ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի ՆՀ-163-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-163-Ն հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) հրամանագրով հաստատված` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգի 4-րդ կետում «9» թիվը փոխարինել «8» թվով.
2) հրամանագրով հաստատված «Գորիս», «Մեղրի», «Երևան-Կենտրոն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները սպասարկող հանձնաժողովի կազմում`
ա. ուժը կորցրած ճանաչել հինգերորդ տողը,
բ. չորրորդ տողում «պետաիրավական վարչության պետի տեղակալ» բառերը փոխարինել «կադրերի բաժնի պետ» բառերով,
գ. Գեորգի Կուտոյանի փոխարեն ընդգրկել Գայանե Մարությանին: Այդ կապակցությամբ հանձնաժողովի կազմում յոթերորդ տողը շարադրել հետևյալ բովանդակությամբ`
«Գայանե ՄԱՐՈՒԹՅԱՆ |
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների վերականգնման խմբի մասնագետ (համաձայնությամբ)». |
3) հրամանագրով հաստատված «Աբովյան», «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկները սպասարկող հանձնաժողովի կազմում`
ա. ուժը կորցրած ճանաչել չորրորդ տողը,
բ. երրորդ տողում «պետաիրավական» բառը փոխարինել «իրավաբանական» բառով,
գ. Ժորա Խաչատրյանի փոխարեն ընդգրկել Տիգրան Մարտիրոսյանին: Այդ կապակցությամբ հանձնաժողովի կազմում յոթերորդ տողը շարադրել հետևյալ բովանդակությամբ`
«Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ |
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների վերականգնման խմբի ավագ մասնագետ (համաձայնությամբ)». |
4) հրամանագրով հաստատված «Սևան», «Վանաձոր», «Արթիկ», «Գյումրի» և «Կոշ» քրեակատարողական հիմնարկները սպասարկող հանձնաժողովի կազմում`
ա. ուժը կորցրած ճանաչել չորրորդ տողը,
բ. հինգերորդ տողում «պետաիրավական վարչության գլխավոր մասնագետ» բառերը փոխարինել «իրավաբանական վարչության խորհրդատու» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|