Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-151-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.06.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.01.21/5(377) Հոդ.714
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
12.06.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.06.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի ՆՀ-1159-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության և կառուցվածքի մասին» ՆՀ-1159-Ն հրամանագրի 2-րդ հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառուցվածքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«1. Աշխատակազմի ղեկավար

 

2. Աշխատակազմի ղեկավարի տեղակալներ

 

3. ՀՀ Նախագահի խորհրդականներ

 

4. ՀՀ Նախագահի օգնականներ

 

5. ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար

 

6. ՀՀ Նախագահի ռեֆերենտներ

 

7. ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայություն (1-ին բաժին, 2-րդ բաժին, քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների և բողոքների բաժին)

 

8. ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչություն

 

9. Արտաքին կապերի վարչություն

 

10. Իրավաբանական վարչություն (1-ին խումբ, 2-րդ խումբ)

 

11. Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

 

12. Ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչություն

 

13. Փորձագիտական-վերլուծական վարչություն (1-ին խումբ, 2-րդ խումբ)

 

14. Քարտուղարություն (ընդհանուր բաժին, արձանագրային բաժին, արխիվ, գրադարան)

 

15. Գործերի կառավարչություն (մատակարարման բաժին, շահագործման և ծառայությունների բաժին, ավտոտրանսպորտային բաժին)

 

16. Հաշվապահական հաշվառման և ֆինանսների վարչություն

 

17. Առաջին բաժին

 

18. Արարողակարգի բաժին

 

19. Կադրերի բաժին

 

20. Համակարգչային ծառայությունների բաժին

 

21. Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի գրասենյակ»:

 

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին` երկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրությունում նոր կառուցվածքից բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. հունիսի 12
Երևան
ՆՀ-151-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան