Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 71
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.01.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.11.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
23.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 նոյեմբերի 2015 թվականի

թիվ 71

քաղ. Մինսկ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ եւ 45-րդ հոդվածներին եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ եւ 16-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
Մաքսային միության հանձնաժողովի՝ 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության մաքսային միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1.23 ենթակետով՝

«7.1.23. Ֆինլանդիայի Հանրապետության ռեզիդենտների կողմից Ֆինլանդիայի Հանրապետության կողմից Սայմայի ջրանցքի վարձակալված տարածք ներմուծվող ապրանքները եւ տրասնպորտային միջոցները՝ «Ֆինլանդիայի Հանրապետության կողմից Սայմայի ջրանցքի ռուսական հատվածի եւ դրան հարակից տարածքի վարձակալության եւ Սայմայի ջրանցքով նավարկություն իրականացնելու մասին» 2010 թվականի մայիսի 27-ի Ռուսաստանի Դաշնության եւ Ֆինլանդիայի Հանրապետության միջեւ կնքված պայմանագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար եւ վարձակալված տարածքի շահագործման համար։

Նշված արտոնությունը տրամադրվում է ներմուծվող ապրանքների եւ տրանսպորտային միջոցների նպատակային նշանակության մասին Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմիններ հաստատում ներկայացնելու պայմանով, որը տրվել է Սայմայի ջրանցքի հարցերով Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմնի գործառույթների իրականացման ապահովման հարցերով դաշնային պետական հաստատության կողմից («Սայմայի ջրանցք» ԴՊՀ) եւ ներառում է տեղեկություններ՝ նման ապրանքների եւ տրանսպորտային միջոցների անվանացանկի, քանակի, արժեքի, ինչպես նաեւ դրանց ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին։»։

2. Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման դեպքում Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ մաքսատուրքերից ազատման մասին կարգի 15-րդ կետում «7.1.22» թվերը փոխարինել «7.1.23» թվերով:

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի

Հանրապետությունից

Բելառուսի

Հանրապետությունից
 

Ղազախստանի

Հանրապետությունից

Ղրղզստանի

Հանրապետությունից

Ռուսաստանի

Դաշնությունից

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով