Գլխավոր տեղեկություն
Համար
N 1291-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.12.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 դեկտեմբերի 2016 թվականի N 1291-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում ներկայացված գնման գործարքների վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 19-րդ և 23-րդ կետերով սահմանված ժամկետային պահանջը:

2. Հաստատել շինարարական ծրագրերի գնման գործարքների ցանկը՝ համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն սույն որոշման հավելվածում ներկայացված գնման գործարքների մասով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով պահանջվող հաշվետվությունները ներկայացնելը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման 3-րդ կետով նախատեսված հաշվետվություններն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաշվառել նշված գնման գործարքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. դեկտեմբերի 16

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

դեկտեմբերի 15-ի N 1291-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ

Պետական կառավարման մարմինը

Գնման առարկան և ծածկագիրը

Գնման առարկայի արժեքը(դրամ)

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի նոր մարզադպրոցի կառուցման աշխատանքներ (ծածկագիրը` ՔՆ-ԲԸԱՇՁԲ-15/5)

64839100

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի նոր մարզադպրոցի կառուցման աշխատանքների որակի տեխնիկական հսկողություն (ծածկագիրը` ՔՆ-ԲԸԾՁԲ-15/5)

790000

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի նոր մարզադպրոցի կառուցման աշխատանքների հեղինակային հսկողություն (ծածկագիրը` ՔՆ-ԲԸԱՀԾՁԲ-15/38Հ)

395000

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե

Սպիտակի պետական քոլեջի հիմնանորոգման աշխատանքների որակի տեխնիկական հսկողություն (ծածկագիրը` ՔՆ-ՊԸԾՁԲ-16/33)

150000

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե

ՀՀ Ազգային ժողովի վարչական շենքի արտաքին պատուհանների, տնտեսական մասնաշենքի, պոմպակայանի, ավտոտնտեսության, ջրամատակարարման և կոյուղու համակարգի հիմնանորոգման աշխատանքների որակի տեխնիկական հսկողություն (ծածկագիրը` ՔՆ-ՊԸԾՁԲ-16/22)

300000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան