030.0799.19.01.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված պայմանագիրը` որոշում եմ.
1. Հիմնել Հանրապետության Նախագահի մրցանակ և այն յուրաքանչյուր տարի շնորհել`
ա) բնական գիտությունների զարգացման բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար.
բ) տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար.
գ) արվեստի և գրականության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար.
դ) առողջապահության բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար.
ե) մարդկային զարգացման և հումանիստական արժեքների, այդ թվում` հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար.
զ) Ֆիզիկայի զարգացման բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար:
(1-ին կետը խմբ. 08.09.01 ՆՀ-938, լրաց. 18.02.04 ՆՀ-22-Ն)
2. Սահմանել, որ Հանրապետության Նախագահի մրցանակները յուրաքանչյուր բնագավառի համար շնորհվում են համանուն վկայագրի և դրամական պարգևի ձևով:
3. Ի գիտություն ընդունել, որ`
ա) համապատասխան բնագավառների հանձնախմբերի կողմից մրցանակի թեկնածուների ընտրությունը և առաջադրումը կատարվում է «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված պայմանագրի համաձայն.
բ) մրցանակների մաս կազմող դրամական պարգևները հատկացվում են «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների կողմից:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.04.2018, ՆՀ-227-Ն | 09.04.2018, ՆՀ-799 | |
03.11.2011, ՆՀ-297-Ն | 21.11.2011, ՆՀ-799 | |
12.10.2010, ՆՀ-248-Ն | 30.10.2010, ՆՀ-799 | |
12.08.2004, ՆՀ-138-Ն | 26.08.2004, ՆՀ-799 | |
18.02.2004, ՆՀ-22-Ն | 04.03.2004, ՆՀ-799 | |
08.09.2001, ՆՀ-938 | 18.09.2001, ՆՀ-799 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|