ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 2017 թվականի N 68-Ն
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 1060-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 19.2-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ջրային ռեսուրսների պետական կադաստրի վարման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ջրային ռեսուրսների պետական կադաստրի վարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման հավելվածի 5-րդ կետում նշված տվյալները Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին ներկայացնելը:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եռամսյակային պարբերականությամբ մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն տրամադրված հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիաների վերաբերյալ:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի «Ջրային պետական կադաստրում փաստաթղթերի գրանցման և տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1060-Ն որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. փետրվարի 3 Երևան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են ջրային ռեսուրսների պետական կադաստրի կառուցվածքն ու բովանդակությունը, ինչպես նաև կանոնակարգվում են տվյալների հավաքման ու պետական կադաստրում դրանց գրանցման և պետական կադաստրից տեղեկատվության տրամադրման գործընթացների հետ կապված հարաբերությունները:
2. Ջրային ռեսուրսների պետական կադաստրը տեղեկատվական համակարգ է, որի հիմնական նպատակը ջրային ռեսուրսների տեղեկատվական հենքի ստեղծումն է` ջրի ազգային քաղաքականության շրջանակներում միասնական պետական ռազմավարություն և արդյունավետ կառավարում իրականացնելու համար:
II. ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
3. Ջրային ռեսուրսների պետական կադաստրը կազմված է աղյուսակային և տարածական բաղադրիչներից: Աղյուսակային բաղադրիչը կազմված է թվային կամ տեքստային, իսկ տարածական բաղադրիչը` վեկտորային կամ ռաստերային (տիեզերական պատկերներ) տվյալներից:
4. Ջրային ռեսուրսների պետական կադաստրը ներառում է`
1) ջրավազանային կառավարման պլաններով հաստատված ցուցանիշները.
2) ջրային ռեսուրսների քանակական ու որակական ցուցանիշները.
3) հանրապետության 6 ջրավազանային կառավարման տարածքների և 14 խոշոր գետավազանների (մակերևութային և ստորերկրյա) ջրային հաշվեկշռի ցուցանիշները.
4) հանրապետության 6 ջրավազանային կառավարման տարածքների և 14 խոշոր գետավազանների ջրատնտեսական հաշվեկշռի ցուցանիշները.
5) ջրամբարների հաշվառման ցուցանիշները.
6) Հայաստանի Հանրապետության գործող ջրատարերի, ջրագծերի և դրենաժային համակարգերի վերաբերյալ ցուցանիշները.
7) հիդրոտեխնիկական կառուցվածքների ջրակորուստները.
8) ջրօգտագործման թույլտվությունները և ջրօգտագործման իրավունքների փոխանցման պայմանագրերն ու դրանցում կատարված փոփոխությունները.
9) փաստացի ջրօգտագործման ցուցանիշները.
10) հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիաներով ամրագրված ցուցանիշները կամ պայմանները.
11) հիդրոէլեկտրակայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի վերաբերյալ ցուցանիշները.
12) ջրօգտագործման և ջրահեռացման, ինչպես նաև ջրային համակարգերի կորուստների նորմատիվները.
13) ազգային սեյսմիկ դիտացանցի հորատանցքերի մոնիթորինգային ցուցանիշները.
14) գետերի հնարավոր ջրածածկման գոտում գտնվող համայնքների վերաբերյալ ցուցանիշները.
15) հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման (հողային հաշվեկշռի) վերաբերյալ ցուցանիշները` ըստ մարզերի և համայնքների, այդ թվում` ջրային նպատակային նշանակության հողերն ըստ գործառնական նշանակությունների, ոռոգվող հողերն ըստ նպատակային նշանակության, հողատեսքերի և սեփականության ձևերի` հեկտարներով և վեկտորային քարտեզներով.
16) մայր ջրանցքների ամսական կամ եռամսյակային ելքերը.
17) ջրօգտագործողների ընկերությունների ցանկի, սպասարկման գոտիների և դրանց կողմից ոռոգելի հողատարածքների վերաբերյալ ցուցանիշները.
18) ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ հսկողական կառավարման համակարգի առկա տվյալները.
19) Սևանա լճի ջրի մակարդակի, ոռոգման նպատակով Սևանա լճից ջրի բացթողումների և Արփա-Սևան թունելով լիճ մուտք գործող ջրածավալների վերաբերյալ ցուցանիշները, ինչպես նաև ըստ տարիների Սևանա լճից ջրի մակարդակի տատանումների դինամիկան.
20) էկոլոգիական թողքի մեծությունները.
21) Հայաստանի Հանրապետության տարածքում առկա հիդրոտեխնիկական կառուցվածքների ամբարտակների խաթարման հետևանքով հնարավոր ջրածածկման գոտում գտնվող տարածքների վեկտորային քարտեզները.
22) գետի վրա ծանրաբեռնվածության աստիճանը:
III. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՈՒՄԸ
5. Տվյալների հավաքումը կատարվում է հետևյալ կարգով`
1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն է ներկայացնում՝
ա. Սևանա լճի ջրի մակարդակի, ոռոգման նպատակով Սևանա լճից ջրի բացթողումների և Արփա-Սևան թունելով լիճ մուտք գործող ջրածավալների վերաբերյալ՝ աշխատանքային օրերին մինչև ժամը 10:00-ն,
բ. ազգային սեյսմիկ դիտացանցի հորատանցքերի մոնիթորինգային ցուցանիշների վերաբերյալ` եռամսյակային պարբերականությամբ հաշվետու եռամսյակի վերջին աշխատանքային օրը,
գ. մակերևութային ջրային ռեսուրսների քանակական ցուցանիշների վերաբերյալ` տարեկան պարբերականությամբ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 15-ը,
դ. գետերի հնարավոր ջրածածկման գոտում գտնվող համայնքների վերաբերյալ,
ե. Հայաստանի Հանրապետության տարածքում առկա հիդրոտեխնիկական կառուցվածքների ամբարտակների խաթարման հետևանքով հնարավոր ջրածածկման գոտիների ցուցանիշների վերաբերյալ` տարեկան պարբերականությամբ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը,
զ. հնարավոր գարնանային վարարումների և սելավների ռիսկերից Հայաստանի Հանրապետության բնակավայրերի, տնտեսական արժեք ներկայացնող տարածքների, գյուղատնտեսական հողատեսքերն ու բնակչության գույքը պաշտպանելու նպատակով անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացման վերաբերյալ առաջարկություններ` տարեկան պարբերականությամբ մինչև հաշվետու տարվա մարտի 1-ը,
է. Ախուրյանի, Արփա լճի, Ապարանի, Ազատի և Մարմարիկի ջրամբարների ընդհանուր լցվածության առավելագույն ծավալի վերաբերյալ ամենօրյա տվյալներ` շաբաթական պարբերականությամբ հաշվետու շաբաթվա վերջին աշխատանքային օրը,
ը. ջրամբարների հաշվառման վերաբերյալ` տարեկան պարբերականությամբ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը.
2) Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն է ներկայացնում՝
ա. Սպանդարյանի և Տոլորսի ջրամբարների ընդհանուր լցվածության առավելագույն ծավալի, ամենօրյա մուտքի և ելքի ջրածավալների վերաբերյալ` շաբաթական պարբերականությամբ հաշվետու շաբաթվա վերջին աշխատանքային օրը,
բ. հիդրոէլեկտրակայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի վերաբերյալ` ամսական պարբերականությամբ հաշվետու ամսվան հաջորդող ամսի 10-ը,
գ. Հայաստանի Հանրապետության տարածքի ստորերկրյա քաղցրահամ ջրերի հանքավայրերի շահագործական պաշարների վերաբերյալ` տարեկան պարբերականությամբ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը,
դ. Սպանդարյանի և Տոլորսի ջրամբարների հաշվառման վերաբերյալ` տարեկան պարբերականությամբ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը.
3) Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն է ներկայացնում՝
ա. ջրամբարների ընդհանուր լցվածության առավելագույն ծավալի, ամենօրյա մուտքի և ելքի ջրածավալների վերաբերյալ` շաբաթական պարբերականությամբ հաշվետու շաբաթվա վերջին աշխատանքային օրը,
բ. Հայաստանի Հանրապետության մայր ջրանցքների ամսական կամ եռամսյակային ելքերի վերաբերյալ` տարեկան պարբերականությամբ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը,
գ. Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների ցանկի, սպասարկման գոտիների և դրանց կողմից ոռոգելի հողատարածքների վերաբերյալ` տարեկան պարբերականությամբ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը,
դ. Հայաստանի Հանրապետության գործող ջրատարերի, ջրագծերի և դրենաժային համակարգերի վերաբերյալ` տարեկան պարբերականությամբ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը,
ե. հիդրոտեխնիկական կառուցվածքների ջրակորուստների վերաբերյալ` տարեկան պարբերականությամբ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը,
զ. ջրամբարների հաշվառման վերաբերյալ` տարեկան պարբերականությամբ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը.
4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն է ներկայացնում՝
ա. հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվության (հողային հաշվեկշռի) վերաբերյալ` ըստ մարզերի և համայնքների, այդ թվում` ջրային նպատակային նշանակության հողերն ըստ գործառնական նշանակությունների, ոռոգվող հողերն ըստ նպատակային նշանակության, հողատեսքերի և սեփականության ձևերի` հեկտարներով, ներառյալ վեկտորային քարտեզները, յուրաքանչյուր տարի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվության (հողային հաշվեկշռի) հաստատումից հետո:
6. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված տվյալները Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն ներկայացվում են սույն կարգի NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 և 12 ձևերով (ձևերը կցվում են):
IV. ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄԸ
7. Ջրային ռեսուրսների պետական կադաստրում փաստաթղթերի գրանցումը Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի պահանջներին համապատասխան տվյալների գրառումն է տեղեկատվական համակարգերում:
8. Ջրային ռեսուրսների պետական կադաստրի տվյալները գրանցվում են տեղեկատվական համակարգում` ջրային ռեսուրսների պետական կադաստրում գրանցման համար տվյալներ ներկայացնող լիազոր մարմինների կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա:
9. Տեղեկատվական համակարգը ներառում է սույն կարգի 4-րդ կետում նշված տվյալների գրանցումը, տեղեկատվության հավաքագրումը և տրամադրումը:
10. Ջրային ռեսուրսների պետական կադաստրում գրանցման համար տվյալներ ներկայացնող լիազոր մարմինները պատասխանատվություն են կրում իրենց տրամադրած տվյալների ամբողջականության և հավաստիության համար:
11. Ջրային ռեսուրսների պետական կադաստրում գրանցման ենթակա տվյալները պետք է հիմնվեն միասնական, մեթոդական տեղեկատվական հենքի վրա, որով կապահովվի տեղեկատվական համակարգում փաստաթղթերի գրանցման միջոցով ջրային ռեսուրսների պետական կադաստր մուտք գործող տվյալների համատեղելիությունը, կոդավորման և ցուցանիշների չափման միավորների միասնականությունը:
12. Սույն կարգի 4-րդ կետում նշված ցուցանիշների ամփոփված տվյալները համարվում են պաշտոնական և կարող են հիմք հանդիսանալ ինչպես պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ շահագրգիռ հայտատուների համար` որոշումներ ընդունելիս:
13. Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ տվյալների գրանցումը, հավաքագրումը և ամփոփումը պետության կողմից պարտադիր իրականացվող գործառույթ է:
V. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
14. Ջրային ռեսուրսների պետական կադաստրի տվյալները, բացառությամբ ծառայողական, առևտրային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների, տեղադրվում են համապատասխան ինտերնետային կայքում, որից կարող են անվճար օգտվել բոլոր շահագրգիռ իրավաբանական և ֆիզիկական անձինք:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Ձև N 1
ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԻ, ՄԱԿԱՐԴԱԿԻ,
ԸՍՏ ԳԵՂԱՄԱՎԱՆԻ ԴԻՏԱԿԵՏԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Ամիսը |
Սևանա լճից բաց թողնված |
Լճի մակարդակը (մ) |
Արփա-Սևանի մուտք՝ |
Արփա-Սևանի մուտք տարեսկզբից | |||||||
օրական |
տարե-սկզբից |
նախորդ տարվա |
փաս-տացի տարբե-րու-թյուն |
տարի |
նախորդ տարի նույն օրը գրանց-ված նիշ |
փաստացի տարբե-րություն |
տարի |
նախորդ տարի նույն օրը գրանց-ված նիշ |
փաս-տացի տարբե-րություն | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
1 |
Ձև N 2
ՋՐԱՄԲԱՐԻ ՋՐԻ ԼՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՕՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Տարեթիվը |
Ամիսը |
Անվանումը |
Ջրի ծավալը (մլն մ3) |
Օրերը | ||||||||||||||||||||||||||||||
Առավելագույն լցվածությունը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
28 |
29 |
30 |
31 | |||
|
|
|
մուտք |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ելք |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ՋՐԱՄԲԱՐԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Տարեթիվը |
Անվանումը |
Դիտակետի անվանումը |
Դիտակետի |
Տարեկան առավելագույն |
Տարեկան նվազագույն ծավալը |
Ընդհանուր ծավալը |
Մեռյալ ծավալը |
Օգտակար ծավալը (մլն մ3) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
Ձև N 3
ՄԱՅՐ ՋՐԱՆՑՔՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ԿԱՄ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԵԼՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Տարեթիվը | Ջրանցքի անվանումը | Ամիսը | Միջին եռամսյակային ելքը | |||||||||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |||
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՋՐԱՏԱՐԵՐԻ, ՋՐԱԳԾԵՐԻ ԵՎ
ԴՐԵՆԱԺԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԸ
NN |
Տարեթիվը |
Անվանումը |
Կոորդինատական կետերը |
Երկարությունը (կմ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1 |
Ձև N 4
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՍԱՐԿՎՈՂ ԳՈՏԻՆԵՐԻ ԵՎ ՈՌՈԳԵԼԻ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԸ
NN |
Տարեթիվը |
ՋՕԸ-ի անվանումը |
Սպասարկվող գոտին |
Ոռոգելի հողատարածքը |
Կոորդինատական կետերը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
NN |
Տարեթիվը |
Կազմակերպության անվանումը |
Ջրակորուստների առավելագույն ընդունելի նորմերը (%) |
Գերնորմատիվային տնտեսությունները | |
1 |
ոռոգելի |
խմելու |
6 | ||
2 |
3 |
4 |
5 | ||
1 |
|
|
|
|
|
Ձև N 5
ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Տարեթիվը |
Շահագործող ընկերության անվանումը |
ՓՀԷԿ-ի անվանումը |
ՓՀԷԿ-ի տիպը |
Ամսական արտադրված էլեկտրաէներգիան
|
Տարեկան արտադրված էլեկտրաէներգիան | |||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 | |||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ
ՇԱՀԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Մարզը | ||||
Տարեթիվը |
Հանքավայրի անվանումը |
Շահագործող կազմակերպությունը |
Ջրի հաստատված պաշարները` ըստ կարգերի (լ/վրկ և հազ.մ3/օր) |
Տրամադրված ջրաքանակը (լ/վրկ) |
Ձև N 6
ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐՈՎ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԿԱՄ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԸ (ԿԱՌՈՒՑՈՒՄ)
Շահա-գործող ընկերու-թյան անվա-նումը |
ՓՀԷԿ-ի անվա-նումը |
ՓՀԷԿ-ի տիպը |
Մարզը |
Կառուցման ժամանակա- |
Էլ. էներգ. արտա-դրման ժամա-նակա- |
ջրաղ-բյուրը |
Հզորու-թյունը |
Ջրօգտա-գործման թույլ-տվություն |
Հաշվարկային | |||
սկիզբ |
ավարտ |
ամսա-թիվը |
հա- |
ճնշում |
ելքը(մ3/վրկ) | |||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐՈՎ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԿԱՄ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԸ (ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ)
Շահա-գործող ընկերու-թյան անվա-նումը |
ՓՀԷԿ-ի անվա-նումը |
ՓՀԷԿ-ի տիպը |
Մարզը |
Լիցենզիայի տրամա-դրման |
Հզորու-թյունը |
Ջրաղ-բյուրը |
Տարեկան արտադր. ժամա-նակա-հատված |
Ջրօգտա-գործման թույլ-տվություն |
Հաշվարկային | |||
սկիզբը |
վերջը |
ամսա-թիվը |
հա-մարը |
ճնշումը(մ) |
ելքը | |||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
Ձև N 7
ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ԵՎ ՓԱԿՎԱԾ ՀԻԴՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԻՏԱԿԵՏԵՐԻ ՑԱՆԿԻ ԵՎ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Ջրային ռեսուրսի անվա-նումը և կոդը Դիտա-կետերի ընդհա-նուր թիվը Դիտա-կետի համարը(սխե-մայում) Դիտա-կետի կոորդի-նատ-ները Դիտա-կետի անվա-նումը Դիտա-կետի կոդը Տեղաբաշխումը Ջրա-հավաք ավա-զանի մակե-րեսը, մինչև դիտա-կետը Ջրա-հավաք ավա-զանի բացար-ձակ նիշը Գործո-ղության ժամկետը ջրա-տարա-ծությու-նում ափերում հեռավո-րությունը գետաբե-րանից(կմ) շահա-գործվել է փակ-վել է աջ ձախ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
(կմ2)
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Տարե-թիվը |
Ջրային ռեսուրսի անվանումը, կոդը |
Դիտակետի անվանումը, կոդը |
Դիտակետի բացարձակ նիշը (“Օ” գրաֆիկի նիշը) |
Առավելագույն մակարդակը տարվա ընթացքում |
Նվազագույն մակարդակը տարվա ընթացքում |
Բազմամյա միջին մակարդակը (սմ) | ||
սմ |
տարեթիվը |
սմ |
տարեթիվը ամիսը, ամսաթիվը | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
Ձև N 8
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ԱՄՍԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Տարե-թիվը |
Ջրային ռեսուրսի անվանումը, կոդը |
Դիտակետի անվանումը, կոդը |
Դիտակետի բացարձակ նիշը (“Օ” գրաֆիկի նիշը) |
Ջրի մակարդակի |
Տարեկան միջին մակարդակը (սմ) | |||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ՀՈՍՔԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Տարե-թիվը |
Ջրային ռեսուրսի անվանումը, կոդը |
Դիտա- |
Ամառային |
Ձմեռային | ||||||
ամսաթիվը |
նվազագույն ծախսը |
ամսաթիվը |
նվազագույն ծախսը | |||||||
սկիզբը |
վերջը |
մ3/վ |
ամսաթիվը |
սկիզբը |
վերջը |
մ3/վ |
ամսաթիվը | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
Ձև N 9
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ՀՈՍՔԻ ԱՄՍԱԿԱՆ ԾԱԽՍԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Տարեթիվը |
Ջրային ռեսուրսի անվանումը, կոդը |
Դիտա-կետի անվա- նումը, կոդը |
Ջրի ամսական ծախսը |
Ջրի միջին ամսական ծախսը(մ3/վրկ) |
Հոսքի ծավալը (կմ3) |
Հոսքի մոդուլը(լ/վրկ կմ2) |
Հոսքի շերտը (մմ) | |||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
|||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
ՀՆԱՐԱՎՈՐ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՎԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍԵԼԱՎՆԵՐԻ ՌԻՍԿԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԺԵՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐՆ ՈՒ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԸ
NN |
Մարզի, համայնքի |
Տնտեսական արժեք ներկայացնող տարածքը |
Աշխատանքների կատարման օբյեկտը |
Անհրաժեշտ աշխատանքները և ծավալները |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
Ձև N 10
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՋՐԻ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ
Ջրային հաշվեկշռի տարրերը |
Ամիսը |
Տարեթիվը | ||||||||||||
01 |
02 |
03 |
04 |
05 |
06 |
07 |
08 |
09 |
10 |
11 |
12 | |||
ՄՈՒՏՔ | ||||||||||||||
Լիճը թափվող գետերով |
||||||||||||||
Արփա-Սևան թունելով |
||||||||||||||
Տեղումներ լճի մակերևույթի վրա |
||||||||||||||
Ստորերկրյա հոսք |
||||||||||||||
Ընդամենը |
||||||||||||||
ԵԼՔ | ||||||||||||||
Հրազդան գետով |
||||||||||||||
Գոլորշիացում լճի մակերևույթից |
||||||||||||||
Ստորերկրյա հոսք |
||||||||||||||
Ընդամենը |
||||||||||||||
Կուտակում (նվազում) |
||||||||||||||
Հաշվեկշռի անկապք |
Ծավալը |
|||||||||||||
Տոկոսը |
Ձև N 11
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Մարզը |
Համայնքը |
Նպատա-կային նշանա-կությունը |
Հողատեսքը, գործառնական նշանակությունը |
Համայն-քային |
Պետա-կան |
Ընդամենը՝ հողերը |
Ընդամենը՝ ոռոգվող հողերը |
Կոոր-դինա-տական կետերը |
Ձև N 12
ԱԶԳԱՅԻՆ ՍԵՅՍՄԻԿ ԴԻՏԱՑԱՆՑԻ ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԸ
NN |
Մարզը |
Դիտակետի տեղակայման վայրը |
Դիտակետի անվանումը |
Հորատանցքի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԿԱ ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՄԲԱՐՏԱԿՆԵՐԻ ԽԱԹԱՐՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՋՐԱԾԱԾԿՄԱՆ ԳՈՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՏԻՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԸ
NN |
Ջրամբարների |
Ում կողմից է |
Շահագործման |
Ջրածածկման գոտում գտնվող բնակավայրերը |
Կոորդինատական կետերը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.10.2019, N 1442-Ն | 31.10.2019, N 68-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|