Գլխավոր տեղեկություն
Համար
N 2139-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.01.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.01.2003
Վավերացման ամսաթից
11.01.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.01.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հունվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 դեկտեմբերի 2002 թվականի N 2139-Ա

 

ՇԵՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Օհանյանի «Ավան կրթահամալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործունեությունը բարելավելու և աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի քաղաքապետարանի ենթակայության` Երևանի Ավանի Իսահակյան թաղամասում գտնվող N 171 միջնակարգ դպրոցի տնօրինության` 1005 քառակուսի մետր մակերեսով մասնաշենքը վարձակալության տրամադրել «Օհանյանի «Ավան կրթահամալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`

ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում` «Օհանյանի «Ավան կրթահամալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի վարձակալության պայմանագիր` մեկ քառակուսի մետր մակերեսի վարձավճարի չափ սահմանելով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) և դրանց ենթակայության պետական հիմնարկների գույքի (տարածքի) վարձակալության կարգը հաստատելու մասին» N 125 որոշմամբ սահմանված կարգով հաշվարկված գների նվազագույնը, ու ապահովել ընկերության միջոցների հաշվին գույքային իրավունքների պետական գրանցումը.

բ) կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետում սահմանված վարձավճարները ձևակերպել որպես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «Օհանյանի «Ավան կրթահամալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ցուցաբերվող աջակցություն:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2003 թ. հունվարի 8

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան