Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-48
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.06.1998-26.07.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.06.30/34(333)
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
19.05.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.05.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.12.2005

030.0048.19.05.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 6-րդ կետով, որոշում եմ.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողով:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի կազմը (կցվում է):

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է):

4. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի նախագահին` երկշաբաթյա ժամկետում համապատասխան հասարակական, հասարակական-քաղաքական կազմակերպությունների ղեկավար մարմինների հետ համաձայնեցնել հանձնաժողովի կազմում իրենց կողմից առաջադրվող ներկայացուցիչների անհատական կազմը:

5. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
19 մայիսի 1998 թ.
ՆՀ-48

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի
 ՆՀ-48 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հայրիկյան Պարույր - Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական (հանձնաժողովի նախագահ)
Ասրյան Հովհաննես - Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականի աշխատակազմի գլխավոր մասնագետ
Ավագյան Շահեն - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության իրավապայմանագրային բաժանմունքի տնօրեն
Բաղդասարյան Արթուր - Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Գասպարյան Վրեժ - Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնի վարիչ
Գյուլումյան Ալվինա - Հայաստանի Հանրապետության դատավորների միության նախագահ (համաձայնությամբ)
Գրիգորյան Միքայել - Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի խորհրդական, հասարակական կապերի և լրատվության վարչության պետ
Եգորյան Էդուարդ - Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Թոխյան Ֆելիքս - Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Թոփուզյան Մանուկ - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ
Հարությունյան Արմեն - Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկանի տեղակալ
Մաթևոսյան Գևորգ - Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Մալխասյան Գևորգ - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչության պետ
Մանուկյան Հովհաննես - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ
Արմեն Խաչատրյան - Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ
Արմեն Մարտիրոսյան - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

«Ազգային ժողորդավարական միություն» հասարակական-քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ

«Ազգային ինքնորոշում միավորում» հասարակական-քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ

«Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» հասարակական-քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ

«Հայաստանի Գիտաարդյունաբերական և քաղաքացիական միություն» հասարակական-քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ

«Հայաստանի կոմունիստական կուսակցություն» հասարակական-քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ

«Հայոց համազգային շարժում» հասարակական-քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ

«Հայաստանի հանրապետական կուսակցություն» հասարակական-քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ

«Հայաստանի ռամկավար ազատական կուսակցություն» հասարակական-քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ

«Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ

«Սահմանադրական իրավունք» միություն» հասարակական-քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ

«Հայաստանի դեմոկրատական կուսակցություն» հասարակական-քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ

 

(կազմը լրաց. 27.06.98 ՆՀ-67)

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի
 ՆՀ-48 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովը (այսուհետև` Հանձնաժողով) խորհրդակցական մարմին է:

2. Հանձնաժողովի գործունեությունը կանոնակարգվում է սույն կանոնադրությամբ և իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

3. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`

- մշակել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը.

- իրականացնել Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական, հասարակական-քաղաքական կազմակերպությունների, այլ մարմինների, քաղաքացիների և այլ անձանց կողմից առաջարկությունների ուսումնասիրությունը և ամփոփումը.

- մշակել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:

4. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրների լուծման համար իրավունք ունի`

- պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ու պաշտոնատար անձանցից պահանջել և ստանալ իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվություն.

- նշանակել և (կամ) իրականացնել հետազոտություններ և ստացված առաջարկությունների փորձաքննություն.

- աշխատանքների մեջ ներգրավել գիտնականների և մասնագետների` հասարակական կարգով կամ պայմանագրային հիմունքներով.

- իր աշխատանքներին օժանդակելու նպատակով ստեղծել փորձագիտական և աշխատանքային խմբեր:

5. Հանձնաժողովի կազմը, կանոնադրությունը հաստատում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

6. Հանձնաժողովը կազմված է նախագահից և անդամներից:

7. Հանձնաժողովի նախագահը և անդամները Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական կարգով:

8. Հանձնաժողովի նախագահը`

- ղեկավարում է Հանձնաժողովի գործունեությունը.

- նշանակում է Հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և հաստատում օրակարգը.

- հրավիրում և վարում է Հանձնաժողովի նիստերը.

- Հայաստանի Հանրապետության Նախագահին է ներկայացնում Հանձնաժողովի կողմից նախապատրաստված նյութերը, ինչպես նաև Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն.

- ներկայացնում է Հանձնաժողովն այլ մարմինների, կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում:

9. Հանձնաժողովի գործունեությունն իրականացնում է Հանձնաժողովի նիստերի միջոցով: Նիստերը գումարվում են Հանձնաժողովի նախագահի կամ անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ` ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան երկու շաբաթը մեկ անգամ:

10. Հանձնաժողովի նիստերը վարում է Հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` Հանձնաժողովի անդամներից մեկը: Հանձնաժողովի նիստի օրակարգը և քննարկվելիք հարցերի վերաբերյալ անհրաժեշտ նյութերը Հանձնաժողովի անդամներին են հանձնվում ոչ ուշ, քան նիստից երեք օր առաջ:

11. Հանձնաժողովի նախագահի հրավերով Հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել այլ անձինք` խորհրդակցական ձայնի իրավունքով:

12. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե ներկա է Հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

13. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, Հանձնաժողովի նիստի մասնակիցների ձայների մեծամասնությամբ:

Հանձնաժողովի որոշումներն ունեն խորհրդատվական բնույթ: Դրանք ստորագրվում են Հանձնաժողովի նախագահի կողմից և ներկայացվում Հայաստանի Հանրապետության Նախագահին: Եթե Հանձնաժողովի որևէ անդամ Հանձնաժողովի ընդունած որոշման վերաբերյալ ունի կարծիք, ապա նրա ցանկությամբ այն գրավոր կցվում է Հանձնաժողովի որոշմանը:

14. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում և անցկացնում է իր կողմից հաստատված կանոնակարգին համապատասխան:

15. Հանձնաժողովն ապահովում է իր աշխատանքների լուսաբանումը և հրապարակայնությունը:

16. Հանձնաժողովի գործունեության վերլուծական-տեղեկատվական և կազմակերպական-տեխնիկական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը:

17. Հանձնաժողովի գործունեության հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին:

18. Հանձնաժողովը գործում է մինչև Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու պահը, եթե Հայաստանի Հանրապետության Նախագահը այլ բան չի սահմանում: