Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-169-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.07.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.03.19/15(250) Հոդ.804
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
06.07.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.07.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.07.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի ՆՀ-163-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-163-Ն հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) հրամանագրով հաստատված` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգի 4-րդ կետում «9» թիվը փոխարինել «8» թվով.

2) հրամանագրով հաստատված «Գորիս», «Մեղրի», «Երևան-Կենտրոն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները սպասարկող հանձնաժողովի կազմում`

ա.  ուժը կորցրած ճանաչել հինգերորդ տողը,

բ. չորրորդ տողում «պետաիրավական վարչության պետի տեղակալ» բառերը փոխարինել «կադրերի բաժնի պետ» բառերով,

գ. Գեորգի Կուտոյանի փոխարեն ընդգրկել Գայանե Մարությանին: Այդ կապակցությամբ հանձնաժողովի կազմում յոթերորդ տողը շարադրել հետևյալ բովանդակությամբ`

«Գայանե ՄԱՐՈՒԹՅԱՆ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների վերականգնման խմբի մասնագետ (համաձայնությամբ)».

3) հրամանագրով  հաստատված  «Աբովյան», «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկները սպասարկող հանձնաժողովի կազմում`

ա. ուժը կորցրած ճանաչել չորրորդ տողը,

բ. երրորդ տողում «պետաիրավական» բառը փոխարինել «իրավաբանական» բառով,

գ. Ժորա Խաչատրյանի փոխարեն ընդգրկել Տիգրան Մարտիրոսյանին: Այդ կապակցությամբ հանձնաժողովի կազմում յոթերորդ տողը շարադրել հետևյալ բովանդակությամբ`

«Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների վերականգնման խմբի ավագ մասնագետ (համաձայնությամբ)».

4) հրամանագրով հաստատված «Սևան», «Վանաձոր», «Արթիկ», «Գյումրի» և «Կոշ» քրեակատարողական հիմնարկները սպասարկող հանձնաժողովի կազմում`

ա. ուժը կորցրած ճանաչել չորրորդ տողը,

բ. հինգերորդ տողում «պետաիրավական վարչության գլխավոր մասնագետ» բառերը փոխարինել «իրավաբանական վարչության խորհրդատու» բառերով:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. հուլիսի 6
Երևան
ՆՀ-169-Ն