«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 փետրվարի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 50217062
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ
25 հունվարի 2017 թ. |
N 08-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի ԹԻՎ 20-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի 2003 թվականի փետրվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ և առաջատար ու կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորումն անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» թիվ 20-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1/ որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին».
2/ որոշման 2-րդ կետը և դրանով հաստատված հավելվածը ուժը կորցրած ճանաչել։
Մարզպետ` Ռ. Աբրահամյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|