ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
6 դեկտեմբերի 2016 թ. |
թիվ 221-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ա/Ձ ԼԵՎՈՆ ԿԱՏԱՅԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 464 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 4-րդ ենթակետը, ինչպես նաև Ա/Ձ Լևոն Կատայանի՝ 2016 թվականի նոյեմբերի 15-ի և 2016 թվականի նոյեմբերի 28-ի դիմումները և կից փաստաթղթերը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 56 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Ա/Ձ Լևոն Կատայանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 464 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Ջավադյան |
2016 թ. դեկտեմբերի 6 Երևան |