ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2015 թվականի N 1513-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐՄՕՅԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԱՐՄՕՅԼ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2016 թվականի հունվարի 5-ից մինչև 2017 թվականի հոկտեմբերի 5-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը գործում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
(1-ին կետը փոփ. 29.12.16 N 1370-Ա)
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ԱՐՄՕՅԼ» փակ բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. դեկտեմբերի 24 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1513-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԱՐՄՕՅԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման/արտահանման երկիրը |
Արժեքը (դրամ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1. |
7208 |
Երկաթից կամ չլեգիրված պողպատից հարթ գլանվածք՝ 600 մմ կամ ավելի լայնությամբ, չերեսապատված, առանց գալվանական կամ այլ ծածկույթի |
տոննա |
202.1 |
Իրան/Իրան |
46000000 |
2. |
7215 |
Ավտոմատային պողպատից, առանց հետագա մշակման՝ բացի սառը դեֆորմացման կամ սառը վիճակում մշակման |
տոննա |
133.3 |
Իրան/Իրան |
26000000 |
3. |
7216 |
Անկյունակներ, ձևավոր և հատակ պրոֆիլներ՝երկաթից կամ չլեգիրված պողպատից |
տոննա |
18.6 |
Իրան/Իրան |
6300000 |
4. |
7307 |
Կցամասեր՝ խողովակների կամ փողակների համար սև մետաղներից |
հատ |
1950 |
Իրան/Իրան |
3000000 |
5. |
7213 |
Շիկագլոցված ձողեր՝ ազատ փաթաթվածքի փաթույթներով, երկաթից կամ չլեգիրված պողպատից |
տոննա |
2 |
Իրան/Իրան |
100000 |
6. |
7208 |
Երկաթից կամ չլեգիրված պողպատից հարթ գլանվածք՝ 600 մմ կամ ավելի լայնությամբ, շիկագլոցված, չերեսապատված, առանց գալվանական կամ այլ ծածկույթի |
տոննա |
2.0 |
Իրան/Իրան |
100000 |
7. |
7306 |
Այլ խողովակներ, փողակներ և սնամեջ տրամատներ (օրինակ` բաց կարով կամ զոդովի, գամած կամ նույնանման եղանակով միացրած)՝ սև մետաղների – խողովակներ՝ նավթամուղների և գազամուղների համար |
տոննա |
4.4 |
Իրան/Իրան |
1700000 |
8. |
7305 |
Այլ խողովակներ և փողակներ (օրինակ` զոդովի, գամած կամ նույնանման եղանակով միացրած) կլոր հատմամբ, որոնց արտաքին տրամագիծը 406,4 մմ–ից ավելի է, սև մետաղներից – խողովակներ՝ նավթամուղների և գազամուղների համար |
տոննա |
32 |
Իրան/Իրան |
18000000 |
9. |
8311 |
Մետաղներ, ձողեր, խողովակներ, թիթեղաշերտեր, էլեկտրոդներ և նույնանման արտադրատեսակներ ոչ թանկարժեք մետաղներից կամ մետաղների կարբիդներից |
տոննա |
0,54 |
Իրան/Իրան |
1000000 |
10. |
8479 | Յուղի, պոլիմերների, լաբորատոր հավելանյութերի արդյունաբերական խառնիչներ | հատ | 9 | Իրան/Իրան | 37,008,000 |
11. |
8479 | Տակառի կափարիչները սոսնձող սարք | հատ | 1 | Իրան/Իրան | 14,440,000 |
12. |
8417 | Յուղի տաքացուցիչներ՝ ոչ էլեկտրական (գազով կամ դիզվառելիքով) | հատ | 2 | Իրան/Իրան | 37,440,000 |
13. |
8414 | Օդի կոմպրեսորներ | հատ | 3 | Իրան/Իրան | 22,608,000 |
14. |
8422 | Յուղը տարաների մեջ լցնող մեքենաներ | հատ | 6 | Իրան/Իրան Իտալիա/Իտալիա Չինաստան/Չինաստան |
51,360,000 |
15. |
8422 | Փաթեթավորող մեքենաներ | հատ | 3 | Իրան/Իրան | 12,624,000 |
16. |
8422 | Պիտակավորող մեքենա (տակառների համար) | հատ | 1 |
Իրան/Իրան Իտալիա/Իտալիա |
5,520,000 |
17. |
8422 | Մետաղյա տակառները լվացող մեքենա | հատ | 1 | Իրան/Իրան | 7,944,000 |
18. |
8443 | Ստվարաթղթի և պիտակի տպիչ | հատ | 1 | Իրան/Իրան | 6,960,000 |
19. |
9406 | Թիթեղյա ծածկով մետաղական կառույց | տոննա | 118 | Իրան/Իրան | 44,160,000 |
20. |
8504 | Տրանսֆորմատոր | հատ | 1 | Իրան/Իրան | 9,235,200 |
21. |
8423 | Բեռնատարի կշեռքներ | հատ | 2 | Իրան/Իրան | 49,440,000 |
22. |
8423 | Տակառների կշեռքներ | հատ | 4 | Իրան/Իրան | 13,680,000 |
23. |
8477 | Փչման եղանակով պլաստմասե տարաներ արտադրող մեքենա | հատ | 4 | Իրան/Իրան | 95,520,000 |
24. |
8418 | Հովացման չիլլերներ | հատ | 2 | Իրան/Իրան | 25,160,000 |
25. |
7019 | Հանքաբամբակ (ստեկլավատա) | քմ | 2000 | Իրան/Իրան | 1,100,000 |
26. |
7215 | Մետաղյա ձողեր (արմատուրա) | տոննա | 77 | Իրան/Իրան | 19,536,000 |
27. |
7304 | Այլ խողովակներ և փողակներ (օրինակ՝ զոդովի, գամած կամ նույնանման եղանակով միացրած)՝ կլոր հատմամբ | տոննա | 88.1 | Իրան/Իրան | 33,929,144 |
28. |
8481 | Կափույր (վենտիլ) | հատ | 70 | Իրան/Իրան | 3,675,436 |
29. |
7307 | Ֆլանեց, կցամասեր (անկյունակ, եռանկյունակ) | հատ | 2670 | Իրան/Իրան | 14,201,715 |
30. |
8462 | Մետաղական թիթեղյա գլանները բացող մեքենա | հատ | 1 | Իրան/Իրան Չինաստան/Չինաստան |
15,736,000 |
31. |
8462 | Մետաղյա տակառի չափով թիթեղը կտրող մեքենա | հատ | 1 | Իրան/Իրան | 5,744,000 |
32. |
8462 | Տակառի վերևի և ներքևի կափարիչները կտրող մեքենա | հատ | 1 | Իրան/Իրան | 6,744,000 |
33. |
8462 | Մետաղի մամլիչներ | հատ | 3 | Իրան/Իրան | 69,640,000 |
34. |
8462 | Մետաղյա թիթեղը ոլորող մեքենա | հատ | 1 | Իրան/Իրան | 6,744,000 |
35. |
8462 | Տակառի և կափարիչի եզրերը կլորացնող մեքենա | հատ | 1 | Իրան/Իրան | 8,992,000 |
36. |
8462 | Մետաղյա թիթեղը ձևավորող մեքենա | հատ | 1 | Իրան/Իրան | 6,744,000 |
37. |
8462 | Մետաղյա տակառի վերևի և ներքևի մասը կարող - ամրացնող մեքենա | հատ | 1 | Իրան/Իրան | 11,240,000 |
38. |
8515 | Մետաղյա տակառի եռակցման մեքենա | հատ | 1 | Իրան/Իրան | 7,792,000 |
39. |
8419 | Մետաղյա տակառները չորացնող մեքենա (չորանոց) | հատ | 1 | Իրան/Իրան | 6,744,000 |
40. |
8419 | Վառելանյութը անօդ տարածությունում թորող սարք | հատ | 1 | Իրան/Իրան | 19,488,000 |
41. |
8424 | Մետաղյա տակառները ավտոմատ ներկող համակարգ | հատ | 1 | Իրան/Իրան | 14,784,000 |
42. |
8514 | Մետաղյա տակառների ներկը եփող էլ. վառարան | հատ | 1 | Իրան/Իրան | 17,984,000 |
43. |
8514 | Լաբորատոր թվային էլ. վառարան | հատ | 1 | Իրան/Իրան | 2,880,000 |
44. |
9027 | Նավթամթերքի սառեցման և ցնդման մակարդակի ստուգման սարք | հատ | 1 | Իրան/Իրան | 11,664,000 |
45. |
9027 | Նավթամթերքի գույնը ստուգող սարք | հատ | 1 | Իրան/Իրան | 264,000 |
46. |
9027 | Խտությունը ստուգող սարք | հատ | 1 | Իրան/Իրան | 1,056,000 |
47. |
9027 | Վառելանյութի բռնկման կետի փորձարկման սարքեր | հատ | 2 | Իրան/Իրան | 1,440,000 |
48. |
9027 | Վառելանյութի բռնկման կետի փորձարկման թվային սարք | հատ | 1 | Իրան/Իրան | 960,000 |
49. |
9016 | Սիթիզն թվային կշեռք 0.05 գ կամ ավելի զգայնություն ունեցող | հատ | 1 | Իրան/Իրան | 192,000 |
50. |
9016 | Էլեկտրական կշեռքներ 0.05 գ կամ ավելի զգայնություն ունեցող | հատ | 4 | Իրան/Իրան | 740,160 |
51. |
7017 | Լաբորատոր ապակե անոթներ (կոլբա) | հատ | 15 | Իրան/Իրան | 309,600 |
52. |
3923 | Լաբորատոր պլաստմասսայե փորձանոթներ (կոլբա) | հատ | 15 | Իրան/Իրան | 166,560 |
53. |
9025 | Ջերմաչափեր | հատ | 15 | Իրան/Իրան | 3,336,000 |
54. |
7011 | Լաբորատորիայի ապակե բալոններ | հատ | 9 | Իրան/Իրան | 249,600 |
55. |
7326 | Լաբորատորիայի բալոնի բռնիչներ | հատ | 3 | Իրան/Իրան | 408,000 |
56. |
8413 | Պոմպեր յուղի և բիտումի | հատ | 25 | Իրան/Իրան | 10,800,000 |
57. |
8404 | Ջեռուցման կաթսայի օժանդակ սարքավորում | հատ | 1 | Իրան/Իրան | 8,270,000 |
Ընդամենը |
746,653,415 |
(հավելվածը լրաց., փոփ. 02.09.16 N 896-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.08.2018, N 969-Ա | 06.09.2018, N 1513-Ա | |
22.03.2018, N 295-Ա | 24.03.2018, N 1513-Ա | |
16.11.2017, N 1461-Ա | 24.11.2017, N 1513-Ա | |
29.12.2016, N 1370-Ա | 30.12.2016, N 1513-Ա | |
02.09.2016, N 896-Ա | 06.09.2016, N 1513-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|