Գլխավոր տեղեկություն
Համար
N 11-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.02.22/6(575).1 Հոդ.40
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
11.01.2017
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.01.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 հունվարի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 60617030

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

11 հունվարի 2017 թ.
ք. Երևան

N 11-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՆՈՐՄԱՏԻՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 27-ի ««Ընտրական հանձնաժողովի անդամի պարտականությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացնելու մասին» ընտրական հանձնաժողովի անդամի պարտավորության տեքստը սահմանելու մասին» N 5-Ն որոշումը,

2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 27-ի «Ընտրական հանձնաժողովների կազմի վերաբերյալ տեղեկությունները հրապարակելու մասին» N 7-Ն որոշումը,

3) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 30-ի «Ընտրական տեղամասերի համարակալման կարգը սահմանելու մասին» N 13-Ն որոշումը,

4) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 30-ի «Դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, վստահված անձանց կողմից քվեաթերթիկների տպագրման, փոխադրման, պահպանման և հաշվարկման գործընթացներին հետևելու կարգը սահմանելու մասին» N 18-Ն որոշումը,

5) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 30-ի «Համապետական ընտրությունների ժամանակ պարտադիր ժամկետային զինծառայությունից կամ վարժական հավաքից օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր արձակված զինծառայողի մշտական բնակության վայրում ընտրողների ցուցակում ընդգրկվելու հայտի ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 24-Ն որոշումը,

6) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 11-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների թեկնածուների դիմումի ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 27-Ն որոշումը,

7) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 29-ի «Հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած երկու և ավելի թեկնածուներից ընտրված թեկնածուին որոշելու վիճակահանության կարգը սահմանելու մասին» N 46-Ն որոշումը,

8) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 29-ի «Երևանի ավագանու անդամի թեկնածուի վերջին վեց ամսում Երևան քաղաքի բնակչության ռեգիստրում ընդգրկված լինելու մասին տեղեկանքի ձևը սահմանելու մասին» N 52-Ն որոշումը,

9) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 11-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական, ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների կանոնակարգերը ընդունելու մասին» N 55-Ն որոշումը,

10) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012 թվականի հունվարի 12-ի «Ազգային ժողովի մեծամասնական ընտրատարածքներ կազմավորելու, ընտրատարածքները համարակալելու և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նստավայրերը սահմանելու մասին» N 6-Ն որոշումը,

11) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012 թվականի փետրվարի 24-ի «Ընտրական հանձնաժողովների նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկա լինելու վերաբերյալ գրառում կատարելու մասին» N 38-Ն որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության 

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան