Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.02.2018-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.02.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.02.2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 փետրվարի 2018 թվականի N 116-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի 536-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «ՖԱՐՄԱՏԵՔ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 536-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) որոշման ցանկի 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15-19-րդ կետերով.
| « |
|
15. |
3104209000 |
Կալիումի քլորիդ |
չոր անջրդի միավոր նյութի վերահաշվարկման դեպքում կալիումի պարունակությունը К2О-ի մեր ոչ պակաս, քան 62% |
կգ |
2000 |
Չեխիա |
4212000 |
|
16. |
3905999010 |
Պոլիվինիլպիրոլիդոն |
Վինիլացետատի կամ այլ բարդ վինիլայն եթերների պոլիմերներ, առաջնային ձևերով, այլ վինիլային պոլիմերներ առաջնային ձևերով |
կգ |
600 |
Գերմանիա |
10296000 |
|
17. |
3920104000 |
Պոլիէթիլենային թաղանթ PA/PE |
Պլաստմասսայե սալիկներ, թաղանթ, ժապավեն և այլ, ոչ ծակոտկեն, ոչ շերտավոր և չհամակցված նմանատիպ եղանակով ուրիշ նյութերի հետ |
կգ |
70000 |
Լիտվա |
77454000 |
|
18. |
9018905001 |
PVC տոպրակեր |
արյան վերցման և փոխներարկման, արյան փոխարինիչների և ինֆուզիոն հեղուկների ներարկման համակարգեր |
հատ |
6000000 |
Իտալիա |
464000000 |
|
19. |
9018905001 |
PVC տոպրակեր |
արյան վերցման և փոխներարկման, արյան փոխարինիչների և ինֆուզիոն հեղուկների ներարկման համակարգեր |
հատ |
8000000 |
Կոլումբիա |
490000000 | |
». |
2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «120 514 974» թիվը փոխարինել «1 166 476 974» թվով։
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Կ. Կարապետյան |
|
2018 թ. փետրվարի 13 Երևան
|
|