Գլխավոր տեղեկություն
Համար
N 1419-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2017-21.04.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.11.17/58(792) Հոդ.1300
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.11.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 նոյեմբերի 2010 թվականի N 1419-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ԱՄԱՌԱՅԻՆ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՒ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1942-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 72-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների արդյունավետ կառավարման, ինչպես նաև ավտոմոբիլային ճանապարհների և դրանց վրա գտնվող ինժեներական կառույցների պահպանման աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատման և կատարված աշխատանքների ընդունման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ, ձմեռային պահպանության և շահագործման աշխատանքների մասին» N 1942-Ն որոշումը:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում մշակել և հաստատել Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող և առանձին պահպանման հանձնվող կամուրջների, թունելների, հանգստյան գոտիների և ավտոտաղավարների ու պարսպող հարմարանքների (մետաղական արգելափակոցներ) պահպանման նորմատիվային փաստաթղթերը:

(3-րդ կետը լրաց. 17.02.11 N 112-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. նոյեմբերի 10
Երևան

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2010 թվականի

 նոյեմբերի 4-ի N 1419-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ԱՄԱՌԱՅԻՆ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների առկա վիճակի, պահպանման մակարդակի գնահատման, ինչպես նաև պահպանման աշխատանքների ընդունման սկզբունքները և մեթոդիկան:

2. Ավտոմոբիլային ճանապարհների պահպանման հիմնական խնդիրն է` մշտապես ապահովել ճանապարհի և կառույցների պահպանվածությունն այնպիսի վիճակում, որը համապատասխանում է անվտանգ և անխափան երթևեկության ապահովման պահանջներին:

3. Պետական կարիքների համար ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների կապալի պայմանագրերը կնքվում են 5-7 տարի ժամկետով (յուրաքանչյուր տարի կողմերի համաձայնությամբ պայմանագրի արժեքի վերանայման հնարավորությամբ) այն կապալառու կազմակերպությունների հետ, որոնք բավարարում են սույն կարգի IV գլխի Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մրցույթների առարկան և մրցույթներին մասնակից կապալառու կազմակերպություններին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջներում նշված նվազագույն տեխնիկական պահանջները և ընտրվել են մրցութային կարգով` «Գնումների մասին» ՀՀ օրենքին համապատասխան:

(3-րդ կետը փոփ. 29.09.16 N 1008-Ն)

4. Ավտոմոբիլային ճանապարհների պահպանման համար սահմանվում են պահպանման հետևյալ տեսակները`

1) ընթացիկ ամառային պահպանում - ավտոմոբիլային ճանապարհների ամբողջ երկայնքով, հողային պաստառում, օտարման շերտում, երթևեկելի մասում, արհեստական կառուցվածքներում և կահավորանքում իրականացվող համալիր հիմնական գործողություններ, որոնք գարուն-ամառ-աշուն ժամանակահատվածում ապահովում են`

ա. անխափան և անվտանգ երթևեկություն,

բ. ավտոմոբիլային ճանապարհների, ճանապարհային կառույցների և ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերի խնամքը,

գ. ավտոմոբիլային ճանապարհների վրա և ճանապարհային կառույցներում առաջացած փոքրածավալ վնասվածքների վերացումը (ընթացիկ ամառային պահպանման աշխատանք է համարվում նաև մինչև 20 մ3 մեկ տեղում թափվածքների մաքրումը).

2) ընթացիկ ձմեռային պահպանում - ավտոմոբիլային ճանապարհների ամբողջ երկայնքով, հողային պաստառում, օտարման շերտում, երթևեկելի մասում, արհեստական կառուցվածքներում և կահավորանքում իրականացվող համալիր հիմնական գործողություններ, որոնք ձմեռվա ժամանակահատվածում ապահովում են`

ա. անխափան և անվտանգ երթևեկություն,

բ. ավտոմոբիլային ճանապարհների և ճանապարհային կառույցների պահպանումը ձյան կուտակումներից և մերկասառույցից:

5. Ավտոմոբիլային ճանապարհների պահպանման համար սահմանվում են հետևյալ ժամանակահատվածները`

1) ընթացիկ ամառային պահպանման համար (գարուն-ամառ-աշուն ժամանակահատված) – տվյալ տարվա ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 16-ը.

2) ընթացիկ ձմեռային պահպանման համար (ձմեռվա ժամանակահատված) - տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև ապրիլի 1-ը և նոյեմբերի 16-ից մինչև հունվարի 1-ը:

6. Հաշվի առնելով տարածաշրջանին բնորոշ և ընթացիկ տարվա բնակլիմայական պայմանները՝ տվյալ ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով սույն կարգի 5-րդ կետում նշված ժամկետների սկիզբն ու ավարտը կարող են փոփոխվել:

7. Ավտոմոբիլային ճանապարհների պահպանման մակարդակի գնահատումն իրականացվում է հետևյալ նպատակներով՝

1) պատվիրատուի և կապալառուի միջև կնքված պայմանագրում նշված ավտոմոբիլային ճանապարհների պահպանման մակարդակի աստիճանի որոշումը, որի հիման վրա, պայմանագրի պահանջներից ելնելով, որոշվում է կատարված աշխատանքների վճարի չափը.

2) տարբեր կապալառուներից ավտոմոբիլային ճանապարհի, դրա մի հատվածի, ցանցի պահպանման փաստացի մակարդակի վերաբերյալ տեղեկատվության ստացում, հանրությանն իրազեկում։

8. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների առկա վիճակի գնահատումը, ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատումը և կատարված աշխատանքների ընդունումն իրականացվում է տվյալ ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմնի ճանապարհների պահպանման պատասխանատու ստորաբաժանման (այսուհետ` պատասխանատու) կողմից: Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման 3-րդ կետում նշված դրույթները՝ ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմնի ճանապարհների պահպանման պատասխանատուներ են սահմանվում`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածում նշված` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների մասով` «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշման հավելվածում նշված համապատասխան մարզի ենթակայության ճանապարհների մասով` մարզպետի որոշմամբ սահմանված պատասխանատու ստորաբաժանումը:

(8-րդ կետը փոփ., խմբ. 29.09.16 N 1008-Ն)

 

II. ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԱՌԿԱ ՎԻՃԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ, ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԱՌԿԱ ՎԻՃԱԿՆԵՐԻ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

9. Ավտոմոբիլային ճանապարհի վիճակը բնորոշվում է նրա շահագործողական հատկանիշներով, որոնցից կարևորագույնը ծածկի վիճակն է: Ավտոմոբիլային ճանապարհի վիճակի գնահատման հիմնական ցուցանիշ է սահմանվում ծածկի փոսայնությունը, լրացուցիչ ցուցանիշ է համարվում կողնակների և կողային ջրահեռացման առուների վիճակը: Ավտոմոբիլային ճանապարհներն ըստ վիճակի խմբավորվում են համաձայն սույն կարգի N 1 աղյուսակի:

10. Միայն պահպանման աշխատանքների կատարման արդյունքում ավտոմոբիլային ճանապարհի խումբը չի կարող փոփոխվել դեպի ավելի բարձր խմբի: Ավտոմոբիլային ճանապարհի խմբի փոփոխությունը դեպի ավելի բարձր խումբ կատարվում է միայն տվյալ ավտոմոբիլային ճանապարհի միջին, հիմնական նորոգումից կամ վերակառուցումից հետո:

 

Աղյուսակ 1. Ավտոմոբիլային ճանապարհների խմբավորումները

 

Ավտոմոբի-լային ճա-նապարհի նշանակու-թյունը

Վիճակը

Խումբը և խմբի ծածկագիրը

Երթևեկելի մասի փոսայնու-թյունը
(տոկոսն ամբողջի նկատմամբ)

Կողնակների և կողային ջրահեռացման առուների վիճակը (նորմաներին չհամապատաս-խանող տոկոսն ամբողջի նկատմամբ)

Միջպե-տական

երաշխիքային
լավ բավարար վատ

Միջպետական
երաշխիքային-ՄԵ(0)Միջպետական լավ -ՄԼ (I) Միջպետական
բավարար-ՄԲ (II)
Միջպետական վատ-ՄՎ (III)

00-0.3
0.3-2.5
2.5-ից բարձր

0
0-5
5-20
20-ից բարձր

Հանրա-պետական

երաշխիքային
լավ
բավարար
վատ

Հանրապետական
երաշխիքային - ՀԵ(0)Հանրապետական լավ-ՀԼ (I)
Հանրապետական
բավարար-ՀԲ (II)Հանրապետական վատ-ՀՎ (III)

0
մինչև 0.5
0.5-3.0
3.0-ից բարձր

0
0-5
5-20
20-ից բարձր

Տեղական

երաշխիքային
լավ
բավարար
վատ

Տեղական
երաշխիքային - ՏԵ(0)
Տեղական լավ- ՏԼ (I)
Տեղական բավարար-ՏԲ (II)
Տեղական վատ-ՏՎ (III)

0
մինչև 0.8
0.8-4.0
4.0-ից բարձր

0
0-5
5-20
20-ից բարձր

(10-րդ կետը փոփ. 29.09.16 N 1008-Ն)

10.1. Պետական ավտոմոբիլային ճանապարհների միջին, հիմնական նորոգման կամ վերակառուցման ու ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների իրականացման համար կարող է կնքվել մեկ պայմանագիր: Ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների իրականացման համար պայմանագրով կարող է սահմանվել գործոնային գին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման:

(10.1-ին կետը լրաց. 29.09.16 N 1008-Ն)

11. Ավտոմոբիլային ճանապարհների վիճակների սահմանումները`

1) միջպետական երաշխիքային - միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի ճանապարհահատվածի վիճակը հիմնանորոգման կամ վերակառուցման աշխատանքների ավարտից հետո: Վիճակը գնահատվում է երաշխիքային մինչև տվյալ ճանապարհահատվածի հիմնանորոգման կամ վերակառուցման պայմանագրով նախատեսված երաշխիքային ժամկետի ավարտը: Երաշխիքային ժամկետի ավարտից հետո տվյալ ճանապարհահատվածի վիճակը գնահատվում է որպես լավ.

2) միջպետական լավ - միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի ճանապարհահատվածի վիճակ է, երբ գնահատման պահին ճանապարհահատվածի ծածկի ամբողջ մակերեսի փոսայնությունը կազմում է 0-0.3 տոկոս, կողնակների և կողային առուների անհամապատասխանությունը նորմաներին` մինչև 5 տոկոս.

3) միջպետական բավարար - միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի ճանապարհահատվածի վիճակ է, երբ գնահատման պահին ճանապարհահատվածի ծածկի ամբողջ մակերեսի փոսայնությունը կազմում է 0.3-2.5 տոկոս, կողնակների և կողային առուների անհամապատասխանությունը նորմաներին` 5-20 տոկոս.

4) միջպետական վատ - միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի ճանապարհահատվածի վիճակ է, երբ գնահատման պահին ճանապարհահատվածի ծածկի ամբողջ մակերեսի փոսայնությունը կազմում է 2.5 տոկոսից բարձր, կողնակների և կողային առուների անհամապատասխանությունը նորմաներին` 20 տոկոսից բարձր.

5) հանրապետական երաշխիքային - հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի ճանապարհահատվածի վիճակը հիմնանորոգման կամ վերակառուցման աշխատանքների ավարտից հետո: Վիճակը գնահատվում է երաշխիքային մինչև տվյալ ճանապարհահատվածի հիմնանորոգման կամ վերակառուցման պայմանագրով նախատեսված երաշխիքային ժամկետի ավարտը: Երաշխիքային ժամկետի ավարտից հետո տվյալ ճանապարհահատվածի վիճակը գնահատվում է որպես լավ.

6) հանրապետական լավ - հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի ճանապարհահատվածի վիճակ է, երբ գնահատման պահին ճանապարհահատվածի ծածկի ամբողջ մակերեսի փոսայնությունը կազմում է մինչև 0.5 տոկոս, կողնակների և կողային առուների անհամապատասխանությունը նորմաներինը` մինչև 5 տոկոս.

7) հանրապետական բավարար - հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի ճանապարհահատվածի վիճակ է, երբ գնահատման պահին ճանապարհահատվածի ծածկի ամբողջ մակերեսի փոսայնությունը կազմում է 0.5.-3.0 տոկոս, կողնակների և կողային առուների անհամապատասխանությունը նորմաներին` 5-20 տոկոս.

8) հանրապետական վատ - հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի ճանապարհահատվածի վիճակ է, երբ գնահատման պահին ճանապարհահատվածի ծածկի ամբողջ մակերեսի փոսայնությունը կազմում է 3.0 տոկոսից բարձր, կողնակների և կողային առուների անհամապատասխանությունը նորմաներին` 20 տոկոսից բարձր.

9) տեղական երաշխիքային - տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի ճանապարհահատվածի վիճակը հիմնանորոգման կամ վերակառուցման աշխատանքների ավարտից հետո: Վիճակը գնահատվում է երաշխիքային մինչև տվյալ ճանապարհահատվածի հիմնանորոգման կամ վերակառուցման պայմանագրով նախատեսված երաշխիքային ժամկետի ավարտը: Երաշխիքային ժամկետի ավարտից հետո տվյալ ճանապարհահատվածի վիճակը գնահատվում է որպես լավ.

10) տեղական լավ - տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի ճանապարհահատվածի վիճակ է, երբ գնահատման պահին ճանապարհահատվածի ծածկի ամբողջ մակերեսի փոսայնությունը կազմում է մինչև 0.8 տոկոս, կողնակների և կողային առուների անհամապատասխանությունը նորմաներին` մինչև 5 տոկոս.

11) տեղական բավարար - տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի ճանապարհահատվածի վիճակ է, երբ գնահատման պահին ճանապարհահատվածի ծածկի ամբողջ մակերեսի փոսայնությունը կազմում է 0.8-4.0 տոկոս, կողնակների և կողային առուների անհամապատասխանությունը նորմաներին` 5-20 տոկոս.

12) տեղական վատ - տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի ճանապարհահատվածի վիճակ է, երբ գնահատման պահին ճանապարհահատվածի ծածկի ամբողջ մակերեսի փոսայնությունը կազմում է 4.0 տոկոսից բարձր, կողնակների և կողային առուների անհամապատասխանությունը նորմաներին` 20 տոկոսից բարձր.

13) ավտոմոբիլային ճանապարհների վիճակների նշված սահմանումները չեն տարածվում ավտոմոբիլային ճանապարհների այն հատվածների վրա, որոնք պահպանման ընթացքում ենթարկվել են տեխնածին կամ բնածին աղետների:

(11-րդ կետը փոփ. 29.09.16 N 1008-Ն)

12. Սույն կարգով ընդունված են պահպանման աշխատանքների նորմատիվային 3 մակարդակ՝ լավ, միջին և բավարար:

13. Ավտոմոբիլային ճանապարհի պահպանման նորմատիվ մակարդակի բնութագրերը ներկայացված են սույն կարգի N 2 աղյուսակում:

 

Աղյուսակ 2. Ավտոմոբիլային ճանապարհների պահպանման նորմատիվ մակարդակների բնութագրերը

 

Ավտոմոբիլային ճանապարհի պահպանման մակարդակը

Պահպանման մակարդակի բնութագրերը

Լավ

1. Բավարարված են սույն կարգի Աղյուսակ 3-ում նշված պահանջները` ըստ կոնստրուկտիվ տարրերի:
2. Ավտոմոբիլային ճանապարհն ապահովում է շուրջօրյա անխափան երթևեկություն` բացառությամբ տեխնածին կամ բնածին աղետների դեպքերի (երկրաշարժ, երկարատև ավելի քան 2 օր ձնաբքեր, սելավներ, գետերի ուժեղ հորդացում):

Միջին

1. Բավարարված են սույն կարգի Աղյուսակ 3-ում նշված պահանջները` ըստ կոնստրուկտիվ տարրերի:
2. Թույլատրվում է երթևեկության ժամանակավոր սահմանափակում (բացի տեխնածին կամ բնածին աղետների դեպքերից)` ոչ ավելի, քան 2 օր:

Բավարար

1. Բավարարված են սույն կարգի Աղյուսակ 3-ում նշված պահանջները` ըստ կոնստրուկտիվ տարրերի:
2. Թույլատրվում է երթևեկության ժամանակավոր սահմանափակում (բացի տեխնածին կամ բնածին աղետների դեպքերից)` ոչ ավելի, քան 5 օր:

Թույլատրելի

1. Բավարարված են սույն կարգի N 3 աղյուսակում նշված պահանջները` ըստ կոնստրուկտիվ տարրերի:
2. Թույլատրվում է երթևեկության ժամանակավոր սահմանափակում (բացի տեխնածին կամ բնածին աղետների դեպքերից) ոչ ավելի, քան 8 օր:

(13-րդ կետը լրաց. 29.09.16 N 1008-Ն)

14. Նույն ավտոմոբիլային ճանապարհի տարբեր հատվածների համար կարող են սահմանվել պահպանման տարբեր մակարդակներ, որոնց սահմանումը պետք է հիմնված լինի ավտոմոբիլային ճանապարհի տվյալ հատվածի առկա վիճակի վրա:

15. Ընթացիկ ամառային պահպանման մակարդակի գնահատման ենթակա չեն այն ճանապարհահատվածները՝

1) որոնք ենթարկվել են տեխնածին կամ բնածին աղետի` այն ժամանակահատվածում, որը սահմանվել է աղետի հետևանքների վերացման պետական մարմնի կողմից.

2) որոնք գնահատման ժամանակ ենթարկվում են հիմնական նորոգման կամ վերակառուցման:

16. Սույն կարգի 15-րդ կետում նշված ճանապարհահատվածները ենթակա են միայն ձմեռային պահպանման և գնահատվում են միայն ձմեռային պահպանման աշխատանքների մակարդակի որոշման համար:

17. Ավտոմոբիլային ճանապարհների վիճակն ուսումնասիրվում ու գնահատվում է պատասխանատուի կողմից: Ընթացիկ տարվա մինչև հուլիսի 15-ը ընկած ժամանակահատվածում հաջորդ տարվա համար իրականացվում է ճանապարհների վիճակի գնահատում, որի հիման վրա որոշվում է ճանապարհի վիճակը և խումբը` սույն կարգի Աղյուսակ 1-ում բերված չափանիշներին համապատասխան:

18. Ուսումնասիրության և գնահատման վերաբերյալ պատասխանատուի կողմից նախապատրաստվում է ճանապարհների վիճակի և պահպանման մակարդակների գնահատման ակտ (Ձև 1), որը հաստատվում է տվյալ ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից:

19. Ավտոմոբիլային ճանապարհների պահպանման առաջարկվող մակարդակը որոշվում է սույն կարգի Աղյուսակ 2-ում բերված պահպանման մակարդակի բնութագրերով:

 

Ձև N 1

 

«Հաստատում եմ»

 

________________________

 Լիազոր ներկայացուցիչ __________________________

(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)

 __________________20__թ.

 

 

 

 

 

 

 

Ա Կ Տ

 

ՀՀ__մարզի _________նշանակության ավտոճանապարհների վիճակի և 20__թ-ին դրանց պահպանման մակարդակների գնահատման

 

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2010 թ-ի նոյեմբերի 4-ի N 1419-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատման և կատարված աշխատանքներ ընդունման կարգի պահանջները, ուսումնասիրվել են ՀՀ ______ մարզում գտնվող _______ նշանակության ավտոճանապարհների վիճակները:

Հիմք ընդունելով ուսումնասիրությունների արդյունքները՝ գնահատվել են ներքոնշյալ ավտոճանապարհների պահպանման համար անհրաժեշտ մակարդակները:

 

Ավտոճանապարհի անվանումը և կիլոմետրերը

Ավտոճանապարհի տեխնիկական կարգը

Պահպանման հատվածների երկարություն ըստ գնահատման /կմ/

Ճանապարհա-հատվածների վիճակի ծածկագիրը

Պահպանման պահանջվող մակարդակը

ՀՀ ________________մարզի__________________ տարածաշրջան

Պահպանման ժամանակաշրջանը` ՁՄԵՌ

         

Ընդամենը

       

Պահպանման ժամանակաշրջանը` ԳԱՐՈՒՆ-ԱՄԱՌ-ԱՇՈՒՆ

         

Ընդամենը

       

 

 Ճանապարհների պահպանման պատասխանատու ստորաբաժանման լիազոր ներկայացուցիչ
(նշել պաշտոնը և անուն, ազգանունը) __________________ ___________«_____»___ 20__ թ.

                                                      ստորագրություն

 

 

     

 _____________________________________________________________________________________

 Սահմանումներ`

1. Ավտոճանապարհի տեխնիկական կարգ - ավտոճանապարհների կարգ համաձայն ՀՀՇՆ IV-11.05.02-99

2. Պահպանման հատվածների երկարություն ըստ գնահատման (կմ) - պահպանման ենթակա ճանապարհահատվածների երկարություն ըստ N 1 աղյուսակում բերված չափանիշների

3. Ճանապարհահատվածների վիճակի ծածկագիրը - ճանապարհահատվածների վիճակի ծածկագիրը` համաձայն N 1 աղյուսակի

4. Պահպանման պահանջվող մակարդակը - պահպանման մակարդակը` համաձայն Աղյուսակ N 2-ի

 

III. ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ) ՄԵԹՈԴԻԿԱՆ

 

20. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պահպանման մակարդակը գնահատվում է պահպանվող ճանապարհահատվածի ամբողջ երկարությամբ` ըստ սույն կարգով սահմանված պահանջվող պահպանման մակարդակների:

21. Որպես պահպանման մակարդակի գնահատման (աշխատանքների ընդունման) ցուցանիշ՝ ընդունվում է ավտոմոբիլային ճանապարհի հողային պաստառում, օտարման շերտում, երթևեկելի մասում, արհեստական կառուցվածքներում և կահավորանքում թերությունների առկայությունը:

22. Ավտոմոբիլային ճանապարհի պահպանման մակարդակը բնորոշող ցուցանիշների նկատմամբ առաջադրվող պահանջները գարուն-ամառ-աշուն ժամանակաշրջանի և ձմեռային ժամանակաշրջանի համար ներկայացված են սույն կարգի Աղյուսակ 3-ում:

23. Թերությունների վերացման ժամկետները նշված են պահպանման աշխատանքների կատարման նկատմամբ ընթացիկ հսկողության և թերությունների վերացման ժամկետի գնահատման համար:

 

Աղյուսակ 3. Ավտոմոբիլային ճանապարհների պահպանման ցուցանիշներին առաջադրվող պահանջները

 

1) Ընթացիկ ամառային պահպանում

 

Ցուցանիշի
ծածկագիրը

Ցուցանիշի անվանումը, թերության բովանդակությունը

Վիճակի գնահա-տականը

Պահպանման մակարդակը

լավ

միջին

բավա-րար

թույլատրելի

1

2

3

4

5

6

7

1. Հողային պաստառ և օտարման շերտ

 

1.1.

Կողնակը բարձր է երթևեկելի մասի եզրից և (կամ) կողնակը ցածր է երթևեկելի մասի եզրից ավելի քան 5 սմ, և (կամ) կողնակը հարթեցված չէ և (կամ) կողնակին առկա է 10 սմ-ից բարձր խոտածածկույթ, և (կամ) առկա են երթևեկությանը խանգարող ճյուղեր, և (կամ) բաժանարար գոտում առկա են 25 սմ-ից բարձր խոտածածկույթ, և (կամ) տեսանելիությանը խանգարող 1.2 մ-ից բարձր թփեր (գծմ/կմ): Թերության վերացման ժամկետը 10 օր է:

երաշխիքային

լավ
բավարար
վատ

չի թույլատրվում

 

50

 

-

 

-

-

 

 

100

 

100

 

-

-

 

 

-

 

150

 

-

-

 

 

-

 

-

 

150

1.2.

Չմաքրված կողային առուներ և (կամ) վաքեր (ջրի բերվածքներ, լանջերի թափվածքներ) (լցվածության տոկոս): Թերության վերացման ժամկետը 5 օր է:

երաշխիքային լավ

բավարար

 

վատ

10

 

20

 

-

-

-

 

30

 

40

 

-

-

 

-

 

50

 

-

-

 

-

 

-

50

1.3.

Աղբ և օտար առարկաներ` ճանապարհի օտարման շերտի սահմաններում, որոնք հանդիպում են հաճախ, քան (մ):
Թերության վերացման ժամկետը 1 օր է:

երաշխիքային լավ

բավարար

 

վատ

300

 

300

 

-

-

-

 

200

 

150

 

-

-

 

-

 

100

 

-

-

 

-

 

-

 

100

2. Երթևեկելի մաս և մայթեր

 

2.1.

Փոսեր` երթևեկելի մասի վրա ոչ ավելի (տոկոս ընդհանուր մակերեսից):
Թերության վերացման ժամկետը 7 օր է:

երաշխիքային

 

լավ

բավարար

վատ

չի թույլատրվում

 

0.2

-

-

-

 

 

0.3

0.6

-

-

 

 

-

0.7

-

-

 

 

-

-

բավարար անցանելիություն և ավտոմոբիլային տրանսպորտի անխափան երթևեկություն
ապահովող վիճակ

2.2.

Չմշակված ճաքեր (լայնական կամ երկայնական)` 3 մմ-ից ավելի լայնությամբ (գծմ/կմ): I տեխնիկական կարգի ավտոճանապարհների համար նշված ցուցանիշները կրկնապատվում են:
Թերության վերացման ժամկետը 15 օր է:

երաշխիքային

 

լավ

 

բավարար

վատ

չի թույլատրվում

100

-

-

-

200

400

-

-

-

500

-

-

2.3.

Կոպճածածկի անհարթություններ (աղուրներ, անձրևաջրի հոսքի հետքեր) 5 սմ-ից ոչ ավելի խորությամբ ոչ ավելի (տոկոս ընդհանուր մակերեսից): Թերության վերացման ժամկետը 7 օր է:

երաշխիքային

 

լավ

բավարար

վատ

չի թույլատրվում

0.5

-

 

-

-

0.8

1

-

-

 

-

1.5

-

-

-

 

-

բավարար անցանելիություն և ավտոմոբիլային տրանսպորտի անխափան երթևեկություն ապահովող վիճակ

3. Արհեստական կառուցվածքներ

 

3.1.

Բերվածքների, տիղմի նստվածք որևէ խողովակում` ուղղանկյուն խողովակի աշխատող բարձրության, կլոր խողովակի տրամագծի մասերով: Թերության վերացման ժամկետը 5 օր է:

երաշխիքային

լավ

բավարար
վատ

չի թույլատրվում

չի թույլատրվում

-

-

-

1/10

1/5

-

-

-

1/4

-

-

-

-

1/4

3.2.

Որևէ խողովակի մուտքի և ելքի հուների լցվածք` գլխամասից 5 մ հեռավորությամբ (հունի մակերեսի տոկոսը): Թերության վերացման ժամկետը 10 օր է:

երաշխիքային

 

լավ

բավարար

վատ

չի թույլատրվում

5

 

-

-

-

10

 

20

-

-

-

 

30

-

-

-

 

-

30

3.3.

Որևէ կամրջի (ուղեանցի) երթևեկելի մասի ջրթող հարմարանքների, մայթերի տակ ջրթող անցքերի խցանում (ընդհանուր քանակի տոկոսը): Թերության վերացման ժամկետը 3 օր է:

երաշխիքային

լավ

բավարար
վատ

չի թույլատրվում

չի թույլատրվում

-

 

-

-

10

20

-

-

-

25

-

-

-

-

25

3.4.

Թեքված, չներկված, կեղտոտ բազրիքներ և պաշտպանիչներ, ոչ ավելի (ընդհանուր երկարության տոկոսը): Թերության վերացման ժամկետը 5 օր է:

երաշխիքային

 

 

լավ

բավարար

վատ

չի թույլատրվում

5

 

-

-

-

10

10

-

-

-

20

-

-

-

-

20

4. Կահավորանք

 

4.1.

Թեքված, ծռված, վնասված ճանապարհային նշաններ, (ընդհանուր թվի տոկոսը): Թերության վերացման ժամկետը 5 օր է:

երաշխիքային

լավ

բավարար
վատ

չի թույլատրվում

չի թույլատրվում

-

-

-

10

20

-

-

-

30

-

-

-

-

30

4.2.

Թեքված, ծռված, չներկված, կախված կամ իջեցված հենարանով պաշտպանիչներ (պաշտպանիչի երկարության տոկոս):
Թերության վերացման ժամկետը 5 օր է:

երաշխիքային

 

լավ

բավարար

վատ

չի թույլատրվում

չի թույլատրվում

-

-

-

10

 

20

-

-

-

 

30

-

-

-

-

30

4.3.

Միջպետական նշանակության ավտոճանապարհներին բացակայող ճանապարհային նշաններ (պահանջվող ընդհանուր թվի տոկոսը):

երաշխիքային

լավ

բավարար

վատ

չի թույլատրվում

5

-

-

10

15

-

-

-

20

-

-

-

-

20

4.4.

Թեքված, չներկված կարճասյուներ (ընդհանուր թվի տոկոսը):
Թերության վերացման ժամկետը 3 օր է:

երաշխիքային

 

լավ

բավարար

վատ

չի թույլատրվում

 

10

-

-

-


20

20

-

-

 

-

30

-

-

 

-

-

30

4.5.

Բացակայող լուսանդրադարձիչներ պաշտպանիչների և կարճասյուների վրա (պահանջվող ընդհանուր թվի տոկոսը):
Թերության վերացման ժամկետը 3 օր է:

երաշխիքային

 

լավ

բավարար

վատ

չի թույլատրվում

15

 

-

-

-

20

20

-

-

-

30

-

-

-

-

30

 

ա. երաշխիքային վիճակում գտնվող ճանապարհահատվածների համար չի կարող պահանջվել ընթացիկ ամառային պահպանման միջին, բավարար և թույլատրելի մակարդակներ: Լավ վիճակում գտնվող ճանապարհահատվածների համար չի կարող պահանջվել ընթացիկ ամառային պահպանման բավարար և թույլատրելի մակարդակներ: Բավարար վիճակում գտնվող ճանապարհահատվածների համար չի կարող պահանջվել ընթացիկ ամառային պահպանման լավ և թույլատրելի մակարդակներ,

բ. անբարենպաստ բնակլիմայական պայմաններից ելնելով` երթևեկելի մասի ընթացիկ ամառային պահպանումով նախատեսված աշխատանքների (փոսային նորոգում և ճաքերի մշակում) սկիզբը, ինչպես նաև դրանց դիմաց վճարումները տվյալ ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմնի ղեկավարի համապատասխան հրամանով կարող են տեղափոխվել հաջորդ ամիս: Նշված դեպքում երթևեկելի մասի ընթացիկ ամառային պահպանման գնահատումը կիրականացվի տվյալ աշխատանքների իրականացումը սկսելու ամսից,

գ. թույլատրելի մակարդակը նախատեսում է կոպճային կամ խճային նյութերի կիրառմամբ կամ հարթեցման աշխատանքների միջոցով ապահովել ճանապարհի երթևեկելի մասի բավարար անցանելիությունը:

2) Ընթացիկ ձմեռային պահպանում

 

Ցուցանիշի ծածկա-գիրը

Ցուցանիշի անվանումը, թերության բովանդակությունը

Վիճակի գնահա-տականը

Սպասարկման մակարդակը

լավ

միջին

բավա-րար

1

2

3

4

5

6

1. Հողային պաստառ

1.1.1.

Ձյան շերտ կողնակի վրա` հաստությունը ոչ ավելի (սմ) Թերության վերացման ժամկետը 3 օր է:

Երթևեկելի մասի մաքրումից հետո կողնակը մաքրելու ժամկետը ոչ ավելի (ժամ)`

երաշխիքային
լավ
բավարար
վատ

չի թույլատրվում
չի թույլատրվում
5
7

5
5
7
10

7
7
10
15

երաշխիքային
լավ
բավարար
վատ

6

6
8
24

8

8
10
24

10

10
24
24

2. Երթևեկելի մաս

2.1.

Ձյան շերտ` երթևեկելի մասի վրա, հաստությունը` ոչ ավելի (սմ) Թերության վերացման ժամկետը 4 ժամից ոչ ավելի է:

երաշխիքային լավ
բավարար
վատ

3
3
5
10

5
5
7
15

7
7
10
24

2.2.

Մերկասառույց կամ տրորված-պնդացած ձյուն` երթևեկելի մասի վրա` չմշակված աղ-ավազով (1000 քառ. մ մակերեսի տոկոսը)` Թերության վերացման ժամկետը սառելուց (պնդանալուց) հետո 4 ժամ է:

երաշխիքային լավ
բավարար
վատ

10
10
15
30

15
15
20
40

20
20
25
50

3. Արհեստական կառուցվածքներ

3.1.1.

Սառույցով խցանված ջրթող հարմարանքներ (ընդհանուր թվի տոկոսը)`
Թերության վերացման ժամկետը 5 օր է:

երաշխիքային լավ
բավարար
վատ

5
5
10
20

10
10
20
30

20
20
30
30

4. Կահավորանք

4.1.

Ձյունածածկի հետևանքով անընթեռնելի դարձած ճանապարհային նշաններ և անդրադարձիչներ (ընդհանուր թվի տոկոսը)`
Թերության վերացման ժամկետը 1 օր է:

երաշխիքային լավ
բավարար
վատ

5
5
10
20

10
10
20
30

20
20
30
30

(աղյուսակը խմբ. 29.09.16 N 1008-Ն)

 

24. Այն դեպքերում, երբ եղանակային պայմանների հետևանքով առաջանում են ոչ սեզոնային իրավիճակներ (ձմռան ամիսներին` երկարաժամկետ հալոցքներ կամ գարնան, ամռան ու աշնան ամիսներին` անժամանակ ձյան տեղումներ և այլ նմանատիպ երևույթներ), կատարվում են տվյալ ժամանակաշրջանին հաջորդող ժամանակաշրջանին բնորոշ պահպանման աշխատանքներ, իսկ վճարումը կատարվում է տվյալ ժամանակաշրջանի համար հատկացված գումարների հաշվին:

25. Կապալառուն պետք է վարի ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքների մատյան (Ձև 5), որը պետք է լինի կարված, համարակալված էջերով և պատվիրատուի կողմից կնքված: Մատյանը պետք է պահվի կապալառուի գրասենյակում և տրամադրվի տվյալ ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմնի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության լիազոր ներկայացուցիչներին` ճանապարհների պահպանման վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ գրանցելու նպատակով:

Պատախանատուն պետք է զանգվածային լրատվության միջոցներով քաղաքացիներին պարբերաբար տեղեկացնի ավտոմոբիլային ճանապարհների վիճակի վերաբերյալ պետական կառավարման մարմնի և (կամ) տվյալ ավտոմոբիլային ճանապարհի պահպանումը իրականացնող կազմակերպությանն առաջարկներ և տեղեկատվություն ներկայացնելու հնարավորությունների մասին:

26. Ավտոմոբիլային ճանապարհների պահպանման դիտարկումները և պահպանման աշխատանքների ընդունումը կատարվում է պատասխանատուի կողմից: Ավտոմոբիլային ճանապարհների պահպանման ընդունումը կատարվում է հետևյալ կերպ`

1) Պահպանման միջանկյալ դիտարկում

Ընթացիկ ամառային և ձմեռային պահպանման միջանկյալ դիտարկումները իրականացվում են յուրաքանչյուր ամիս` առնվազն երեք անգամ: Միջանկյալ դիտարկման ժամանակ ստուգվում է ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային կամ ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների համապատասխանությունը պահանջվող ցուցանիշներին և առկա թերություններն արձանագրվում են ավտոմոբիլային ճանապարհի պահպանման միջանկյալ դիտարկման ամփոփագրում (Ձև 2 և Ձև 3): Արձանագրված թերությունները և դրանց վերացման ժամկետները գրանցվում են նաև ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքների վարման մատյանում: Ավտոմոբիլային ճանապարհի պահպանման միջանկյալ դիտարկման ամփոփագրերում և պահպանման աշխատանքների վարման մատյանում գրանցումների հիման վրա կատարվում է ավտոմոբիլային ճանապարհի պահպանման աշխատանքների կատարման ամսական ակտի ընդունումը:

2) Պահպանման աշխատանքների կատարման ամսական ակտի ընդունում

Պահպանման աշխատանքների կատարման ամսական ակտի ընդունումն իրականացվում է մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա յոթերորդ աշխատանքային օրը: Հիմնվելով միջանկյալ դիտարկումների արդյունքների վրա, կատարվում է ճանապարհի պահպանման գնահատումը` արդյունքները ձևակերպելով ճանապարհի պահպանման մակարդակի գնահատման (աշխատանքների ընդունման) ամսական ամփոփագրում (Ձև 4):

27. Պատասխանատուի կողմից ճանապարհների պահպանման աշխատանքներն ընդունվում և տվյալ ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմնի կողմից վճարվում են ամբողջությամբ, եթե ապահովված են ճանապարհների կոնստրուկտիվ տարրերի պահպանման թույլատրելի ցուցանիշները` համաձայն սույն կարգի Աղյուսակ 3-ի:

28. Ընթացիկ ձմեռային պահպանման ժամանակահատվածում ընդունվում և վճարվում են միայն այն աշխատանքների տեսակները, որոնք փաստացի կատարվել են ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման ցուցանիշների ապահովման համար` սույն կարգի Աղյուսակ 4-ում բերված տոկոսային հարաբերությամբ (oրինակ` ձյան տեղումների բացակայության դեպքում և մերկասառույցի առկայության դեպքում ընդունվում և վճարվում են միայն այն աշխատանքները, որոնք փաստացի կատարվել են սույն կարգի Աղյուսակ 3-ի «2» ենթաաղյուսակի 2.2 և 3.1.1 կետերում նշված չափանիշները ապահովելու նպատակով: Վճարումը կատարվում է սույն կարգի N 4 աղուսակում բերված տոկոսային հարաբերակցությամբ` հիմք ընդունելով 2.2 և 3.1.1 կետերի մասնաբաժինները):

29. Պատասխանատուի կողմից ճանապարհների պահպանման աշխատանքներն ընդունվում և տվյալ ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմնի կողմից վճարվում են մասնակիորեն (փաստացի կատարված աշխատանքների դիմաց)` սույն կարգի N 4 աղյուսակում բերված տոկոսաչափերով նվազեցված, եթե N 3 աղյուսակում բերված ճանապարհների կոնստրուկտիվ տարրերի պահպանման թույլատրելի ցուցանիշներն ապահովված չեն:

30. Ամսական ամփոփագրի տվյալների հիման վրա ձևակերպվում է ավտոմոբիլային ճանապարհի տվյալ ամսվա պահպանման աշխատանքների կատարման ամսական ակտի վերաբերյալ պատասխանատուի համապատասխան եզրակացությունը:

31. Թերությունների վերացման համար պահանջվող ծախսերը կատարվում են կապալառուի միջոցների հաշվին:

 

Աղյուսակ 4. Ավտոմոբիլային ճանապարհների պահպանման ցուցանիշների ապահովման արժեքների տոկոսային հարաբերակցությունը

 

1) Ընթացիկ ամառային պահպանում

 

Կոնստրուկտիվ տարրեր և պահանջվող ցուցանիշներ

% ճանապարհի ընթացիկ պահպանման արժեքից

1. Հողային պաստառ և օտարման շերտ, այդ թվում`

18

1.1 Կողնակներին և բաժանարար գոտուն առաջադրվող պահանջներ ըստ Աղյուսակ 3-ի

8

1.2 Կողային առուներին և վաքերին առաջադրվող պահանջներ ըստ Աղյուսակ 3-ի

5

1.3 Հողային պաստառի մաքրությանը (աղբից և օտար առարկաներից) առաջադրվող պահանջներ ըստ Աղյուսակ 3-ի

5

2. Երթևեկելի մաս

 

2.1. Երթևեկելի մաս (ասֆալտապատ և սև կոպճային ծածկով), այդ թվում`

60

2.1 Փոսայնությանն առաջադրվող պահանջներ ըստ Աղյուսակ 3-ի

55

2.2 Ճաքայնությանն առաջադրվող պահանջներ ըստ Աղյուսակ 3-ի

5

2.2. Երթևեկելի մաս (կոպճային ծածկով), այդ թվում`

60

3.1 Կոպճային ծածկին առաջադրվող պահանջներ ըստ Աղյուսակ 3-ի

60

3. Արհեստական կառուցվածքներ, այդ թվում`

12

4.1 Խողովակներին և կամուրջներին (ուղեանցներին) առաջադրվող պահանջներ ըստ Աղյուսակ 3-ի

12

4. Կահավորանք, այդ թվում`

10

5.1 Ճանապարհային նշաններին առաջադրվող պահանջներ ըստ Աղյուսակ 3-ի

7

5.2 Պաշտպանիչներին առաջադրվող պահանջներ ըստ Աղյուսակ 3-ի

2

5.3 Լուսանդրադարձիչներին առաջադրվող պահանջներ ըստ Աղյուսակ 3-ի

1

 

2) Ընթացիկ ձմեռային պահպանում

 

Կոնստրուկտիվ տարրեր և պահանջվող ցուցանիշներ

% ճանապարհի ընթացիկ պահպանման արժեքից

1. Հողային պաստառ, այդ թվում`

10

1.1 Ձյան շերտ կողնակի վրա թույլատրելի հաստությամբ

10

2. Երթևեկելի մաս, այդ թվում`

80

2.1 Ձյան շերտ երթևեկելի մասի վրա թույլատրելի հաստությամբ

30

2.2 Մերկասառույց կամ տրորված-պնդացած ձյուն երթևեկելի մասի վրա` թույլատրելի սահմաններում

50

3. Արհեստական կառուցվածքներ, այդ թվում`

6

3.1.1 Ջրթող հարմարանքներում սառույցով խցանումների առկայություն` թույլատրելի սահմաններում

6

4. Կահավորանք, այդ թվում`

4

4.1 Ձյունածածկի հետևանքով անընթեռնելի դարձած ճանապարհային նշաններ և անդրադարձիչներ` թույլատրելի սահմաններրում

4

Ձև N 2

 

ՀՀ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ (ԳԱՐՈՒՆ-ԱՄԱՌ-ԱՇՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ)

 

Ճանապարհի անվանումը __________________________________________

Ճանապարհի վիճակը (ծածկագիրը) _________________________________

Ճանապարհի պահպանվող տեղամասը (կմ-ից կմ) _________________________

Պահպանման ժամանակաշրջանը՝ ԳԱՐՈՒՆ-ԱՄԱՌ-ԱՇՈՒՆ, տարին _____ ամիսը ___

Ճանապարհի պահպանման պահանջվող մակարդակը _____________________

 

 

Կոնստրուկտիվ տարրերի թերությունները

Թերության տեղադրություն

Վերացման ժամկետը

 

2

3

4

ա/ Հողային պաստառ

 

     

 

     

 

     

բ/ Երթևեկելի մաս

 

     

 

     

 

     

գ/ Արհեստական կառուցվածքներ

 

     

 

     

 

     

դ/ Կահավորանք

 

     

 

     

  

     

 

 Լիազոր ներկայացուցիչ _________________________________
                                           (պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)
 

 _____ ________________ 20 թ.

 

Ձև N 3

 

ՀՀ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ (ՁՄԵՌԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ)

 

 

Ճանապարհի անվանումը __________________________________________

Ճանապարհի վիճակը (ծածկագիրը) _________________________________

Ճանապարհի պահպանվող տեղամասը (կմ-ից կմ) _________________________

Պահպանման ժամանակաշրջանը՝ ՁՄԵՌ, տարին ___________ ամիսը _____

Ճանապարհի պահպանման պահանջվող մակարդակը _____________________

 

NN
ը/կ

Կոնստրուկտիվ տարրերի թերությունները

Թերության տեղադրությունը

Վերացման ժամկետը

1

2

3

4

ա/ Հողային պաստառ

1.

     

2.

     

…..

     

բ/ Երթևեկելի մաս

1.

     

2.

     

……

     

գ/ Արհեստական կառուցվածքներ

1.

     

2.

     

…….

     

դ/ Կահավորանք

1.

     

2.

     

……

     

 Լիազոր ներկայացուցիչ _________________________________
                                           (պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)
 

 _____ ________________ 20 թ.

 

Ձև N 4

 

ՀՀ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ) ԱՄՍԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ

 

Ճանապարհի անվանումը __________________________________________

Ճանապարհի վիճակը (ծածկագիրը) _________________________________

Ճանապարհի պահպանվող տեղամասը (կմ-ից կմ) _________________________

Պահպանման ժամանակաշրջանը (ՁՄԵՌ կամ ԳԱՐՈՒՆ-ԱՄԱՌ-ԱՇՈՒՆ) _______

Ճանապարհի պահպանման պահանջվող մակարդակը _____________________

NN ը/կ

Ճանապարհահատվածի պահպանման արժեքը

Նվազեցման տոկոսներն ըստ կոնստրուկտիվ տարրերի

Նվազեցման ընդհանուր տոկոսը

Նվազեցվող գումարը

հողա-պաս-տառ

երթևեկելի
մաս

արհես-տական կառուց-վածքներ

կահա-վորում

1

2

3

4

5

6

7

8

               
               

 

Կատարողականի գումարը նվազեցումից հետո ________________դրամ:
 
Լիազոր ներկայացուցիչ 
____________________________________________________________
     (պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)
 

 _____ ________________ 20 թ.

 

Ձև N 5

 

Ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքների տիպային մատյանի ձև

 

 1. Կապալառու ________________
 2. Պատվիրատու  ________________
 3. Կապալի պայմանագիր N  _______
4. Ճանապարհի անվանումը  ______________________________________________
5. Ճանապարհի պահպանվող տեղամասը (կմ-ից կմ), վիճակը (ծածկագիրը) և ընթացիկ ամառային պահպանման մակարդակը`

Ø կմ __-կմ ___ - _______________________________________________________

Ø կմ __-կմ ___ - _______________________________________________________

Ø կմ __-կմ ___ - _______________________________________________________

Ø կմ __-կմ ___ - _______________________________________________________

 

6. Ճանապարհի պահպանվող տեղամասը (կմ-ից կմ), վիճակը (ծածկագիրը) և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակը`

Ø կմ __-կմ ___ - _______________________________________________________

Ø կմ __-կմ ___ - _______________________________________________________

Ø կմ __-կմ ___ - _______________________________________________________

Ø կմ __-կմ ___ - _______________________________________________________

 

 7. Հայտնաբերված թերությունների մասին գրառումներ

 

Արձանագրված թերության հայտնաբերման
մասին գրառումներ

Արձանագրված թերության վերացման
մասին գրառումները

Ամսա-թիվ

Կոնս-տրուկտիվ տարր

Թերու-թյան տեղա-դրու-թյունը

Արձանա-գրված թերու-թյան նկարա-գրու-թյունը

Վերաց-ման ժամ-կետը

Թերու-թյունն արձանա-գրողի անունը, ազգա-նունը, պաշտոնը և ստորա-գրու-թյունը

Կապա-լառուի ներկա-յացուցչի անունը, ազգա-նունը, պաշտոնը և ստորա-գրու-թյունը

Վերացված է
սահմանված ժամկետում

Սահ-մանված ժամ-կետում չի վերացվել

Ստու-գումն իրակա-նացնողի անունը, ազգա-նունը, պաշտոնը և ստորա-գրու-թյունը

Կապա-լառուի ներկա-յացուցչի անունը, ազգա-նունը, պաշտոնը և ստորա-գրու-թյունը

                     
                     
                     
                     
                     
                     

IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ԱՄԱՌԱՅԻՆ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՆ, ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԿԱՊԱԼԱՌՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՆՔՆԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ

 

32. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մրցույթների առարկան է հանդիսանում ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանումը պահանջվող մակարդակներով ապահովող որակյալ կապալառու կազմակերությունների ձեռքբերումը:

33. Կապալառու կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մրցույթներին մասնակցելու համար պետք է ներկայացվեն աշխատանքների ինքնարժեքների հաշվարկների ձևերը հետևյալ կերպ՝

1) կապալառուի կողմից ձև 8-ում բերված յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար լրացվում են սպասարկման ենթակա ճանապարհահատվածների ամբողջ ցանցի «ԳԱՐՈՒՆ-ԱՄԱՌ-ԱՇՈՒՆ» և «ՁՄԵՌ» ժամանակաշրջանների պահպանման աշխատանքների համար կատարվող ծախսերը և հաշվարկվում են սպասարկվող ճանապարհահատվածների պահպանության արժեքները, որն օգտագործվում է միայն մրցույթերին հաղթող որոշելու նպատակով.

2) ձև 8-ի բոլոր հանրագումարները լրացվում են Ձև 6-ի Աղյուսակ 5-ի համապատասխան սյունակներում` առանց շահույթի և ԱԱՀ-ի արժեքների.

3) ընթացիկ («ԳԱՐՈՒՆ-ԱՄԱՌ-ԱՇՈՒՆ» պահպանման ժամանակաշրջան) պահպանման և շահագործման աշխատանքների 1 կմ-ի արժեքները լրացվում են Ձև 6-ի աղյուսակներ 6-ում և 7-ում` առանց շահույթի և ԱԱՀ-ի արժեքների՝

- Աղյուսակներում լրացվող 1 կմ ավտոճանապարհի պահպանման արժեքում նշագծման աշխատանքների գինը չի հաշվարկվում.

- Աղյուսակների բոլոր ազատ վանդակները պետք է պարտադիր լրացվեն կապալառուի կողմից` անկախ տվյալ տարածաշրջանում ընդգրկված ճանապարհների նշանակությունից, վիճակից և սպասարկման մակարդակից.

4) արժեքները պետք է ընդգրկեն ՀՀ օրենսդրությամբ պահանջվող բոլոր հարկատեսակներն ու տուրքերը, այդ թվում` ԱԱՀ:

Գնային առաջարկի գնահատումը կատարվում է մրցույթի մասնակիցների կողմից լրացված և ներկայացված`

- Ձև 6-ի արժեքների համեմատությամբ պահպանման և շահագործման աշխատանքների սահմանային արժեքների հետ.

- Ձև 7-ի հանրագումարների համեմատությամբ:

Ձև N 6. Աղյուսակ 5

Ճանապարհների սպասարկման արժեքի գնագոյացում

(Պահպանման ժամանակաշրջանը` ՁՄԵՌ)

 

Պահպանման ժամանակաշրջանը` ՁՄԵՌ

 

Ավտոճանապարհի անվանումը և պիկետաժը

Սպասարկվող ճանապարհահատվածի երկարությունը

Սպասարկման պահանջվող մակարդակը

Սպասարկվող ա/ճ հատվածների ընդհանուր երկարությունը

Ձմեռային պահպանման ընդհանուր արժեքը` տարվա կտրվածքով(դրամ)

         

Ձև N 6.

Աղյուսակ N 6

 

I տեխնիկական կարգի ճանապարհների սպասարկման արժեքի գնագոյացում
(պահպանման ժամանակաշրջանը` գարուն-ամառ-աշուն)

 

Ավտոճանապարհի վիճակը (ծածկագիրը)

Տարվա կտրվածքով (դրամ)

լավ պահպանման մակարդակի դեպքում
 1 կմ-ի պահպանման արժեքը (դրամ)

միջին պահպանման մակարդակի դեպքում 1 կմ-ի պահպանման արժեքը (դրամ)

բավարար պահպանման մակարդակի դեպքում 1 կմ-ի պահպանման արժեքը (դրամ)

թույլատրելի պահպանման մակարդակի դեպքում 1 կմ-ի պահպանման արժեքը (դրամ)

Երաշխիքային
 ՄԵ

 

Ներմուծեք նկարագրությունը_9589

Ներմուծեք նկարագրությունը_9589 Ներմուծեք նկարագրությունը_9589

Լավ
ՄԼ

    Ներմուծեք նկարագրությունը_9589 Ներմուծեք նկարագրությունը_9589

Բավարար
ՄԲ

Ներմուծեք նկարագրությունը_9589     Ներմուծեք նկարագրությունը_9589

Վատ
ՄՎ

Ներմուծեք նկարագրությունը_9589 Ներմուծեք նկարագրությունը_9589 Ներմուծեք նկարագրությունը_9589  

(աղյուսակը խմբ. 29.09.16 N 1008-Ն)

Աղյուսակ N 6.1

II-IV տեխնիկական կարգի ճանապարհների սպասարկման արժեքի գնագոյացում
(պահպանման ժամանակաշրջանը` գարուն-ամառ-աշուն)

 

Ավտոճանապարհի վիճակը (ծածկագիրը)

Տարվա կտրվածքով (դրամ)

լավ պահպանման մակարդակի դեպքում
1 կմ-ի պահպանման արժեքը (դրամ)

միջին պահպանման մակարդակի դեպքում 1 կմ-ի պահպանման արժեքը (դրամ)

բավարար պահպանման մակարդակի դեպքում 1 կմ-ի պահպանման արժեքը (դրամ)

թույլատրելի պահպանման մակարդակի դեպքում 1 կմ-ի պահպանման արժեքը (դրամ)

Երաշխիքային
 ՄԵ

  Ներմուծեք նկարագրությունը_9589 Ներմուծեք նկարագրությունը_9589 Ներմուծեք նկարագրությունը_9589

Լավ
ՄԼ

    Ներմուծեք նկարագրությունը_9589 Ներմուծեք նկարագրությունը_9589

Բավարար
ՄԲ

Ներմուծեք նկարագրությունը_9589

    Ներմուծեք նկարագրությունը_9589

Վատ
ՄՎ

Ներմուծեք նկարագրությունը_9589 Ներմուծեք նկարագրությունը_9589 Ներմուծեք նկարագրությունը_9589  

(աղյուսակը խմբ. 29.09.16 N 1008-Ն)

 

Ձև N 6. Աղյուսակ 7

 

I-IV տեխնիկական կարգի ճանապարհների սպասարկման արժեքի գնագոյացում

(Պահպանման ժամանակաշրջանը` ԳԱՐՈՒՆ-ԱՄԱՌ- ԱՇՈՒՆ)

 

Ներմուծեք նկարագրությունը_929

 

* Վերոգրյալ աղյուսակները լրացնելիս տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի համար Մ տառի փոխարեն լրացվում է Տ տառը, իսկ հանրապետականի համար` Մ տառի փոխարեն Հ տառը:

(ձևը խմբ. 29.09.16 N 1008-Ն)

Ձև N 7

 

Հաշվարկ

Ավտոճանապարհների սպասարկման ընթացիկ տարվա արժեքի

 

Տեխնիկական կարգը

Առկա վիճակը

Սպասարկման մակարդակը

Հատվածների ընդհանուր երկարությունը (կմ)

Միավոր գինը համաձայն Ձև 6-ի համապատասխան աղյուսակների (ՀՀ դրամ)

Ընդամենը արժեքը
«4» x «5»
(ՀՀ դրամ)

1

2

3

4

5

6

           
           
           
           
           

ա/ Ընդամենը ընթացիկ պահպանում

 

բ/ Ընդամենը ձմեռային պահպանում համաձայն Ձև 6-ի

 

ԱՄԲՈՂՋԸ (ա+բ)

 

ԱՄԲՈՂՋԸ տառերով
__________________________________________________________________________________________դրամ

 

Ձև N 8

 

Հաշվարկ

«ԳԱՐՈՒՆ-ԱՄԱՌ-ԱՇՈՒՆ» և «ՁՄԵՌ» պահպանման ժամանակաշրջաններ) պահպանման աշխատանքների արժեքի

 

1.

Պահպանության վրա կատարվելիք ծախսեր, ընդամենը այդ թվում`

Գարուն-Ամառ-Աշուն (ՀՀ դրամ)

Ձմեռ
(ՀՀ դրամ)

1.1

-հումք և նյութեր

   

1.2

-վառելիք

   

1.3

-էլ. Էներգիա

   

1.4

-մեխանիզ. և մեքեն-ի վարձավճար

   

1.5

-աշխատանքի վարձատրման ծախսեր

   

1.6

-սոց. Հատկացումներ

   

1.7

-ամորտիզացիոն հատկացումներ

   

1.8

-այլ ծախսեր

   

2.

Շահութաբերություն___________%

   

Ընդամենը

   

3.

ԱԱ հարկ 20%

   

ԱՄԲՈՂՋԸ

   

(33-րդ կետը խմբ. 29.09.16 N 1008-Ն)

34. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման կապալառու կազմակերպությունների ձեռքբերման մրցույթների մասնակիցներին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջներն են`

1) մասնակիցը պետք է ունենա նվազագույնը երեք տարվա աշխատանքային փորձ` ավտոմոբիլային ճանապարհների շինարարության և (կամ) ավտոմոբիլային ճանապարհների պահպանման ոլորտներում.

2) մասնակիցը նվազագույնը պետք է ունենա հետևյալ հիմնական մեքենասարքավորումները`

 

NN
ը/կ

Անվանումը

Պահանջվող քանակը*

Սեփականության ձևը*

1

Ձյունմաքրիչ մեքենա
(ընթացիկ ձմեռային պահպանման ժամանակահատվածի համար)

Որոշվում է պահպանվող ճանապարհահատվածի երկարությունից ելնելով:
Նվազագույնը` ընթացիկ ձմեռային պահպանմանը հանձնվող ճանապարհահատվածի յուրաքանչյուր
40 կմ համար - 1 միավոր

Սեփական կամ վարձակալած

2

Ինքնաթափ բեռնատար մեքենա

Որոշվում է պահպանվող ճանապարհահատվածի երկարությունից ելնելով:
Նվազագույնը` պահպանմանը
հանձնվող ճանապարհահատվածի յուրաքանչյուր 30 կմ համար - 1 միավոր

Սեփական կամ վարձակալած

3

Ամբարձիչ

Որոշվում է պահպանվող ճանապարհահատվածի երկարությունից ելնելով:
Նվազագույնը` պահպանմանը
հանձնվող ճանապարհահատվածի յուրաքանչյուր 100 կմ համար -1 միավոր

Սեփական կամ վարձակալած

4

Կոմպրեսոր

Որոշվում է պահպանվող ճանապարհահատվածի երկարությունից ելնելով:
Նվազագույնը` պահպանմանը
հանձնվող ճանապարհահատվածի յուրաքանչյուր 50 կմ համար - 1 միավոր

Սեփական կամ վարձակալած

5

Գլդոն (> 5 տ)

Որոշվում է պահպանվող ճանապարհահատվածի երկարությունից ելնելով:
Նվազագույնը` պահպանմանը
հանձնվող ճանապարհահատվածի յուրաքանչյուր 40 կմ համար - 1 միավոր

Սեփական կամ վարձակալած

6

Գրեյդեր
(ընթացիկ ամառային պահպանման ժամանակահատվածի համար)

Որոշվում է պահպանվող ճանապարհահատվածի երկարությունից ելնելով:
Նվազագույնը` ընթացիկ ամառային պահպանմանը հանձնվող ճանապարհահատվածի յուրաքանչյուր 60 կմ համար - 1 միավոր

Սեփական կամ վարձակալած

 

* Պահանջվող քանակի մեկ չորրորդը թույլատրվում է վարձակալել, սակայն պայմանով, որ վարձակալությամբ ձեռք բերվող մեքենասարքավորումները վարձակալության ժամանակահատվածում չեն օգտագործվելու վարձատուի կողմից և (կամ) չեն տրամադրվի այլ կազմակերպությանը և (կամ) անհատին:

 

3) մասնակիցը նվազագույնը պետք է ունենա 3 մասնագետ` տրանսպորտի և (կամ) շինարարության բնագավառի բարձրագույն և (կամ) միջնակարգ մասնագիտական կրթությամբ:

35. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մրցույթների համար այլ որակավորման չափանիշների սահմանումը, ինչպես նաև դրանց գնահատումը կարգավորվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 29.09.16 N 1008-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան