Basic information
Number
N 74-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (03.02.2018-02.10.2018)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
02.02.2018
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
02.02.2018
Effective date
03.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 փետրվարի 2018 թվականի N 74-Ա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՄԱՍԻՆ» 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 2-րդ կետին համապատասխան`

Հաստատել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. փետրվարի 2

Երևան

 

 

Հավելված 
ՀՀ վարչապետի 2018 թ.
փետրվարի 2-ի N 74-Ա
որոշման

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՄԱՍԻՆ» 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2018 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի N 1 հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրք

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան