Հովնան արքեպիսկոպոս Տերտերյան |
Հայ Առաքելական եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 1700-ամյակի գրասենյակի վարիչ-քարտուղար |
Հայր Նշան ծայրագույն վարդապետ Գարաքեհեյան |
Հայ Կաթողիկե եկեղեցու Հայաստանի պատասխանատու |
Ռենե Լևոնյան |
Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ |
Սեպուհ եպիսկոպոս Չուլճյան |
|
Վազգեն վարդապետ Միրզախանյան |
Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ: |
(Կազմը լրաց. 21.08.00 ՆՀ-647)
ՀՀ Նախագահի աշխատակազմի |
Ա. Թումանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.01.2002, ՆՀ-1021 | 05.02.2002, ՆՀ-628 | |
22.02.2001, ՆՀ-823 | 22.02.2001, ՆՀ-628 | |
18.12.2000, ՆՀ-754 | 18.12.2000, ՆՀ-628 | |
21.08.2000, ՆՀ-647 | 21.08.2000, ՆՀ-628 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|