Գլխավոր տեղեկություն
Համար
N 226-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.02.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.02.21/6(609).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
01.02.2018
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
01.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

1 փետրվարի 2018 թ.

N 226-Ա

 

ՀՐԱՄԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 2-րդ, 3-րդ ենթակետերը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների դեղատնային գործունեության (դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշումների պահանջներին՝

 

Հրամայում եմ`

 

1. Բավարարել դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.

 

1) «ՍՏՈՄ ԼԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

2) «ՊԱՐՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

3) Սամվել Մուսաելյան անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

4) Արմեն Մուսաելյան անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

5) Անահիտ Խաչատրյան անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

6) Ջուլիետա Հունանյան անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

7) Դավիթ Մելքոնյան անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

8) «ԱԼԱՎԵՐԴՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

9) «ԱՎԱՆ» հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

10) ՀՀ ԱՆ «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

11) «ՀՐԱԶԴԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

12) «ՇԵՆԳԱՎԻԹ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

13) «ԴԵՄԻՐՃՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

14) «ԴՅՈՒՑԱԶՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

15) «ԼԱՍՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

16) «ՍՏՈՄ ԼԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

17) «ՊՐՈՄ-ՏԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

18) Վարդան Գևորգյան անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

19) Շուշանիկ Մխիթարյան անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

20) Արամ Ալթունյան անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

2. Վերոնշյալ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում այդ հայտերը համարել մերժված:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:

7. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

  Լ. Ալթունյան