Գլխավոր տեղեկություն
Համար
N 72-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.02.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.02.08/9(1284) Հոդ.116
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.02.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 փետրվարի 2017 թվականի N 72-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 277-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 19-ի «Վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության և գրանցման մատյանի ձևերը հաստատելու մասին» N 277-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերը «վարորդի» բառից առաջ լրացնել «բուժհաստատությունների կողմից» բառերով.

2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.

«4) ոստիկանության ծառայողի կողմից տեխնիկական միջոցով արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի սթափության վիճակի զննություն (ոչ սթափ վիճակում լինելու փաստի ստուգում) իրականացնելու կարգը` համաձայն N 4 հավելվածի:».

3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.

«1.1. Սահմանել, որ արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով ոստիկանության ծառայողի կողմից վարորդի սթափության վիճակի զննություն (ոչ սթափ վիճակում լինելու փաստի ստուգում) իրականացնելու համար նախատեսված տեխնիկական միջոցին ներկայացվող հիմնական պահանջներն են՝

1) չափման արդյունքների և մուտքագրված տվյալների արտաբերում սահմանված տեսքի ելքային փաստաթղթի (արձանագրության) տեսքով՝ ինչպես չափումից անմիջապես հետո, այնպես էլ հետագայում՝ տեխնիկական միջոցի հիշողությունից.

2) առանց հոսանքի արտաքին աղբյուրների միացման իրականացվող չափումների քանակը՝

ա. առանց արձանագրություն տպագրելու՝ 500-ից ոչ պակաս,

բ. արձանագրություն տպագրելով՝ 100-ից ոչ պակաս.

3) թույլատրելի սխալանքի սահմանները՝

ա. 0-0,2 մգ/լ միջակայքի համար՝ +-0,02 մգ/լ-ից ոչ ավելի,

բ. 0,2 մգ/լ-ից բարձր միջակայքի համար՝ +-10%-ից ոչ ավելի.

4) նմուշը վերցնելուց հետո չափման ժամանակը՝ 10 վրկ-ից ոչ ավելի.

5) չափումների արդյունքների հիշողություն՝ վերջին 20000 չափումներից ոչ պակաս.

6) սնուցումն ավտոնոմ AAA տիպի մարտկոցներով՝ փոփոխական և հաստատուն հոսանքի արտաքին աղբյուրներից սնուցման (լիցքավորման) հնարավորությամբ.

7) տվիչի շահագործման ժամկետ՝ 2 տարվանից ոչ պակաս.

8) տեխնիկական միջոցի և համակարգչի միջև կապի ապահովում ստանդարտացված միացումներով (USB կամ miniUSB).

9) աշխատանքային և պահպանման ռեժիմներում ջերմաստիճանների նվազագույն և առավելագույն թույլատրելի սահմանները՝ -100 C-ից մինչև 500 C:».

4) որոշման NN 1, 2 և 3 հավելվածների վերնագրերը «ՎԱՐՈՐԴԻ» բառից առաջ լրացնել «ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ» բառերով.

5) որոշումը լրացնել նոր` N 4 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. փետրվարի 3

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

փետրվարի 2-ի N 72-Ն որոշման

 

«Հավելված N 4

ՀՀ կառավարության 2009 թվականի

մարտի 19-ի N 277-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ


ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԱՐՏԱՇՆՉԱԾ ՕԴԻ ՄԵՋ ՄԱՔՈՒՐ ԱԼԿՈՀՈԼԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՎԱՐՈՐԴԻ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅՈՒՆ (ՈՉ ՍԹԱՓ ՎԻՃԱԿՈՒՄ ԼԻՆԵԼՈՒ ՓԱՍՏԻ ՍՏՈՒԳՈՒՄ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի «ժդ» ենթակետի հիման վրա ոստիկանության ծառայողի կողմից տեխնիկական միջոցով արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի սթափության վիճակի զննություն (ոչ սթափ վիճակում լինելու փաստի ստուգում) իրականացնելու (այսուհետ` վարորդի սթափության վիճակի զննություն) հետ կապված հարաբերությունները:

2. Վարորդի սթափության վիճակի զննությունն իրականացվում է տեխնիկական միջոցով վարորդի արտաշնչած օդի հետազոտության միջոցով՝ օդի փորձանմուշները վերցնելուց անմիջապես հետո:

3. Վարորդի սթափության վիճակի զննություն իրականացնելու համար ոստիկանության ծառայողը տեխնիկական միջոց է մուտքագրում զննության ենթակա վարորդի անունը, ազգանունը, տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը, տեղադրում նոր զննության խողովակ (մունդշտուկ) և առաջարկում վարորդին արտաշնչելու միջոցով անցնել սթափության վիճակի զննություն՝ նրան բացատրելով զննություն անցնելու (արտաշնչելու) ձևը:

4. Եթե վարորդի սթափության վիճակի զննության արդյունքում պետք է կազմվի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, ապա տեխնիկական միջոցով կազմվում է (տպագրվում է) նաև վարորդի սթափության վիճակի զննության արձանագրություն՝ երկու օրինակից, որում պարտադիր նշվում են հետևյալ տվյալները`

1) տեխնիկական միջոցի համարը.

2) տեխնիկական միջոցի վերջին ստուգաչափման օրը, ամիսը, տարեթիվը.

3) սթափության վիճակի զննության օրը, ամիսը, տարեթիվը, ժամը.

4) ալկոհոլի պարունակությունը.

5) վարորդի անունը, ազգանունը.

6) տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը.

7) սթափության վիճակի զննություն իրականացնող տեսուչի ազգանունը, կրծքանշանի համարը:

5. Վարորդի սթափության վիճակի զննության արձանագրության մեկ օրինակը ստորագրությամբ տրվում է վարորդին, իսկ երկրորդ օրինակը՝ կցվում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությանը:

6. Վարորդի սթափության վիճակի զննության արդյունքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմվում է, եթե նրա արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է նույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված չափը 10 տոկոսով (0.23մգ/լ կամ ավելի է), իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ՝ եթե նրա արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված չափը 10 տոկոսով (0.56մգ/լ կամ ավելի է):

7. Եթե վարորդի սթափության վիճակի զննության արդյունքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվելու, ապա տեխնիկական միջոցով վարորդի սթափության վիճակի զննության արձանագրություն չի կազմվում (տպագրվում):

8. Եթե վարորդը խուսափում է (այդ թվում՝ հրաժարվելու միջոցով) սույն կարգին համապատասխան վարորդի սթափության վիճակի զննություն անցնելուց, ապա սթափության վիճակի զննությունն իրականացվում է սույն որոշմամբ նախատեսված բուժհաստատությունների կողմից՝ սույն որոշմամբ սահմանված կարգով, իսկ բուժհաստատությունում սթափության վիճակի զննություն անցնելուց խուսափելու (այդ թվում՝ հրաժարվելու միջոցով) դեպքում առաջանում է օրենքով սահմանված պատասխանատվություն:»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան