Գլխավոր տեղեկություն
Համար
N 125-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.02.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.03.01/14(1289) Հոդ.1
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
24.01.2017
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
24.01.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.02.2017

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

24 հունվարի 2017 թ.

N 125-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան.

1. Երևանի քաղաքապետի 2010 թվականի ապրիլի 12-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (աճուրդների և մրցույթների) կազմակերպումն ու անցկացումը կանոնակարգելու մասին» N 1540-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման 7-րդ կետում «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարմանուղղ.  վարչության» բառերը փոխարինել «Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի» բառերով,

2) Որոշման 13-րդ կետում «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարմանուղղ.  վարչությունից» բառերը փոխարինել «Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովից» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Երևանի քաղաքապետ

Տ. Մարգարյան