«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
7 հուլիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 2004 թվականի N 933-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՕՊԵՐԱՏԻՎ ՏԵՂԵԿԱՏՈՒ ՔԱՐՏԱԴԱՐԱՆԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանը ձևավորելու և տեղեկություններ տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. հունիսի 19 |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՕՊԵՐԱՏԻՎ ՏԵՂԵԿԱՏՈՒ ՔԱՐՏԱԴԱՐԱՆԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են սույն կարգի 4-րդ կետում նշված անձանց մասին հաշվառման փաստաթղթեր ստանալու, մշակելու, օպերատիվ տեղեկատու քարտադարան ձևավորելու, տեղեկություններ տրամադրելու կարգը, ինչպես նաև հաշվառման փաստաթղթերը պահպանելու ժամկետները:
2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
ա) օպերատիվ տեղեկատու քարտադարան` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն) ինֆորմացիոն կենտրոնի կազմում գործող ստորաբաժանում, որտեղ հավաքվում, մշակվում, համակարգվում ու պահպանվում են սույն կարգի 4-րդ կետում նշված անձանց մասին տեղեկություններ,
բ) հաշվառման փաստաթուղթ` սույն կարգով սահմանված ձևի քարտ, տեղեկացում կամ տեղեկանք, որը պարունակում է տեղեկություններ սույն կարգի 4-րդ կետում նշված անձանց, նրանց կողմից կատարված` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով արգելված արարքի մասին,
գ) անկետային տվյալներ` անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վայրը:
3. Օպերատիվ տեղեկատու քարտադարանում կատարվող հաշվառման նպատակը հանցագործությունների կանխման, նախականխման, խափանման, բացահայտման աշխատանքներում վարույթն իրականացնող մարմիններին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև ֆիզիկական անձանց օրենքով նախատեսված անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովելն է:
(3-րդ կետը լրաց. 07.03.12 N 249-Ն)
4. Օպերատիվ տեղեկատու քարտադարանում հաշվառման վերցվող անձինք են`
ա) Հայաստանի Հանրապետության տարածքում հանցագործության մեջ մեղադրվող կամ դատապարտված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք` անկախ հանցագործության բնույթից, ընտրված խափանման միջոցից, նշանակված պատժի տեսակից և ժամկետից.
բ) այլ երկրներում դատապարտված և պատիժը կրելու համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` անկախ հանցագործության բնույթից և պատժի տեսակից.
գ) այլ երկրների ազատազրկման վայրերում պատիժը կրած և վերաբնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն վերադարձած անձինք.
դ) այն անձինք, որոնց նկատմամբ հայտարարված է հետախուզում.
ե) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-13-րդ կետերով, 36-րդ հոդվածով և 37-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերի հիմքերով (այսուհետ` ոչ արդարացնող հիմքերով) կարճված քրեական գործերով մեղադրված անձինք.
զ) քրեական պատասխանատվությունից ազատված այն անչափահասները, որոնց նկատմամբ կիրառվել են դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ.
է) քրեական օրենսգրքով նախատեսված արարք կատարած այն անձինք, որոնց նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել են բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ.
ը) դատապարտված այն անձինք, որոնց նկատմամբ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կիրառվել է համաներում կամ ներում.
թ) այն անձինք, որոնց վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է ոչ արդարացնող հիմքերով.
ժ) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով ձերբակալումից ազատված անձինք:
II. ՕՊԵՐԱՏԻՎ ՏԵՂԵԿԱՏՈՒ ՔԱՐՏԱԴԱՐԱՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
5. Օպերատիվ տեղեկատու քարտադարանում հաշվառման վերցնելու հիմքերն են`
ա) դատարանի դատավճիռը.
բ) որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը.
գ) կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը.
դ) ոչ արդարացնող հիմքերով քրեական գործի հարուցումը մերժելու կամ հարուցված քրեական գործը կարճելու մասին որոշումը.
ե) հետախուզում հայտարարելու մասին որոշումը:
6. Օպերատիվ տեղեկատու քարտադարանը ձևավորվում է հաշվառման փաստաթղթերի հիման վրա:
7. Կալանավորված, դատապարտված անձանց մասին տվյալները լրացվում են (N 1 ձև) հաշվառման քարտում (2 օրինակից, իսկ օտարերկրյա քաղաքացու դեպքում` 3 օրինակից), և այն ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (այսուհետ` քրեակատարողական հիմնարկներ) կողմից հսկողական ցուցակներով (N 7 ձև) ուղարկվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության փորձաքրեագիտական վարչության կողմից հաշվառման քարտում մատնադրոշմային բանաձևը լրացնելուց հետո հաշվառման քարտի առաջին օրինակն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն: Հաշվառման քարտի երկրորդ օրինակը դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու մասին տեղեկատվությունն ստանալուց հետո ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների կողմից 1992 թվականի օգոստոսի 3-ին կնքված Ինֆորմացիայի փոխանակման վերաբերյալ միջպետական համաձայնագրի համաձայն ուղարկվում է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության գլխավոր ինֆորմացիոն կենտրոն` միջպետական ինֆորմացիոն բանկում հաշվառելու համար, իսկ երրորդ օրինակն ուղարկվում է Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո` օտարերկրյա քաղաքացու ծագման պետությանը տեղեկացնելու համար:
(7-րդ կետը խմբ. 27.03.14 N 335-Ն)
8. Անձի նկատմամբ ընտրված խափանման միջոցը և դատավճիռը փոփոխելու, արդարացման դատավճիռ կայացնելու, ազատազրկման հետ չկապված պատիժ նշանակելու, դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, անձին քրեակատարողական մեկ հիմնարկից այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու, քրեակատարողական հիմնարկից ազատելու կամ այնտեղ մահանալու դեպքերում քրեակատարողական հիմնարկի կողմից լրացվում է տեղեկացումը (N 5 ձև) և ուղարկվում Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն:
9. Ձերբակալված, հանցագործության մեջ մեղադրվող այն անձանց, որոնց նկատմամբ կալանավորումը չի ընտրվել որպես խափանման միջոց, ինչպես նաև ոչ արդարացնող հիմքերով քրեական գործի հարուցումը մերժված նյութերով անցնող, ոչ արդարացնող հիմքերով կարճված գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանց մասին տվյալները հետաքննության և նախաքննության մարմինների կողմից լրացվում են հաշվառման քարտում (N 1 ձև)` մեկ օրինակից, և ուղարկվում Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն:
10. Դատարանները քրեական գործերով դատարանի վերջնական որոշումների մասին տեղեկանքները (N 6 ձև), դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 5-օրյա ժամկետում ուղարկում են քննություն վարող մարմին, որտեղ քրեական գործերի հաշվառման մատյանում նշումներ կատարվելուց հետո 3-օրյա ժամկետում դրանք ուղարկվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն` հաշվառման համար:
11. (կետն ուժը կորցրել է 16.02.17 N 137-Ն)
12. Այլ երկրներում դատապարտված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին որոշումներ ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում լրացվում է հաշվառման քարտը (N 3 ձև):
13. Հայաստանի Հանրապետությունում դատապարտված օտարերկրյա քաղաքացիների մասին տվյալները քննությունը վարող անձանց կողմից լրացվում են հաշվառման քարտում (N 4 ձև) և ուղարկվում Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն:
14. Կալանավորված, դատապարտված անձանց անկետային տվյալները հաշվառման քարտերում լրացվում են այն փաստաթղթերից, որոնց հիման վրա նրանց ընդունել են կալանավորված անձանց պահելու վայր: Եթե անկետային տվյալներն ամբողջական չեն կամ հակասական են, ապա դրանք ճիշտ լրացնելու համար քրեակատարողական հիմնարկի կողմից պահանջ է ներկայացվում այն մարմին, որի ընդունած որոշմամբ կալանավորվածներին ընդունել են կալանավորված անձանց պահելու վայր:
15. Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում նոր հանցագործության կատարման դեպքում քրեակատարողական հիմնարկի կողմից հաշվառման քարտերը լրացվում են սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով:
16. Հաշվառման փաստաթղթերը լրացվում են ընթեռնելի ձեռագրով, անունը, ազգանունը, հայրանունը գրվում են տպատառերով` առանց ջնջումների և ուղղումների: Հաշվառման փաստաթղթերի բոլոր հարցումներին տրվում են սպառիչ պատասխաններ: Հաշվառվող անձի անկետային տվյալները, բնակության վայրը և կալանքի տակ վերցնելու մասին որոշում ընդունող մարմնի անվանումը նշվում են առանց կրճատումների:
17. Հաշվառման փաստաթղթերի որակի հավաստիության ու դրանք ժամանակին ուղարկելու նկատմամբ հսկողությունն իրականացնում են այդ փաստաթղթերը կազմող մարմինների ղեկավարները:
18. Եթե պատիժ կրելու համար քրեակատարողական հիմնարկ ուղարկված դատապարտյալների անձնական գործերում բացակայում է հաշվառման քարտում (N 1 ձև) նշված Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ուղարկելու մասին նշումը, ապա պատիժը կրելու վայրում լրացվում են հաշվառման փաստաթղթեր` սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով, իսկ քարտը Հայաստանի Հանրապետության ոստիկանություն հաշվառման ուղարկելու մասին կից գրության մեջ նշվում է, որ այն կազմվել է սկզբնական հաշվառման փաստաթղթերում տվյալների բացակայության պատճառով: Օպերատիվ տեղեկատու քարտադարանում ստացված հաշվառման փաստաթղթերը մշակվում են` ստուգելով փաստաթղթերում ներկայացվող տվյալների ամբողջականությունը, որակը, որից հետո դրանք պահվում են քարտադարանում:
Եթե հաշվառման փաստաթղթերի մշակման ժամանակ ի հայտ են եկել անհամապատասխանություններ, ապա հնարավորության դեպքում դրանք ճշտվում և ուղղվում են տեղում, իսկ անհնարինության դեպքում անմիջապես վերադարձվում են հաշվառման փաստաթղթերը լրացնող մարմին: Ճշգրտված հաշվառման փաստաթղթերը հաշվառման փաստաթղթերը լրացնող մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն են վերադարձվում 10-օրյա ժամկետում:
(18-րդ կետը խմբ. 27.03.14 N 335-Ն)
III. ՕՊԵՐԱՏԻՎ ՏԵՂԵԿԱՏՈՒ ՔԱՐՏԱԴԱՐԱՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ
19. Օպերատիվ տեղեկատու քարտադարանից անմիջականորեն օգտվելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության դատախազության մարմինները, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը, դատարանները, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նշված համապատասխան մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները:
Պետական մյուս մարմինները, ֆիզիկական անձինք օպերատիվ տեղեկատու քարտադարանից կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային բաժինների միջոցով` օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում:
Օտարերկրյա պետություններում գտնվող ֆիզիկական անձինք օպերատիվ տեղեկատու քարտադարանից օգտվում են դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով:
Օպերատիվ տեղեկատու քարտադարանից անմիջականորեն օգտվելու իրավունք ունեն նաև ԱՊՀ անդամ պետությունների այն երկրների ոստիկանական մարմինները, որոնց հետ կնքվել են համապատասխան միջպետական պայմանագրեր:
(19-րդ կետը փոփ., լրաց. 07.03.12 N 249-Ն, փոփ. 26.06.14 N 639-Ն, լրաց. 08.07.15 N 748-Ն)
20. Օպերատիվ տեղեկատու քարտադարանից տեղեկություններ ստանալու համար հարցումները ձևակերպվում են համաձայն հետևյալ ձևերի`
ա) պահանջագիր (օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների համար (N 8 ձև),
բ) պահանջագիր (N 9 ձև),
գ) ստուգման ցուցակ (N 10 ձև),
դ) ազատ ձևով հարցումներ:
Էլեկտրոնային եղանակով տեղեկությունների տրամադրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի նորմատիվ հրամանով:
21. Յուրաքանչյուր ստուգվող անձի վերաբերյալ պահանջագրերը լրացվում են առանձին, մեքենագիր, իսկ ձեռքով լրացվելու դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը, հարցում կատարողի հասցեն գրվում են տպատառերով: Եթե անձն ունի մի քանի ազգանուն, անուն, հայրանուն, ապա պահանջագրերը լրացվում են յուրաքանչյուրի համար առանձին-առանձին: Պահանջագրերի վրա պարտադիր նշվում է պահանջվող տեղեկության բնույթը: Պահանջագրերը հաստատվում են դրա իրավունքն ունեցող պաշտոնատար անձանց կողմից` ստորագրությամբ և կնիքով:
22. Այն պաշտոնների ցանկը, որոնք զբաղեցնող անձինք իրավունք ունեն ստորագրելու պահանջագրերը, սահմանում են սույն կարգի 19-րդ կետի առաջին պարբերությունում նշված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները: Ցանկը հաստատելու մասին հրամանի մեկ օրինակն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:
(22-րդ կետը լրաց. 07.03.12 N 249-Ն)
23. Դատարաններն օպերատիվ տեղեկատու քարտադարանից օգտվում են ազատ հարցումների ձևով:
24. Համապատասխան պաշտոնատար անձանց կողմից չստորագրված, չկնքված, ինչպես նաև սահմանված կարգի խախտումներով լրացված պահանջագրերը վերադարձվում են առանց կատարման:
25. Քարտադարանային տեղեկությունների տեղեկատու բազաների պահպանման և Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի ծառայողների կողմից քարտադարանի վարման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից:
IV. ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
26. Օպերատիվ տեղեկատու քարտադարանից ստուգվող անձանց մասին տրվում են տեղեկություններ`
ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը, Հայաստանի Հանրապետության դատախազության մարմիններին, դատարաններին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` հանցագործության մեջ մեղադրվող, ձերբակալված, կալանավորված, դատապարտված անձանց, դատավճիռների վերանայման, պատիժը կրելու տեղի, ժամանակի, ազատազրկման վայրի, ազատազրկման վայրից փախուստի դիմելու, հետախուզվելու, ազատազրկման վայրում մահանալու, համաներում կամ ներում կիրառելու, արխիվային քրեական գործերի գտնվելու տեղի մասին.
բ) սույն կարգով նախատեսված պետական այլ մարմիններին և տեղական ինքնակառավարման մարմիններին` միայն այն պաշտոնները զբաղեցնող կամ զբաղեցնելու համար դիմած անձանց դատվածության կամ հետախուզման մեջ գտնվելու մասին, որոնք օրենքի համաձայն չեն կարող զբաղեցնել դատվածություն ունեցող անձինք.
գ) ֆիզիկական անձանց` իրենց վերաբերող առկա դատվածության կամ հետախուզման մեջ գտնվելու, կամ հաշվառված և պահպանվող ամբողջ տեղեկատվության մասին:
(26-րդ կետը լրաց. 07.03.12 N 249-Ն)
27. Օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, Հայաստանի Հանրապետության դատախազության մարմիններին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը (քաղաքացիներին ծառայության ընդունելու դեպքերում) տեղեկությունները տրամադրվում են` առաջնորդվելով սույն կարգի 5-րդ գլխում նշված ժամկետներով, եթե հարցումը կատարվել է պահանջագրով (N 8 ձև):
Սույն կարգում նշված պետական այլ մարմիններին և տեղական ինքնակառավարման մարմիններին հարցումների հիման վրա տեղեկությունները տրամադրվում են` առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածով, եթե հարցումները կատարվել են սույն կարգի 20-րդ կետի «բ», «գ» և «դ» ենթակետերով նախատեսված ձևերին համապատասխան:
Ֆիզիկական անձանց տեղեկությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային բաժիններ ներկայացված գրավոր դիմումների համաձայն, ընդ որում, դիմումի վրա ֆիզիկական անձի ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան տարածքային բաժնի աշխատողի կամ օրենքով նման լիազորություն ունեցող այլ անձի կողմից:
Անձի մասին սույն կարգի 26-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված տեղեկությունը սույն կարգի 27-րդ կետով սահմանված կարգով ստանալու իրավունք ունեն նաև տվյալ անձի ներկայացուցիչները կամ ժառանգները:
(27-րդ կետը լրաց. 07.03.12 N 249-Ն)
28. Օպերատիվ տեղեկատու քարտադարանում ֆիզիկական անձանց մասին տեղեկությունը տվյալ անձին, նրա ներկայացուցչին կամ ժառանգին տրվում է համապատասխան դիմումի ստացումից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:
29. Պահանջվող տեղեկությունը նշվում է առանց կրճատումների: Տրվող տեղեկության ներքևում դրվում է տեղեկությունը տրամադրող ծառայողի ազգանունով դրոշմակնիք (N 11 ձև), որի վրա նշվում են այն տրամադրելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և ստորագրությունը:
30. Եթե հարցման և հաշվառման քարտի միջև կան անկետային տվյալների տարբերություններ և կան հիմքեր կասկածելու, որ տեղեկությունը կարող է վերաբերել ստուգվող անձին, ապա օպերատիվ տեղեկատու քարտադարանի ծառայողի կողմից տեղեկությունը տրվում է այն անձի անկետային տվյալների հիման վրա, որի վերաբերյալ կա տեղեկություն: Նման տեղեկությունները հարցում իրականացնողի կողմից ենթակա են ստուգման:
31. Եթե պարզվում է, որ ստուգվող անձը նախկինում դատապարտվել է այլ անկետային տվյալներով, ապա պահանջագրում նշվում են այդ անկետային տվյալներով դատվածությունները: Դատապարտված, ոչ արդարացնող հիմքերով մերժված նյութերով անցած և կարճված քրեական գործերով մեղադրված անձանց անվան, ազգանվան և հայրանվան փոփոխման մասին տեղեկություններ ստանալիս հաշվառման քարտերում կատարվում են համապատասխան փոփոխություններ:
32. Եթե հարցումներ կատարելու կամ դատապարտված անձանց հաշվառման քարտերը տեղադրելու ընթացքում հայտնաբերվում են տեղեկություններ հետախուզման մեջ գտնվող անձանց մասին, ապա շտապ տեղեկացում է ուղարկվում հետախուզումը նախաձեռնողին և այն մարմին, որը կատարել է հարցումը, կամ այն հիմնարկի ղեկավարությանը, որտեղ գտնվում է կալանավորված կամ դատապարտված անձը:
33. Եթե օպերատիվ տեղեկատու քարտադարանում բացակայում են ստուգվող անձի մասին տվյալները, ապա պահանջագրում դրվում է «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում Ձեզ հետաքրքրող տվյալներ չկան» բառերով և տեղեկությունը տրամադրող ծառայողի ազգանվամբ դրոշմակնիք, որի վրա նշվում է տեղեկությունը տրամադրելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և ստորագրությունը (N 12 ձև):
34. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում ստացվող հարցումներին պատասխանվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ «Շտապ» նշումով հարցումներին` մեկ օրվա ընթացքում:
V. ՀԱՇՎԱՌՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
35. Օպերատիվ տեղեկատու քարտադարանում հաշվառման փաստաթղթերը պահվում են` անկախ անձանց դատվածության հանումից կամ մարումից:
36. Առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված, ազատազրկման վայրերում մահացած, ինչպես նաև դատապարտված, սակայն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով և երկրորդ մասի հիմքերով (այսուհետ` արդարացնող հիմքեր) արդարացված անձանց քարտերը պահվում են մշտապես:
37. Մյուս բոլոր տեսակի հանցագործությունների համար դատապարտված անձանց քարտերը պահվում են մինչև անձի 80 տարեկան դառնալը:
Պատժի կրման ընթացքում 80 տարին լրացած դատապարտյալների քարտերը հանվում են օպերատիվ տեղեկատու քարտադարանից` նրանց կողմից պատժի լրիվ կրումից հետո:
38. Այն անձանց քարտերը, որոնց նկատմամբ կիրառվել են բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ, պահվում են մինչև անձի 80 տարեկան դառնալը:
39. Այն անձանց քարտերը, որոնց վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել, հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել կամ հարուցված քրեական գործը կարճվել է ոչ արդարացնող հիմքերով, պահվում են 5 տարի` քրեական գործի հարուցումը մերժվելուց կամ քրեական գործը կարճվելուց հետո:
40. Քրեական պատասխանատվությունից ազատված այն անչափահասների քարտերը, որոնց նկատմամբ կիրառվել են դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ, պահվում են 5 տարի` այդ միջոցների նշանակման պահից:
41. Հետախուզման մեջ գտնվող անձանց վերաբերյալ քարտերը պահվում են մինչև հետախուզական գործի կարճումը:
42. Օպերատիվ տեղեկատու քարտադարանից հանվում են`
ա) այն անձանց քարտերը, որոնց նկատմամբ քրեական գործերը կարճվել են արդարացնող հիմքերով կամ նրանց նկատմամբ կայացվել է արդարացնող դատավճիռ.
բ) այն քարտերը, որոնցում բացակայում են քրեական գործի վարույթն իրականացնող մարմինների որոշումների մասին տեղեկությունները, եթե ձեռնարկված բոլոր միջոցներով հնարավոր չի եղել պարզել դրանք:
43. Ֆիզիկական անձն իրավունք ունի պահանջելու կատարել ուղղումներ օպերատիվ տեղեկատու քարտադարանում առկա` իրեն վերաբերող տվյալներում, եթե ներկայացնում է այդ տվյալների սխալ լինելը հավաստող համապատասխան փաստաթղթեր:
44. Օպերատիվ տեղեկատու քարտադարանում առկա` ֆիզիկական անձանց մասին տվյալներն անձնական գաղտնիք համարվող տեղեկություններ են, և դրանք կարող են տրվել միայն սույն կարգով սահմանված դեպքերում և անձանց:
45. Օպերատիվ տեղեկատու քարտադարանում առկա` ֆիզիկական անձանց մասին տվյալների ապօրինի տրամադրումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հաշվառման քարտ |
Ձև 1 |
Ազգանունը ____________________ Անունը ____________________ Հայրանունը ____________________ Ծնվել է «___»________________թ. Ծննդավայրը ____________________ _____________________________ _____________________________ Հասցեն ________________________ _____________________________ Աշխատանքի վայրը ________________ (պաշտոնը, մասնագիտությունը) _____________________________ Քաղաքացիությունը ________________
Կալանավորվել է «___» ___________թ.
Հանցագործության բնույթը ____________ _____________________________ Քրեական օրենսգրքի հոդվածը _________ _____________________________ Քարտը կազմվել է _________________ (մարմնի անվանումը) _____________________________ «___» ______________թ. _____________________________ (Քարտը կազմող ծառայողի ազգանունը)
|
____________________ (ում կողմից է կալանավորվել, առանց ____________________ կրճատումների) ____________________________ ____________________________
Գործ NN
Քննչ._________________ Արխ._________________
մատնադրոշմային _________ բանաձև
Աջ ձեռքի ցուցամատի մատնադրոշմ
|
(Չափսը 95 x 140)
Քարտի հակառակ կողմը
Ում կողմից է դատապարտվել _______________________________________________ __________________________________________________________________ Երբ «__» __________________թ. _______________________________________ (քրեական օրենսգիրք, հոդված) __________________________________________________________________ Ժամկետը ____________________________________________________________ (նշել լրիվությամբ` հիմնական և լրացուցիչ պատիժները) __________________________________________________________________ Դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել «__» ______________թ. _____________________
|
Ձև 2
Հետախուզական քարտ
(ձևն ուժը կորցրել է 16.02.17 N 137-Ն)
Ձև 3
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏ
Օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացուն քրեական
պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ
Ազգանունը ______________________ անունը _________________________
Հայրանունը ________________ ծնված` _____ _______________19 ___ թ.
___________________________________________________________ (պետություն, մարզ, քաղաք, գյուղ)
Հասցեն ______________________________________________________
Ենթարկվել է քր. պատասխանատվության ____ ______________________200 թ.
Հանցագործության բնույթը _______________________________________
Քր. օր.-ի հոդվածը _____________ խափանման միջոցը ___________________
_____________________պետության անվանումը _____________________
Քարտը լրացրեց _____________ _____ _______________________200 թ. (ԻԿ ծառայողի ազգանունը)
Ինչ փաստաթղթի հիման վրա է լրացվել _________________________________
|
(Չափսը 95 x 140)
Ձև 4
Դատապարտված օտարերկրյա քաղաքացիների |
Հակառակ կողմը |
(Չափսը 105 x 155)
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ (ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ) ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Անձնական գործ N _______
1. Ազգանունը ___________________ 2. Անունը _______________________
3. Հայրանունը __________________ 4. Ծնվել է ____ _________ թ.
5. Ծննդավայրը _________________________________________________
6. Կալանավորվել է ____ _______________ թ.
7. Դատապարտվել է ____ _______________ թ. _________________________ (դատական ___________________________________________________________ մարմնի անվանումը) Քր. օր.-ի հոդվածը _______________________________________________ Ժամկետը _____________________________________________________ (լրիվությամբ նշել հիմնական և լրացուցիչ պատիժները)
8. Դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ ____ ___________ թ.
9. Դատավճիռը փոփոխվել է __________________________________________ ____________________________________________________________ (որոշումը, դատական մարմնի անվանումը) ____________________________________________________________ (երբ է վճիռ կայացվել, որոշման բովանդակությունը) ____________________________________________________________ ____________________________________________________________ ____________________________________________________________ ____________________________________________________________ ____________________________________________________________ ____________________________________________________________ ____________________________________________________________ ____________________________________________________________
|
(Չափսը 145 x 205)
Հակառակ կողմը
10. Եկել է, մեկնել է ___ __________ թ. ____________________________
________________________________________________________ (Քրեակատարողական հիմնարկի անվանումը)
11. Ազատվել է ____ _____________ թ. ___________________________
________________________________________________________ (Ե՞րբ, ու՞մ կողմից է ընդունվել որոշումը և նրա բովանդակությունը) ________________________________________________________ ________________________________________________________
12. Ազատվելուց հետո մեկնել է ____________________________________
13. Վերադարձվել է ազատազրկման վայր ______________________________ (դատարանի անվանումը, որոշման օրը, թիվը ________________________________________________________ ինչ ժամկետով և հաշվարկի սկիզբը)
14. Մահացել է ____ _____________ թ.
15. Տեղեկությունը կազմվել է ______________________________________ (Քրեակատարողական հիմնարկի լրիվ _________________________________________________________ անվանումը և գտնվելու վայրը)
Կատարող _________________________________ (ստորագրություն) (ազգանուն) Պետ ____________________________________ (ստորագրություն) (ազգանուն)
____ _____________ թ. |
Ձև 6
Քարտի հակառակ կողմը
ձև 6 տեղեկանքի կտրոն
_____________
Տեղեկանքն ուղարկվել է ___
___________________
____ ___________200 թ.
Դատարանի քարտուղար __________ |
ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետին
ՏԵՂԵԿԱՆՔ
Թիվ __________ քր. գործով դատաքննության
արդյունքների մասին ______________________ նախաքննություն իրականացնող մարմնի անվանումը) _____________________________________ (մեղադրյալի ազգանունը, անունը, հայրանունը) _____________________________________ _____________________________________ _____________________________________ (ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը)
Ծննդյան վայրը ___________________________ _____________________________________ (մարզ, քաղաք, գյուղ) _____________________________________
Դատավճռի կամ որոշման ամսաթիվը
____ ____________ 200 թ.
(Ազգանունը, անունը, հայրանունը գրվում է տպագիր տառերով) |
ԴԱՏԱՎՃՌԻ ԿԱՄ ՈՐՈՇՄԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ
ա) դատապարտվել է __________________________________________________ (ամսաթիվը, քր. օր. հոդված, պատժի տեսակը լրիվ) __________________________________________________
բ) արդարացվել է __________________________________________________ (ամսաթիվը, ո՞ր հոդվածով է մեղադրվել և ի՞նչ հիմքով) __________________________________________________
__________________________________________________
գ) գործը կարճվել է __________________________________________________ (ամսաթիվը, ո՞ր հոդվածով է մեղադրվել և __________________________________________________ և ի՞նչ հիմքով) __________________________________________________
Դատավճիռը, որոշումը օրինական ուժի մեջ մտնելու ամսաթիվը ___ ______________ 200 թ.
Դատավոր ____________________________________________ (դատարանի անվանումը)
_____________________ (ստորագրություն)
Ոստիկանության բաժնի մատյանում գրանցման մասին նշում է կատարվել ____ _____________ 200 թ.
|
(Չափսը 210 x 145)
Ձև 7
ՀՍԿՈՂԱԿԱՆ ՑՈՒՑԱԿ
Դատապարտյալների, որոնք եկել են __________________________ ________________________________________________ (Քրեակատարողական հիմնարկի անվանումը) ___ ______ մինչև ____ ________ ____թ. |
NN |
Ազգանունը, անունը, հայրանունը |
Ծննդյան թիվը |
Կալանավորման |
Ծանոթություն |
|
|
|
|
|
Պետ _____________ ________________ |
(Չափսը 205 x 290)
Ձև 8
ՊԱՀԱՆՋԱԳԻՐ
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ
1. Ազգանունը ____________________________________________
2. Անունը, հայրանունը ______________________________________
3. Ծնվել է ___ _______ թ. 4. Ծննդավայրը ________________________
_____________________________________________________
5. Հասցեն ______________________________________________
6. Ինչ նպատակով է ստուգվում _________________________________ (քրեական պատասխանատվության _______________________________________________________ ենթարկելու), դիմում (ինչի վերաբերյալ) և այլն
7. Ինչպիսի տեղեկանք է անհրաժեշտ ________________________________ (դատվածության, հետախուզման, գտնվելու վայրի և այլն)
Պետ _________________________________________________ (մարմնի անվանումը) ___________________________________________________ ԿՏ (ստորագրություն) (ազգանուն)
Կատարող ______________________________________________ (ազգանուն) (հեռախոս)
____________________________________________________
Հարցում կատարողի հասցեն _____________________________ (փոստի ինդեքսը) Բնակավայրը ________________ մարզը _______________
Մարմնի անվանումը _______________________________ |
(Չափսը 145 x 205)
Քարտի հակառակ կողմը
____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ |
(Չափսը 145 x 205)
Ձև 9
ՊԱՀԱՆՋԱԳԻՐ
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ
1. Ազգանունը ____________________________________________
2. Անունը, հայրանունը ______________________________________
3. Ծնվել է ___ _______ թ. 4. Ծննդավայրը ________________________
_____________________________________________________
5. Հասցեն _______________________________________________
6. Ինչ նպատակով է ստուգվում ________________________________ (քրեական պատասխանատվության ______________________________________________________ ենթարկելու), դիմում (ինչի վերաբերյալ) և այլն
7. Ինչպիսի տեղեկանք է անհրաժեշտ ________________________________ (դատվածության, հետախուզման, գտնվելու վայրը և այլն)
Պետ _________________________________________________ (մարմնի անվանումը) ___________________________________________________ ԿՏ (ստորագրություն) (ազգանուն)
Կատարող ______________________________________________ (ազգանուն) (հեռախոս)
____________________________________________________
Հարցում կատարողի հասցեն ______________________________ (փոստի ինդեքսը) Բնակավայրը ________________ մարզը _______________
Մարմնի անվանումը _______________________________
|
(Չափսը 145 x 205)
Քարտի հակառակ կողմը
____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ ____________________________________________ |
(Չափսը 145 x 205)
Ձև 10
Ստուգման ցուցակ
NN |
Ազգանունը, անունը, հայրանունը |
Ծննդյան թիվը |
Ծննդավայրը |
Հասցեն |
|
|
|
|
|
Պետ ________________________________ (մարմնի, հիմնարկի անվանումը) _________________________________ (ստորագրություն) (ազգանուն) |
____ _____________ թ. |
Կատարող ____________________ Հեռախոս ____________________ |
(Չափսը 205 x 290)
Ձև 11
Դրոշմակնիք
Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն Նշեց _____________ _____________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը) _____ ____________ թ. |
(Չափսը 55 x 30)
Ձև 12
Դրոշմակնիք
Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում Ձեզ հետաքրքրող տվյալներ չկան _____________ _____________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը) _____ ____________ թ. |
(Չափսը 55 x 35)
(հավելվածը լրաց., փոփ. 07.03.12 N 249-Ն, խմբ. 27.03.14 N 335-Ն, փոփ. 26.06.14 N 639-Ն, լրաց. 08.07.15 N 748-Ն, փոփ. 16.02.17 N 137-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|