ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հունվարի 2017 թվականի N 69-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 229-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի մարտի 30-ի «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 29-ի N 1183-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 229-Ա որոշման հավելվածում`
1) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Դ. Հայրապետյան-«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Մ. Մալխասյան-Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի ասիստենտ» բառերով.
2) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Ռ. Քարամյան-Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ասպիրանտ» բառերը փոխարինել «Դ. Ափոյան-Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերով,
բ. «Մ. Մալխասյան-Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ասպիրանտ» բառերը փոխարինել «Գ. Ջուլհակյան-Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրանտ» բառերով,
գ. «Ռ. Ալավերդյան-Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մագիստրոս» բառերը փոխարինել «Ս. Ղազարյան-Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունվարի 31 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|