ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունվարի 2017 թվականի N 58-Ա
ԻՐԱՆԱԿԱՆ «ԳԱՄ ԱՐԱԿ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիություն» ծրագրի շրջանակներում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության (պատվիրատու) և իրանական «Գամ Արակ» ընկերության (գլխավոր կապալառու) միջև 2016 թվականի օգոստոսի 11-ին կնքված «Լալվար» և «Նոյեմբերյան» 110 կՎ բարձրավոլտ էլեկտրահաղորդման օդային գծերի վերակառուցման պայմանագրի շրջանակներում «Գամ Արակ» ընկերությանը թույլատրել իրականացնել օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (էներգետիկ), ինչպես նաև շինարարության իրականացման (էներգետիկ) գործունեություն:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունվարի 31 Երևան |