Գլխավոր տեղեկություն
Համար
N 1378-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.01.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.01.11/1(1276).1 Հոդ.15.2
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.01.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.01.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2016 թվականի N 1378-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «բ», «դ» և «զ» ենթակետերով, «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ և 49-րդ հոդվածի 2-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը լիազորություններ վերապահելու մասին» N 202-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետը «վարչություններ» բառից հետո լրացնել «, բացառությամբ իրավաբանական վարչության,» բառերով.

2) որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «զ» ենթակետով.

«զ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի իրավաբանական վարչությունը կարող է ունենալ առնվազն 4 հաստիքային միավոր:».

3) որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունում ավիացիայի (բացառությամբ ռազմականի) բնագավառի քաղաքականությունը մշակող և իրականացնող, ինչպես նաև այդ բնագավառի թռիչքային և ավիացիոն անվտանգության, տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն է:».

4) որոշման N 1 հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (այսուհետ՝ գլխավոր վարչություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը Հայաստանի Հանրապետությունում ավիացիայի (բացառությամբ ռազմականի) բնագավառի քաղաքականությունը մշակող և իրականացնող, այդ բնագավառի թռիչքային և ավիացիոն անվտանգության, տեխնիկական կարգավորման լիազորված մարմին է, որն իրականացնում է օդային տրանսպորտի տնտեսական կարգավորման բնագավառում վարվող քաղաքականության հիմնադրույթների և ռազմավարության մշակումը և կանոնակարգումը ու այդ նպատակով առաջարկներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն և իրականացնում ավիացիոն ծառայությունների և Հայաստանի Հանրապետությունում գործող ավիացիոն ենթակառուցվածքների վերահսկողություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին նրանց համապատասխանությունն ապահովելու համար, ինչպես նաև իրականացնում է քաղաքացիական ավիացիայի ու ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության, օդային երթևեկության սպասարկման, ավիացիոն անվտանգության, թռիչքային անվտանգության ու ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգումը, դրանց վերաբերյալ խորհրդատվություն և առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:».

5) որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) օդային տրանսպորտի բնագավառում վարվող քաղաքականության հիմնադրույթների մշակումը, ներքին և միջազգային օդային հաղորդակցությունների իրավունքների և այդ իրավունքներին վերաբերող, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի բնագավառում թռիչքային և ավիացիոն անվտանգության, օդային երթևեկության սպասարկման (համաձայն «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի) նպատակով միջազգային օդային հաղորդակցություններին վերաբերող միջազգային պայմանագրերի նախապատրաստումը, քննարկումը և բանակցությունների վարումը.».

6) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «խ-խը» ենթակետերով.

«խ) օդային տրանսպորտի բնագավառում վարվող քաղաքականության հիմնադրույթների մշակումը, նախապատրաստումը, ներքին ու միջազգային օդային հաղորդակցությունների իրավունքների և այդ իրավունքներին վերաբերող միջազգային օդային հաղորդակցություններին վերաբերող միջազգային պայմանագրերի քննարկումը և դրանց շուրջ բանակցությունների վարումը,

խա) քաղաքացիական ավիացիայի տնտեսական գործունեության վերաբերյալ պահանջների մշակումը, հաստատումը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը և սահմանված պահանջների նկատմամբ վերահսկողության իրականացումը,

խբ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակում, հաստատում կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում քաղաքացիական ավիացիայի բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների և միջազգային ավիացիոն կազմակերպությունների հրապարակած փաստաթղթերի դրույթների կատարումն ապահովող կանոնակարգերը, իրականացնում է դրանց ներդնումը,

խգ) ավիացիայի համակարգում առևտրային գործունեություն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների կողմից կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի և Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման, ինչպես նաև օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս կանոնավոր, ինչպես նաև երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրամադրումը,

խդ) օդային փոխադրումների քաղաքականության ընթացքի, զարգացման և հեռանկարային միտումների ուսումնասիրումը, վերլուծումը և իրականացումը,

խե) ավիացիոն ծառայությունների շուկայի զարգացման նպատակով ավիացիոն ծառայությունների սակագների, դրանց ձևավորման սկզբունքների ու ծավալների ուսումնասիրումը և, ըստ անհրաժեշտության, Հայաստանի Հանրապետության կառավարություն, համապատասխան պետական կամ ոչ պետական մարմիններ համապատասխան առաջարկություններ ներկայացնելը,

խզ) տնտեսական աճի վրա քաղաքացիական ավիացիայի ոլորտում վարվող քաղաքականության ազդեցության գնահատումը,

խէ) քաղաքացիական ավիացիայի բնագավառում ֆինանսական և տնտեսական ցուցանիշների մասով վարչական վիճակագրական ռեգիստրի վարումը,

խը) օդային փոխադրումների գների թափանցիկության, ավիափոխադրողների կողմից ուղևորների փոխադրումների ժամանակ սպասարկման պայմանների խախտումներից առաջացած հիմնախնդիրների, ինչպես նաև ավիափոխադրողների անվճարունակության հարցերի կանոնակարգման նպատակով համապատասխան չափորոշիչների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը:».

7) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի իրավաբանական բաժինը վերակազմավորել իրավաբանական վարչության։ Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածում «Իրավաբանական բաժին» բառերը փոխարինել «Իրավաբանական վարչություն» բառերով։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների կողմից կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր տալու և կանոնավոր օդային հաղորդակցություններ իրականացնող փոխադրողի նշանակման կարգը հաստատելու մասին» N 1010-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 4-րդ կետում «էկոնոմիկայի նախարարության» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության» բառերով.

2) 6-րդ կետում «ոչ ուշ, քան 20 և ոչ շուտ, քան 30 աշխատանքային օր առաջ» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան 40 աշխատանքային օր առաջ» բառերով.

3) 11-րդ կետում «տասնհինգ» բառը փոխարինել «տասնյոթ» բառով.

4) N 1 ձևի 1-ին կետում «էկոնոմիկայի նախարարություն» բառերը փոխարինել «քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն» բառերով, «առնվազն քսան (20)» բառերը փոխարինել «ոչ ուշ քան քառասուն (40)» բառերով և «Մհեր Մկրտչյան 5, 0010, հեռ.` 01159-72-07, ֆաքս` 52-65-77, էլ. փոստ` secretariat@mineconomy.am, ինտերնետային կայք` www.mineconomy.am:» բառերը՝ «Զվարթնոց» օդանավակայան 0042, էլ. փոստ՝ gdca@aviation.am, ինտերնետային կայք` www.aviation.am:» բառերով.

5) N 1 ձևի 10-րդ կետում «էկոնոմիկայի նախարարությունը» բառերը փոխարինել «քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը» բառերով.

6) N 2 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

7) N 3 ձևի 1-ին կետում «էկոնոմիկայի նախարարություն`» բառերը փոխարինել «քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն`» բառերով և «Մհեր Մկրտչյան 5, 0010, հեռ.` 01159-72-07, ֆաքս` 52-65-77, էլ. փոստ` secretariat@mineconomy.am, ինտերնետային կայք` www.mineconomy.am:» բառերը՝ «Զվարթնոց» օդանավակայան 0042, էլ. փոստ՝ gdca@aviation.am, ինտերնետային կայք` www.aviation.am:» բառերով.

8) N 3 ձևի 4-րդ կետում «էկոնոմիկայի նախարարությունը» բառերը փոխարինել «քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների հավաստագրման համար հայտերի քննարկման հարցերով խորհուրդ ստեղծելու, դրա կազմը և գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 26-ի N 203-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1003-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) N 1 հավելվածում «ՀՀ էկոնոմիկայի նախարար» և «ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերը համապատասխանաբար փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ» և «ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ» բառերով, ինչպես նաև հանել «Անդամ - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ» բառերը.

2) N 2 հավելվածի`

ա. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հայտերի քննարկման նախապատրաստական աշխատանքները կատարում է քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` լիազորված մարմին) աշխատակազմի օդային փոխադրումների կարգավորման վարչությունը (այսուհետ` քարտուղարություն), որն իրականացնում է խորհրդի քարտուղարության գործառույթները:»,

բ. 5-րդ կետի 2-րդ ենթակետում «երեք» բառը փոխարինել «երկու» բառով,

գ. 7-րդ կետում «հինգ» բառը փոխարինել «տասն» բառով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը հաստատելու մասին» N 1006-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս կանոնավոր և երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը հաստատելու մասին» N 1005-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 3 հավելվածի.

2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 4 հավելվածի:

6. Սահմանել, որ՝

1) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողներին տրված երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունները գործում են դրանցում նշված ժամկետներով.

2) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողներին տրված երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների ստացման համար ներկայացված հայտերը քննվում են դրանք ներկայացնելու պահին գործող կարգին համապատասխան.

3) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողներին տրված երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների մեջ փոփոխություններ կատարելու մասին հայտերի նկատմամբ, որոնք ներկայացվել են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, կիրառվում են սույն որոշման պահանջները.

4) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն օտարերկրյա օդանավ շահագործողներին տրված կանոնավոր և երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունները գործում են դրանցում նշված ժամկետներով.

5) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն օտարերկրյա օդանավ շահագործողներին տրված կանոնավոր և երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների ստացման համար ներկայացված հայտերը քննվում են դրանք ներկայացնելու պահին գործող կարգին համապատասխան.

6) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն օտարերկրյա օդանավ շահագործողներին տրված կանոնավոր և երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների մեջ փոփոխություններ կատարելու մասին հայտերի նկատմամբ, որոնք ներկայացվել են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, կիրառվում են սույն որոշման պահանջները.

7) մինչև սույն որոշման 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված՝ հայտերն առցանց ներկայացնելու էլեկտրոնային համակարգի գործարկումը, հայտերը ներկայացվում են թղթային տարբերակով։

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. հունվարի 9

Երևան

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2016 թվականի

դեկտեմբերի 29-ի N 1378-Ն որոշման

 

«Ձև N 2 ուղղ.

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

РЕСПУБЛИКА АРМЕНИЯ

ГЛАВНОЕ УПРАВЛЕНИЕ ГРАЖДАНСКОЙ АВИАЦИИ

 

REPUBLIC OF ARMENIA

GENERAL DEPARTMENT OF CIVIL AVIATION

 

Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր

 

ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

СЕРТИФИКАТ НА ВЫПОЛНЕНИЕ РЕГУЛЯРНЫХ КОММЕРЧЕСКИХ АВИАПЕРЕВОЗОК

 

REGULAR COMMERCIAL AIR SERVICES CERTIFICATE

 

Սույնով հաստատվում է, որ

 

Настоящим удостоверяется что

 

This certifies, that

 

Ավիաընկերություն (անվանումը)

 

Авиакомпания (Название)

 

Airline(Name)

 

Գտնվելու վայրը

Հեռախոսահամարը

Ֆաքսը

E-mail

 

Адрес

Телефон

Факс

E-mail

 

Adress

Telephone

Fax

E-mail

         

Համապատասխանում է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին և դրանում նշված սույն հավաստագիրը տալու հետ կապված համապատասխան շահագործողական նորմատիվային կանոններին:
Ավիաընկերությունը հանդիսանում է առևտրային օդային փոխադրումներ իրականացնող ավիաընկերություն, որին թույլատրվում է իրականացնել ուղևորային, բեռնային և փոստային փոխադրումներ՝ սույն հավաստագրին կից հավելվածով սահմանված երթուղիներով:
Սույն հավաստագիրն ուժի մեջ է օդանավ շահագործողի վկայականի հետ միասին ներկայացվելու դեպքում:

 

Отвечает требованиям “Закона об Авиации” Республики Армения и соответствующим эксплуатационным нормативным правилам, предписанным в нем в отношении выдачи настоящего сертификата.
Авиакомпания является авиакомпанией выполняющей коммерческие воздушные перевозки, которой разрешается выполнять пассажирские, грузовые и почтовые воздушные переввозки по маршрутам указанным в Приложении к настоящему Сертификату.
Настоящий Сертификат действителен при представлении совместно с Сертификатом эксплуатанта.

 

Complies with the requirements under the “Aviation Law” of the Republic of Armenia and related operating regulations and rules prescribed thereunder for the issuance of this Certificate.
This airline is a commercial air transportation operating airline, permitted to operate passenger, cargo and mail air transportation services on the routes specified in Annex to this Certificate.
This Certificate is valid when submitted with the Air Operator Certificate.

         

Օդանավի տիպը

Тип воздушного судна

Type of Aircraft

         

Հավաստագրի համարը

Номер Сертификата

Certificate number

Տալու ամսաթիվը

Дата выдачи

Date of issue

         

Գլխավոր վարչության պետ

Начальник главного управления

Director General»:

   

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2016 թվականի

դեկտեմբերի 29-ի N 1378-Ն որոշման

 

 

«Հավելված 

 ՀՀ կառավարության 2015 թվականի

օգոստոսի 6-ի N 1006-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողների (այսուհետ՝ օդանավ շահագործողների) կողմից երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների ստացման նպատակով ներկայացված հայտերի ընդունման, թույլտվություն տալու կամ թույլտվության տրամադրումը մերժելու, թույլտվության գործողության կասեցման, դադարեցման, տրամադրված թույլտվության մեջ փոփոխություններ կատարելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի պահանջներին ու պայմաններին համապատասխանելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողներին երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցություններ իրականացնելու նպատակով ներկայացված հայտի հիման վրա տրվում է Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություն:

3. Ելնելով օդային փոխադրումների ծավալների, հաճախականությունների, ավելացման և պակասեցման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք և տարածքից դուրս երկու և ավելի ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություն կրողի կողմից ներկայացված հայտի հիման վրա կատարվում է տրամադրված թույլտվության փոփոխություն` սույն կարգի III-րդ գլխի դրույթներով նախատեսված ընթացակարգերով:

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԸ

 

4. Թույլտվություն ստանալու համար օդանավ շահագործողները հայտը (այսուհետ՝ հայտ) և դրան կից փաստաթղթերը առցանց կարող են ներկայացնել սույն կարգով սահմանված կանոններով էլեկտրոնային կառավարման համակարգի (www.e-gov.am կայքէջ) «Լիցենզիաների ստացման հայտերի ընդունման համակարգ»-ի «Օդային հաղորդակցություն» բաժնում:

Օդանավ շահագործողները կարող են հայտ ներկայացնել նաև թղթային (առձեռն կամ փոստով) տարբերակով:

5. Առցանց հայտ ներկայացնելու համար, հայտատուն նախապես գրանցվում է «Օդային հաղորդակցություն» բաժնում և ստանում է համակարգում բացված անձնական տիրույթ մուտք գործելու և առցանց հայտեր ներկայացնելու համար անհրաժեշտ վավերապայմաններ:

6. «Օդային հաղորդակցություն» բաժնի համապատասխան ծրագրային տիրույթում գրանցված օդանավ շահագործողի կողմից նախատեսվող օդային հաղորդակցության իրականացման օրվանից առնվազն 15 (տասնհինգ) աշխատանքային օր առաջ հայտ ներկայացնելու նպատակով գրանցված անձի համար բացված անձնական տիրույթից լրացվում է կայքէջում տեղադրված համապատասխան հայտի էլեկտրոնային ձևաթուղթը՝ համաձայն սույն կարգի Ձև N 1-ի: Հայտի էլեկտրոնային ձևաթուղթը լրացվելուց և հայտատուի էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատվելուց հետո` հաստատված հայտի ֆայլը մուտքագրվում է (վերբեռնվում է) կայքէջի դիմումները ներկայացնելու էլեկտրոնային համակարգ:

7. Հայտին կից վերբեռնվում են հետևյալ փաստաթղթերի տեսաներածված պատճենները (թղթային տարբերակով հայտ ներկայացնելու դեպքում՝ պատճենները).

1) օդանավ շահագործողի վկայականի պատճենը.

2) օդանավի, ուղևորների, ուղեբեռի և երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրության վկայականները (սերտիֆիկատները).

3) նախատեսվող երկու և ավելի ոչ կանոնավոր օդային փոխադրումների ծրագիրը.

4) ուղևորների, ուղեբեռի, բեռի և փոստի օդային փոխադրումների իրականացման կանոնները.

5) այլ տեղեկություններ, որոնք, ըստ օդանավ շահագործողի, վերաբերելի են և կարող են նպաստել օդային ուղու շահագործման թույլտվություն ստանալու գործընթացին:

8. Էլեկտրոնային տարբերակով ներկայացված հայտին կից, սույն կարգի պահանջներին համապատասխան ներկայացնելու ենթակա փաստաթղթերի բնօրինակների տեսաներածված պատճենները ներկայացվում են հետևյալ ձևաչափով․

1) փաստաթղթերի տեսաներածված պատճենները պետք է ներկայացվեն PDF PDF կամ JPEG ֆորմատի ֆայլերով.

2) փաստաթղթերի բնօրինակները պետք է տեսաներածված լինեն գունավոր` առնվազն 300 ՀՏՎ (DPI) խտությամբ, այնպես, որպեսզի փաստաթղթի տեսաներածված պատճենի ֆայլը պարունակի բնօրինակ փաստաթուղթն ամբողջությամբ:

9. Օդանավ շահագործողները թղթային տարբերակով հայտը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն (այսուհետ՝ Լիազորված մարմին):

10. Թղթային տարբերակով հայտ ներկայացնելու դեպքում օդանավ շահագործողները ներկայացնում են e-gov էլեկտրոնային կառավարման համակարգի «Օդային հաղորդակցություն» բաժնում ներբեռնված հայտը՝ համաձայն սույն կարգի Ձև N 1-ի և հայտին կից տեղեկություններն ու փաստաթղթերի պատճենները՝ համաձայն սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերի պահանջների:

11. Թղթային տարբերակով ներկայացվող հայտին կցվող փաստաթղթերի պատճենները հաստատվում են օդանավ շահագործողի լիազորված անձի կողմից՝ ստորագրությամբ:

12. Էլեկտրոնային տարբերակով ներկայացվելուց անմիջապես հետո հայտը և կից փաստաթղթերը ավտոմատացված էլեկտրոնային համակարգի միջոցով փոխանցվում են Լիազորված մարմնի համակարգին:

13. Էլեկտրոնային եղանակով ներկայացված հայտը համարվում է ընդունված՝ e-gov էլեկտրոնային կառավարման համակարգից Լիազորված մարմնի համակարգին փոխանցվելու պահից, իսկ ոչ աշխատանքային օրերին կամ աշխատանքային օրերի՝ ոչ աշխատանքային ժամերին, հայտը Լիազորված մարմնի համակարգին փոխանցվելու դեպքում՝ այն ներկայացված է համարվում հայտը e-gov էլեկտրոնային կառավարման համակարգի «Օդային հաղորդակցություն» բաժնում մուտքագրվելուն հաջորդող աշխատանքային օրվա ժամը 09:00-ին: Դիմումի մուտքագրված լինելու փաստը հավաստվում է հետադարձ ծանուցմամբ, որը պարունակում է 12-նիշանոց ծածկագիր: Հայտարարատուն դիմումի ընթացքին կարող է հետևել նշված 12-նիշանոց ծածկագրով համակարգ մուտք գործելու միջոցով: Հայտը թղթային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ այն ներկայացված է համարվում Լիազորված մարմնի կողմից մուտքագրվելու պահից:

 

III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ ԿԱՄ ՄԵՐԺԵԼԸ

 

14. Սույն կարգով սահմանված եղանակներով էլեկտրոնային տարբերակով ներկայացված հայտը Լիազորված մարմնի համակարգին փոխանցվելուց հետո.

1) եթե հայտի ուսումնասիրության ընթացքում պարզվում է, որ հայտը կամ դրան կից ներկայացված փաստաթղթերի տեսաներածված պատճենները չեն համապատասխանում սույն կարգի 8-րդ կետով սահմանված պահանջներին, կամ թերի են, ապա Լիազորված մարմինը հայտը իր համակարգին փոխանցվելուց հետո 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին առցանց տեղեկացնում է Օդանավ շահագործողին՝ առաջարկելով 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում վերբեռնել թերի (բացակայող) փաստաթղթերը:

Թերությունները չվերացնելու դեպքում հայտի ընդունումը մերժվում է, որի մասին հայտատուն առցանց տեղեկանում է իր համար բացված անձնական տիրույթում՝ սահմանված 3 (երեք) աշխատանքային օրվա ավարտից հետո 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում.

2) եթե էլեկտրոնային տարբերակով ներկայացված հայտն ամբողջական է, ապա Լիազորված մարմնի կողմից մուտքագրված Հայտը Լիազորված մարմնի համակարգին փոխանցվելուց հետո 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրման նպատակով ներկայացվում է Լիազորված մարմնի համապատասխան ստորաբաժանումներին:

Հայտի ուսումնասիրության և համաձայնեցման ընթացքում հաշվի է առնվում ներկայացվող փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, իսկ դրանց բացակայության դեպքում՝ միջազգային օդային հաղորդակցությունները կարգավորող նորմատիվ ակտերի դրույթներին, ինչպես նաև սույն կարգի պահանջներին:

15. Սույն կարգով սահմանված եղանակներով թղթային տարբերակով ներկայացված հայտը Լիազորված մարմնի կողմից մուտքագրվելուց հետո.

1) եթե հայտի ուսումնասիրության ընթացքում պարզվում է, որ հայտը կամ դրան կից ներկայացված փաստաթղթերի պատճենները անընթեռնելի կամ թերի են, ապա Լիազորված մարմինը հայտը մուտքագրվելուց հետո 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է Օդանավ շահագործողին՝ առաջարկելով 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում լրացնել թերի (բացակայող) փաստաթղթերը:

Թերությունները չվերացնելու դեպքում հայտի ընդունումը մերժվում է, որի մասին հայտատուն գրավոր տեղեկացվում է.

2) եթե թղթային տարբերակով ներկայացված հայտն ամբողջական է, ապա Լիազորված մարմնի կողմից մուտքագրված Հայտը մուտքագրվելուց հետո 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրման նպատակով ներկայացվում է Լիազորված մարմնի համապատասխան ստորաբաժանումներին:

Սույն գլխում նշված հայտերի քննության և եզրակացության տրամադրման գործընթացում հիմք են ընդունվում հայտի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, իսկ դրանց բացակայության դեպքում՝ միջազգային օդային հաղորդակցությունները կարգավորող նորմատիվ ակտերի դրույթներին:

16. Երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություն տալու կամ մերժելու մասին հրամանի օրինակը թույլտվության (Ձև N 2) (տեսաներածված պատճենի) հետ միասին, իսկ հայտի մերժման դեպքում` մերժման մասին Լիազորված մարմնի ղեկավարի հրամանի օրինակը (օրինակի տեսաներածված պատճենը) 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում վերբեռնվում է կայքէջում օդանավ շահագործողի համար բացված անձնական տիրույթում, իսկ թղթային տարբերակով հայտի ներկայացման դեպքում՝ Հրամանի օրինակը թույլտվության (Ձև N 2) (տեսաներածված պատճենի) հետ միասին, իսկ հայտի մերժման դեպքում` մերժման մասին Լիազորված մարմնի ղեկավարի հրամանի օրինակը արձակման օրվանից (օրինակի տեսաներածված պատճենը) 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է (առձեռն կամ փոստով) Օդանավ շահագործողին:

Մերժման մասին հրամանում նշվում են մերժման իրավական հիմքերը: Հայտը չի կարող մերժվել աննպատակահարմարության պատճառաբանությամբ:

17. Լիազորված մարմինը թույլտվության տրման օրվանից 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում թույլտվության մասին հեռագրային կապի միջոցով տեղեկացնում է Հայաստանի Հանրապետությունում նպատակակետ հանդիսացող օդանավակայանին և օդանավակայանային վերգետնյա ծառայություններ մատուցող կազմակերպություններին:

18. Հայտը մերժվում է, եթե սույն կարգի 7-րդ կետով նախատեսված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված պահանջներին:

19. Սույն գլխում նշված հայտերի քննության և եզրակացության տրամադրման գործընթացում հիմք են ընդունվում հայտի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, իսկ դրանց բացակայության դեպքում՝ միջազգային օդային հաղորդակցությունները կարգավորող նորմատիվ ակտերի դրույթներին:

20. Թղթային տարբերակով ներկայացված հայտով տրամադրված թույլտվության կորստի կամ վնասման դեպքում Լիազորված մարմինը թույլտվություն ստացած անձին տրամադրվում է դրա կրկնօրինակը` համապատասխան դիմումը Լիազորված մարմնի կողմից մուտքագրվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Թույլտվության կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

 

IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

21. Օդային հաղորդակցությունների իրականացման համար նախատեսված օդանավի տիպի և հաճախականության փոփոխությունների դեպքում Օդանավ շահագործողը համապատասխան փոփոխությունները հավաստող փաստաթղթերը (այսուհետ` Փաստաթղթեր) վերբեռնում է e-gov էլեկտրոնային կառավարման համակարգի համապատասխան բաժին կամ թղթային (առձեռն կամ փոստով) տարբերակով ներկայացնում է Լիազորված մարմին` նախատեսվող օդային հաղորդակցության իրականացման օրվանից առնվազն 6 (վեց) աշխատանքային օր առաջ:

22. Էլեկտրոնային տարբերակով ներկայացվելուց անմիջապես հետո Փաստաթղթերը ավտոմատացված էլեկտրոնային համակարգի միջոցով փոխանցվում են Լիազորված մարմնի համակարգին:

23. Էլեկտրոնային եղանակով Փաստաթղթերը համարվում են ներկայացված՝ դրանք Լիազորված մարմնի համակարգին փոխանցվելու, իսկ ոչ աշխատանքային օրերին կամ աշխատանքային օրերի՝ ոչ աշխատանքային ժամերին Լիազորված մարմնի համակարգին փոխանցվելու դեպքում՝ հայտը ներկայացված է համարվում կայքէջի հայտերը ներկայացնելու էլեկտրոնային համակարգում հայտը մուտքագրվելուն հաջորդող աշխատանքային օրվա ժամը 09:00-ին:

24. Թղթային տարբերակով Փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ դրանք համարվում են ներկայացված Լիազորված մարմնի կողմից մուտքագրվելու պահից:

25. Էլեկտրոնային կամ թղթային տարբերակով Փաստաթղթերը ստանալուց հետո 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուսումնասիրման նպատակով ներկայացվում են Լիազորված մարմնի համապատասխան ստորաբաժանումներին:

26. Թույլտվության մեջ փոփոխություն կատարելու մասին Հրամանի օրինակը (տեսաներածված պատճենի) հետ միասին, իսկ թույլտվության մեջ փոփոխության կատարումը մերժելու դեպքում` մերժման մասին Լիազորված մարմնի ղեկավարի հրամանի օրինակը արձակման օրվանից (օրինակի տեսաներածված պատճենը) 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակով ներկայացման դեպքում՝ վերբեռնվում է կայքէջում օդանավ շահագործողի համար բացված անձնական տիրույթում, իսկ Փաստաթղթերի թղթային տարբերակով ներկայացման դեպքում՝ ուղարկվում է (առձեռն կամ փոստով) օդանավ շահագործողին: Մերժման մասին հրամանում նշվում են մերժման իրավական հիմքերը:

27. Լիազորված մարմինը 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում փոփոխությունների մասին հեռագրային կապի միջոցով տեղեկացնում է Հայաստանի Հանրապետությունում նպատակակետ հանդիսացող օդանավակայանին և օդանավակայանային վերգետնյա ծառայություններ մատուցող կազմակերպություններին:

28. Օդանավի վկայականներում, օդանավ շահագործողի վկայականում կամ օդանավ շահագործողի վկայականին կից հավելվածներում կամ հատուկ դրույթներում փոփոխությունների դեպքում՝ օդանավ շահագործողը համապատասխան փոփոխությունները հավաստող փաստաթղթերը (այսուհետ` Փաստաթղթեր) էլեկտրոնային տարբերակով վերբեռնում է e-gov էլեկտրոնային կառավարման համակարգի «Օդային հաղորդակցություն» բաժնում բացված անձնական տիրույթում կամ թղթային տարբերակով ներկայացնում է Լիազորված մարմին` նախատեսվող օդային հաղորդակցության իրականացման օրվանից առնվազն 5 (հինգ) աշխատանքային օր առաջ: Նույն եղանակով օդանավ շահագործողը այդ մասին ծանուցում է չվերթի համարի փոփոխության դեպքում:

29. Լիազորված մարմինը Փաստաթղթերի վերաբերյալ դրական եզրակացության դեպքում այդ մասին հեռագրային կապի միջոցով տեղեկացնում է Հայաստանի Հանրապետությունում նպատակակետ հանդիսացող օդանավակայանին և օդանավակայանային վերգետնյա ծառայություններ մատուցող կազմակերպություններին: Փաստաթղթերի վերաբերյալ բացասական եզրակացության դեպքում՝ Լիազորված մարմինը տեղեկացնում է (առցանց կամ գրավոր) օդանավ շահագործողին՝ դիմումի ստացման օրվանից հետո 6-րդ աշխատանքային օրը:

 

V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄՆ ՈՒ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

30. Թույլտվության գործողությունը կասեցվում է հետևյալ դեպքերում.

1) Եթե թույլտվությամբ նախատեսված գործունեությունն իրականացվել է տվյալ գործունեությունը կանոնակարգող ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի խախտումներով,

2) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում պետական տուրքի գանձման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցման պարտավորությունները չկատարելու դեպքում,

 3) թույլտվություն կրող օդանավ շահագործողների օդանավերի տեսչական ստուգումների արդյունքում հայտնաբերված թռիչքների անվտանգության թերությունների առկայության դեպքում:

31. Թույլտվության գործողությունը կասեցվում է մինչև հայտնաբերված խախտումների վերացումը կամ մանրամասն ուսումնասիրությունների անցկացումը:

32. Թույլտվության գործողությունը կասեցվում է Լիազորված մարմնի ղեկավարի հրամանով: Լիազորված մարմնի ղեկավարի հրամանը արձակման օրվանից 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում վերբեռնվում է օդանավ շահագործողների համար e-gov.am էլեկտրոնային կառավարման համակարգի «Օդային հաղորդակցություն» բաժնում օդանավ շահագործողների համար բացված անձնական տիրույթում և/կամ տրամադրվում է գրավոր ծանուցմամբ:

33. Թույլտվության գործողությունը վերսկսվում է Լիազորված մարմնի ղեկավարի համապատասխան հրամանով, երբ օդանավ շահագործողը վերացրել է կասեցման համար հիմք հանդիսացած պատճառները և e-gov.am էլեկտրոնային կառավարման համակարգի «Օդային հաղորդակցություն» բաժնում իր համար բացված անձնական տիրույթում վերբեռնել է կասեցման համար հիմք հանդիսացած պատճառների վերացման մասին գրության և համապատասխան հիմքերի տեսաներածված պատճենները կամ դրանք ներկայացրել է Լիազորված մարմին թղթային տարբերակով:

34. Թույլտվության վերսկսման մասին Լիազորված մարմնի ղեկավարի հրամանը արձակման օրվանից 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում վերբեռնվում է օդանավ շահագործողների համար e-gov.am էլեկտրոնային կառավարման համակարգի «Օդային հաղորդակցություն» բաժնում բացված անձնական տիրույթում կամ գրավոր ծանուցմամբ տրամադրվում է Օդանավ շահագործողին:

35. Եթե խախտումների վերացման համար տրված ժամկետում կամ ուսումնասիրության անցկացման արդյունքում խախտումները չեն վերացվել, ապա Լիազորված մարմնի կողմից թույլտվության գործողությունը այդ մարմնի ղեկավարի հրամանով դադարեցվում է:

36. Թույլտվության գործողության դադարեցման մասին Լիազորված մարմնի ղեկավարի հրամանը արձակման օրվանից 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում վերբեռնվում է e-gov էլեկտրոնային կառավարման համակարգի «Օդային հաղորդակցություն» բաժնում օդանավ շահագործողների համար բացված անձնական տիրույթում կամ գրավոր ծանուցմամբ տրամադրվում է փոխադրողին:

 

VI. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

37. Օդանավ շահագործողները, թղթային տարբերակով հայտերը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն՝ «Զվարթնոց» օդանավակայան 0042, քաղաք Երևան:

38. Օդանավ շահագործողները, էլեկտրոնային տարբերակով հայտերը ներկայացնում են www.e-gov.am կայքէջի «Օդային հաղորդակցություն» բաժնում:

39. Օդանավ շահագործողները օդանավերի փոփոխության դեպքում՝ համապատասխան փաստաթղթերը ներկայացնում են թղթային տարբերակով Լիազորված մարմին, Զվարթնոց օդանավակայան 0042, քաղաք Երևան, կամ www.e-gov.am ինտերնետային կայքէջի «Օդային հաղորդակցություն» բաժնում բացված անձնական տիրույթից էլեկտրոնային ծանուցում ուղարկելով, կամ cds@armats.am էլեկտրոնային հասցեով:

 

Ձև 1

 

ՀՀ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԵՊԻ ՀՀ ՏԱՐԱԾՔ ԵՎ ՀՀ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՉՎԵՐԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅՏ

 

REQUEST FOR APPROVAL OF RA AIR OPERATOR'S SCHEDULED AND TWO AND MORE NON-SCHEDULED FLIGHTS TO/FROM ARMENIA

 

 ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ (պետությունը): ___________________________

 NAME OF OPERATOR (state):___________________________________________

  

Կոնտակտային անձի անուն:
Contact Person Name:

Փոստային հասցե:
Mailing Address:

Հեռախոս:
Telephone:

Ֆաքս:
Fax:

Էլ-Փոստի հասցե:
Email Address:

ԻԿԱՕ/ԻԱՏԱ կոդ:
ICAO/IATA code:

ԱՖՏՆ:
AFTN:

 

 ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ: ______________________________

 

NAME OF ARMENIAN REPRESENTATIVE ___________________________________

  

Կոնտակտային անձի անուն:
Contact Person Name:

Փոստային հասցե:
Mailing Address:

Հեռախոս:
Telephone:

Ֆաքս:
Fax:

Էլ-Փոստի հասցե:
Email Address:

 

ՀՀ օդանավակայաններում տեխնիկական սպասարկման (ապահովման) մասին

տեղեկություն (պայմանագիր կամ այլ համապատասխան փաստաթուղթ)

Information (agreement or other applicable document) about technical assistance

(maintenance) at Armenian airports

 

 

 

ՎԵՐԳԵՏՆՅԱ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ: ______

 

NAME OF GROUND HANDLING AGENT: ________________________________

  

Փոստային հասցե:
Mailing Address:

Հեռախոս:
Telephone:

Ֆաքս:
Fax:

Էլ-Փոստի հասցե:
Email Address:

 

ՉՎԵՐԹԻ(ՆԵՐԻ) ՏԵՍԱԿԸ - Նշել համապատասխան վանդակներում.

DETAILS OF FLIGHT(S) - Please tick as appropriate.

1) ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ/PASSENGER:    ԲԵՌՆԱՅԻՆ/ CARGO: 

2)          ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ             ԱՆՈՒՆԸ           (առկայության         դեպքում):

_______________________________

         NAME OF CHARTERER (If applicable): _______________________

  

Փոստային հասցե:
Mailing Address:

Հեռախոս:
Telephone:

Ֆաքս:
Fax:

Էլ-Փոստի հասցե:
Email Address:

 

4) Օդանավ շահագործողի ընկերությունում օտարերկրյա կապիտալի առկայության և

բաժնեմասի մասին տեղեկություն

Information about the presence and share of the foreign capital at tհe aircraft

operator's company

  

5) ՉՎԵՐԹԻ(ՆԵՐԻ) ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

FLIGHT(S) DETAILS

  

Չվերթի համար
Flight No.

Շահագործման օրեր
Operation Days

Երթուղին/ Հատվածները Routing/Sectors

ժԱՄԱՆՈՒՄ
/ՄԵԿՆՈՒՄ ETA/ETD

Չվերթների թիվը
Ամսաթիվ/ Շահագործման ժամկետը
Number of Flights
Date/Period of Ops

Նշումներ
Remarks

           

  

Հայտին ընթացք կտրվի միայն պահանջվող բոլոր փաստաթղթերի և տեղեկատվության

ներկայացման դեպքում:

The application will only be processed when all the required documents and

information are submitted.

ՀՀ ավիացիոն իշխանությունը իրավունք ունի պահանջել հավելյալ տեղեկատվություն

հայտը ամբողջականացնելու նպատակով:

The Aviation Authority of the RA reserves the right to request additional information

to substantiate the application.

  

6 ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ:
Անհրաժեշտության դեպքում կցել լրացուցիչ էջեր:
REQUIRED INFORMATION:
Attach supplementary sheets if necessary.

6.1 Արդյոք շահագործողը առաջին անգամ է դիմում դեպի ՀՀ առևտրային օդային փոխադրումներ իրականացնելու նպատակով:
 
Is the operator applying to operate
commercial flight into Armenia for the first time?

 Այո / Yes  Ոչ / No

Եթե ՛՛Ոչ՛՛, նշել դեպի ՀՀ իրականացրած վերջին առևտրային օդային փոխադրման ամսաթիվը: ____________________

If “No”, please indicate the date of the last previous commercial flight into Armenia: ____________________
 

6.2 Շահագործողի պետությունը (եթե տարբերվում է գրանցման պետությունից)
State of Operator (if different from State
of Registry)
 

 

6.3 Արդյոք օդանավը/օդանավերը հանդիսանում են ԻԿԱՕ-ի 83 ԲԻՍ համաձայնագրի կարգավորման առարկա
Is/are the aircraft the subject of an ICAO
83bis agreement
 

Այո / Yes Ոչ / No

 

6.4 Արդյոք չվերթը իրականացվելու է ՀՀ և շահագործողի պետության միջև:
Are the intended routes between
Armenia and the State of the Operator?
 

Այո / Yes Ոչ / No

 

   

7 Դեպի ՀՀ և ՀՀ-ից երթուղիներում շահագործման ենթակա օդանավեր (Տիպերը, գրանցման նիշերը)
Aircrafts to be operated on the routes to and from Armenia (Types, Registration marks)

 
  

8 ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ: Շահագործողի կողմից ներկայացման ենթակա
REQUIRED DOCUMENTATION: To be provided by the Operator

 

8.1 Օդանավ շահագործողի վկայական
Air Operators Certificate
 

Կցված Է:
Attached.

 

8.2 Շահագործման հատուկ դրույթներ
Associated Operations Specifications
 

Կցված Է:
Attached.

 

8.3 Թռիչքային պիտանիության վկայական/կամ Պիտանիության վերանայված վկայական (եթե առկա է)
Certificate of Airworthiness and/or Airworthiness Review Certificate (if any)
 

Կցված է յուրաքանչյուր օդանավի համար:
Attached for each aircraft

 

8.4 Գրանցման վկայական
Certificate of Registration

 

Կցված է յուրաքանչյուր օդանավի համար:
Attached for each aircraft

 

8.5 Աղմուկի վկայական կամ համապատասխան այլ փաստաթուղթ:
Noise Certificate or equivalent document
 
 

Կցված է յուրաքանչյուր օդանավի համար:
Attached for each aircraft or type

 

Ապահովագրության վկայական (ուղևորների, ուղեբեռի, բեռի, երրորդ անձանց)
Certificate of insurance (passenger, baggage, cargo, third party)
    

Կցված Է:
Attached

 

8.7 Շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագիրը
Air Operators aviation security programme

Կցված Է
Attached

 

ՆՇՈՒՄՆԵՐ

NOTES

        

1. Եթե շահագործվող օդանավի գրանցման պետությունը և շահագործողի պետությունը

տարբեր են, շահագործողները պետք է ներկայացնեն համապատասխան գրություն

(անգլերենով) այն մասին, թե ով է իրականացնում օդանավի շահագործման և

պիտանիության նկատմամբ վերահսկողությունը, այս պարագայում կիրառելի է նաև

պետությունների միջև ԻԿԱՕ-ի 83 ԲԻՍ համաձայնագիրը:

     Where the State of Registration of the aircraft operated and the State of the

Operator are different, Operators are to provide a letter, in English, stating who has

the Operational & Airworthiness control of the aircraft; this may be covered by an

ICAO 83bis arrangement between States.

    

2. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ

Եթե օդանավ շահագործողը իրականացնում է օդային հաղորդակցություններ

համագործակցային համաձայնագրերի ներքո՝ որպես շահագործող ընկերություն, բոլոր

մարքեթինգային ընկերությունները պետք է նշվեն:

     CODE SHARE ARRANGEMENTS

In case the air carrier operates flights on code share basis as an operating partner,

all marketing partners have to be indicated.

      

 
  

10 Հայտատուի հայտարարությունը և պայմանների ու պահանջների ընդունման հաստատումը:
Applicant’s declaration and acceptance of Conditions and Requirements

 Հայտարարում եմ, որ ունեմ սույն հայտը ավիացիոն իշխանությանը ներկայացնելու լիազորություն և, որ սույն հայտում նշված բոլոր տեղեկությունները և ներկայացված փաստաթղթղերը ճշգրիտ են և ամբողջական: Ոչ ամբողջական տեղեկատվությունը կարող է հանգեցնել ուշացումների կամ հայտի մերժման:
 Վերոնշյալ տեղեկություններում/փաստաթղթերում յուրաքանչյուր փոփոխության, փաստաթղթերը ուժը կորցնելու դեպքում՝ Ավիացիոն իշխանությունը այդ մասին կտեղեկացվի հնգօրյա ժամկետում:
 Համաձայն ՀՀ օրենսդրության` խախտում է համարվում մոլորեցնելու մտադրությամբ ցանկացած կեղծ փաստաթղթի ներկայացումը՝ թույլտվության տրմանը, երկարացմանը կամ փոփոխությանը նպաստելու նպատակով:
 Ես հաստատում եմ, որ ես կարդացել և հասկացել եմ սույն հայտում ներառված բոլոր հարցերը և դրույթները: Իմ ներկայացրած պատասխանները ճիշտ են՝ իմ իմացությամբ:
 I declare that I have the legal capacity to submit this application to the Aviation Authority and that all information and documents provided in this application form are true and complete. Incomplete information may result in delay or rejection of the application.
 In case of any changes in the above information/documentation, termination of submitted documentation the Aviation Authority will be informed in writing within 5 business days.
 It is an offence under the legislation of the RA to make, with intent to deceive, any false representation for the purpose of procuring the grant, issue, renewal or variation of permission.
 I certify that I have read and understood all the questions and statements on this form. The answers I have furnished are true and correct to the best of my knowledge and belief.
 

Շահագործողի անվանումը
Name of Operator

Շահագործողի կոնտակտային անձի անունը և նշանակումը
Name of Operator’s contact Person & designation

Ստորագրություն/Ամսաթիվ Signature / Date

 

 ՊԱՅՄԱՆՆԵՐ

 CONDITIONS

      

1) Ամբողջ տեղեկատվությունը և փաստաթղթերը պետք է ներկայացված լինեն անգլերեն

կամ անգլերեն թարգմանությամբ, կամ ռուսերեն:

All information and documents submitted must be in English or with an English

translation or in Russian;

     

2) Oդանավում գտնվող oդանավ շահագործողի վկայականը, գրանցման վկայականը,

թռիչքային պիտանիության վկայականը և նմանատիպ այլ փաստաթղթերը պետք է լինեն

վավեր և բոլոր պայմանները, որոնց հիման վրա այդ վկայականները տրվել կամ վավեր են

ճանաչվել պետք է պահպանվեն:

Documents such as Air Operator’s Certificate (AOC), Certificate of Registration

(CoR, Certificate of Airworthiness (CoA) and etc. carried on board the aircraft must

be valid at all times, and Any conditions subject to which these certificates were

issued or rendered valid must be complied with.

     

 ՑՈՒՑՈՒՄՆԵՐ:

 INSTRUCTIONS

       

1.1 Լրացնել ընկերության հիմնադրման համապատասխան վկայականում առկա

ընկերության ամբողջական անվանումը: Առկայության դեպքում լրացնել նաև ֆիրմային

անվանումը, բիզնեսը փաստացի շահագործողի անվանումը և գրանցման համարը:

Please enter the full name of the company as it appears on the Article/Certificate of

incorporation of the company. If applicable also enter the Trade Name, Doing-

business-as and the Company registration number. In case the applicant is not a

company but a natural person, please enter the full name as it appears in your ID

Card/Passport.

1.2 Խնդրում ենք լրացնել ընկերության հիմնադրման համապատասխան վկայականում

առկա ընկերության գրանցված գրասենյակի հասցեն: Եթե հայտատուն ֆիզիկական անձ

է, լրացնել գրանցման հասցեն:

Please enter the address of the registered office as it appears on the

Article/Certificate of incorporation of the company. In the case when the applicant is

not a company but natural person, please enter the address at which you are

registered.

       

2. Հայտը պետք է լրացվի 10-րդ բաժնում նշված անձի կողմից: Շահագործման և

տեխնիկական սպասարկման հետ կապված հարցերը ուղղվելու են այդ անձին:

The application should be completed by the person indicated in Section 10. Queries

related to operational and maintenance matters will be referred to this person.

 

Ձև N 2

 

Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն  000/20 ____

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

PERMISSION 000/20 ____

 

TO THE AIRCRAFT OPERATOR OF REPUBLIC OF ARMENIA FOR TWO AND MORE

CHARTER SERVICES OPERATION TO, FROM AND WITHIN THE TERRITORY OF THE REPUBLIC OF ARMENIA

 

Օդանավ շահագործողը

 

Aircraft Operator
Պատվիրատուն
Charterer
Օդանավի (օդանավերի) տիպը (տիպերը)
Type(s) of aircraft(s)
Հաճախականությունը
Frequency

 

Երթուղին

 

Air route

 

Թույլտվության գործողության ժամկետը

   

Permission validity

 ___  ______________20__

 
     
     
     
     
     

___________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)
(position title, name, surname)

__________________

(ստորագրություն)
(signature)
Կ.Տ.
Seal

_____ __________ ____

(տալու ամսաթիվը)
(date of issue)»:
»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2016 թվականի

դեկտեմբերի 29-ի N 1378-Ն որոշման

 

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2015 թվականի

օգոստոսի 6-ի N 1005-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

 ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ (այսուհետ՝ թույլտվություն) տալու, դրանց տրամադրման մերժման, գործողության կասեցման և դադարեցման հետ կապված հարաբերությունները:

2. Օտարերկրյա օդանավ շահագործողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս կարող են իրականացվել կանոնավոր առևտրային օդային հաղորդակցություններ՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերը և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ու Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների կողմից հրապարակված միջազգային ստանդարտները և առաջարկվող գործելաձևերը:

3. Օտարերկրյա օդանավ շահագործողին թույլտվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն՝ համապատասխան պետության ավիացիոն իշխանությունների կողմից տվյալ օտարերկրյա օդանավ շահագործողին կանոնավոր փոխադրող նշանակելու մասին գրության առկայության դեպքում:

4. Օտարերկրյա օդանավ շահագործողին կանոնավոր փոխադրող նշանակելու մասին գրությունը ստանալուց հետո 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (այսուհետ՝ Լիազորված մարմինը) հեռագրային ձևով դրա մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետությունում նպատակակետ հանդիսացող օդանավակայաններին և այլ հարակից ծառայություններ մատուցող կազմակերպություններին:

5. Ելնելով օդային փոխադրումների ծավալների, հաճախականությունների ավելացման և պակասեցման անհրաժեշտությունից` օտարերկրյա օդանավ շահագործողի կողմից ներկայացված հայտի հիման վրա կատարվում է թույլտվության փոփոխություն՝ սույն կարգի IV գլխի դրույթներով նախատեսված ընթացակարգերով:

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԸ

 

6. Թույլտվություն ստանալու համար օտարերկրյա օդանավ շահագործողները հայտը (այսուհետ՝ հայտ) և դրան կից փաստաթղթերը առցանց կարող են ներկայացնել սույն կարգով սահմանված կանոններով էլեկտրոնային կառավարման համակարգի (www.e-gov.am կայքէջ) «Լիցենզիաների ստացման հայտերի ընդունման համակարգ»-ի «Օդային հաղորդակցություն» բաժնում:

Օտարերկրյա օդանավ շահագործողները կարող են հայտ ներկայացնել նաև թղթային (առձեռն կամ փոստով) տարբերակով:

7. Առցանց հայտ ներկայացնելու համար, հայտատուն նախապես գրանցվում է «Օդային հաղորդակցություն» բաժնում և ստանում է համակարգում բացված անձնական տիրույթ մուտք գործելու և առցանց հայտեր ներկայացնելու համար անհրաժեշտ վավերապայմաններ:

8. «Օդային հաղորդակցություն» բաժնի համապատասխան ծրագրային տիրույթում գրանցված օտարերկրյա օդանավ շահագործողի կողմից նախատեսվող օդային հաղորդակցության իրականացման օրվանից առնվազն 15 (տասնհինգ) աշխատանքային օր առաջ հայտ ներկայացնելու նպատակով գրանցված անձի համար բացված անձնական տիրույթից լրացվում է կայքէջում տեղադրված համապատասխան հայտի էլեկտրոնային ձևաթուղթը՝ համաձայն սույն կարգի Ձև N 1-ի: Հայտի էլեկտրոնային ձևաթուղթը լրացվելուց և հայտատուի էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատվելուց հետո` հաստատված հայտի ֆայլը մուտքագրվում (վերբեռնվում) է կայքէջի դիմումները ներկայացնելու էլեկտրոնային համակարգ:

9. Հայտին կից վերբեռնվում են հետևյալ փաստաթղթերի տեսաներածված պատճենները (թղթային տարբերակով հայտ ներկայացնելու դեպքում՝ պատճենները).

1) օդանավ շահագործողի վկայականը՝ կից հավելվածներով կամ հատուկ դրույթներով.

2) օտարերկրյա օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագիրը.

3) հայտում նշված օդային հաղորդակցության իրականացման համար նախատեսված օդանավի թռիչքային պիտանիության, պետական գրանցման և աղմուկի վկայականները.

4) oդային հաղորդակցության իրականացման համար նախատեսված, ուղևորների, ուղեբեռների, բեռների և երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրության և (կամ) վերաապահովագրության վկայականները (սերտիֆիկատները).

5) այլ տեղեկություններ, որոնք, ըստ օտարերկրյա օդանավ շահագործողի, վերաբերելի են և կարող են նպաստել օդային ուղու շահագործման թույլտվություն ստանալու գործընթացին:

10. Էլեկտրոնային տարբերակով ներկայացված հայտին կից, սույն կարգի պահանջներին համապատասխան ներկայացնելու ենթակա փաստաթղթերի բնօրինակների տեսաներածված պատճենները ներկայացվում են հետևյալ ձևաչափով․

1) փաստաթղթերի տեսաներածված պատճենները պետք է ներկայացվեն PDF կամ JPEG ֆորմատի ֆայլերով.

2) փաստաթղթերի բնօրինակները պետք է տեսաներածված լինեն գունավոր` առնվազն 300 ՀՏՎ (DPI) խտությամբ, այնպես, որպեսզի փաստաթղթի տեսաներածված պատճենի ֆայլը պարունակի բնօրինակ փաստաթուղթն ամբողջությամբ:

11.Օտարերկրյա օդանավ շահագործողները թղթային տարբերակով հայտը ներկայացնում են Լիազորված մարմին:

12. Թղթային տարբերակով հայտ ներկայացնելու դեպքում օտարերկրյա օդանավ շահագործողները ներկայացնում են e-gov.am էլեկտրոնային կառավարման համակարգի «Օդային հաղորդակցություն» բաժնում ներբեռնված հայտը՝ համաձայն սույն կարգի Ձև N 1-ի և հայտին կից տեղեկություններն ու փաստաթղթերի պատճենները՝ համաձայն սույն կարգի 9-րդ և 10-րդ կետերի պահանջների:

13. Թղթային տարբերակով ներկայացվող հայտին կցվող փաստաթղթերի պատճենները հաստատվում են օտարերկրյա օդանավ շահագործողի լիազորված անձի կողմից՝ ստորագրությամբ:

14. Էլեկտրոնային տարբերակով ներկայացվելուց անմիջապես հետո հայտը և կից փաստաթղթերը ավտոմատացված էլեկտրոնային համակարգի միջոցով փոխանցվում են Լիազորված մարմնի համակարգ:

15. Էլեկտրոնային եղանակով ներկայացված հայտը համարվում է ընդունված ՝ e-gov էլեկտրոնային կառավարման համակարգից Լիազորված մարմնի համակարգին փոխանցվելու պահից, իսկ ոչ աշխատանքային օրերին կամ աշխատանքային օրերի՝ ոչ աշխատանքային ժամերին, հայտը Լիազորված մարմնի համակարգին փոխանցվելու դեպքում՝ այն ներկայացված է համարվում հայտը e-gov էլեկտրոնային կառավարման համակարգի «Օդային հաղորդակցություն» բաժնում մուտքագրվելուն հաջորդող աշխատանքային օրվա ժամը 09:00-ին: Դիմումի մուտքագրված լինելու փաստը հավաստվում է հետադարձ ծանուցմամբ, որը պարունակում է 12-նիշանոց ծածկագիր: Հայտատուն դիմումի ընթացքին կարող է հետևել նշված 12-նիշանոց ծածկագրով համակարգ մուտք գործելու միջոցով: Հայտը թղթային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ այն ներկայացված է համարվում Լիազորված մարմնի կողմից մուտքագրվելու պահից:

16. Անհրաժեշտության դեպքում՝ Լիազորված մարմինը կարող է դիմել օտարերկրյա օդանավ շահագործողի գրանցման պետության ավիացիոն իշխանություններին՝ ներկայացված փաստաթղթերի վավերականությունը պարզելու և այլ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:

 

III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ ԿԱՄ ՄԵՐԺԵԼԸ

 

17. Սույն կարգով սահմանված եղանակներով էլեկտրոնային տարբերակով ներկայացված հայտը Լիազորված մարմնի համակարգին փոխանցվելուց հետո.

1) եթե հայտի ուսումնասիրության ընթացքում պարզվում է, որ հայտը կամ դրան կից ներկայացված փաստաթղթերի տեսաներածված պատճենները չեն համապատասխանում սույն կարգի 10-րդ կետով սահմանված պահանջներին, կամ թերի են, ապա Լիազորված մարմինը հայտը իր համակարգին փոխանցվելուց հետո 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին առցանց տեղեկացնում է օտարերկրյա օդանավ շահագործողին՝ առաջարկելով 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում վերբեռնել թերի (բացակայող) փաստաթղթերը:

Թերությունները չվերացնելու դեպքում հայտի ընդունումը մերժվում է, որի մասին հայտատուն առցանց տեղեկանում է իր համար բացված անձնական տիրույթում՝ սահմանված 3 (երեք) աշխատանքային օրվա ավարտից հետո 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում.

2) եթե էլեկտրոնային տարբերակով ներկայացված հայտն ամբողջական է, ապա Լիազորված մարմնի կողմից մուտքագրված Հայտը Լիազորված մարմնի համակարգին փոխանցվելուց հետո 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրման նպատակով ներկայացվում է Լիազորված մարմնի համապատասխան ստորաբաժանումներին:

Սույն գլխում նշված հայտերի քննության և եզրակացության տրամադրման գործընթացում հիմք են ընդունվում հայտի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, իսկ դրանց բացակայության դեպքում՝ միջազգային օդային հաղորդակցությունները կարգավորող նորմատիվ ակտերի դրույթներին:

18. Սույն կարգով սահմանված եղանակներով թղթային տարբերակով ներկայացված հայտը Լիազորված մարմնի կողմից մուտքագրվելուց հետո.

1) եթե հայտի ուսումնասիրության ընթացքում պարզվում է, որ հայտը կամ դրան կից ներկայացված փաստաթղթերի պատճենները անընթեռնելի կամ թերի են, ապա Լիազորված մարմինը հայտը մուտքագրվելուց հետո 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է օտարերկրյա օդանավ շահագործողին՝ առաջարկելով 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում լրացնել թերի (բացակայող) փաստաթղթերը:

Թերությունները չվերացնելու դեպքում հայտի ընդունումը մերժվում է, որի մասին հայտատուն գրավոր տեղեկացվում է՝ սահմանված 3 (երեք) աշխատանքային օրվա ավարտից հետո 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում.

2) եթե թղթային տարբերակով ներկայացված հայտն ամբողջական է, ապա Լիազորված մարմնի կողմից մուտքագրված Հայտը մուտքագրվելուց հետո 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրման նպատակով ներկայացվում է Լիազորված մարմնի համապատասխան ստորաբաժանումներին:

19. Կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություն տալու կամ մերժելու մասին հրամանի օրինակը թույլտվության (Ձև N 2) (տեսաներածված պատճենի) հետ միասին, իսկ հայտի մերժման դեպքում` մերժման մասին Լիազորված մարմնի ղեկավարի հրամանի օրինակը (օրինակի տեսաներածված պատճենը) արձակման պահից 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում վերբեռնվում է կայքէջում օտարերկրյա օդանավ շահագործողի համար բացված անձնական տիրույթում, իսկ թղթային տարբերակով հայտի ներկայացման դեպքում՝ Հրամանի օրինակը թույլտվության (Ձև N 2) (տեսաներածված պատճենի) հետ միասին, իսկ հայտի մերժման դեպքում` մերժման մասին Լիազորված մարմնի ղեկավարի հրամանի օրինակը (օրինակի տեսաներածված պատճենը) արձակման օրվանից 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է (առձեռն կամ փոստով) օտարերկրյա օդանավ շահագործողին:

Մերժման մասին հրամանում նշվում են մերժման իրավական հիմքերը: Հայտը չի կարող մերժվել աննպատակահարմարության պատճառաբանությամբ:

20. Լիազորված մարմինը թույլտվության տրման պահից 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում թույլտվության մասին հեռագրային կապի միջոցով տեղեկացնում է Հայաստանի Հանրապետությունում նպատակակետ հանդիսացող օդանավակայանին և օդանավակայանային վերգետնյա ծառայություններ մատուցող կազմակերպություններին:

21. Հայտը մերժվում է, եթե սույն կարգի 9-րդ կետով նախատեսված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված պահանջներին:

22. Թղթային տարբերակով ներկայացված հայտով տրամադրված թույլտվության կորստի կամ վնասման դեպքում Լիազորված մարմինը թույլտվություն ստացած անձին տրամադրվում է դրա կրկնօրինակը` համապատասխան դիմումը Լիազորված մարմնի կողմից մուտքագրվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Թույլտվության կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

 

IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

23. Օդային հաղորդակցությունների իրականացման համար նախատեսված օդանավի տիպի և հաճախականության փոփոխությունների դեպքում օտարերկրյա օդանավ շահագործողը համապատասխան փոփոխությունները հավաստող փաստաթղթերը (այսուհետ` Փաստաթղթեր) վերբեռնում է e-gov.am էլեկտրոնային կառավարման համակարգի համապատասխան բաժին կամ թղթային (առձեռն կամ փոստով) տարբերակով ներկայացնում է Լիազորված մարմին` նախատեսվող օդային հաղորդակցության իրականացման օրվանից առնվազն 6 (վեց) աշխատանքային օր առաջ:

24. Էլեկտրոնային տարբերակով ներկայացվելուց անմիջապես հետո Փաստաթղթերը ավտոմատացված էլեկտրոնային համակարգի միջոցով փոխանցվում են Լիազորված մարմնի համակարգին:

25. Էլեկտրոնային եղանակով Փաստաթղթերը համարվում են ներկայացված՝ դրանք Լիազորված մարմնի համակարգին փոխանցվելու, իսկ ոչ աշխատանքային օրերին կամ աշխատանքային օրերի՝ ոչ աշխատանքային ժամերին Լիազորված մարմնի համակարգին փոխանցվելու դեպքում՝ հայտը ներկայացված է համարվում կայքէջի հայտերը ներկայացնելու էլեկտրոնային համակարգում հայտը մուտքագրվելուն հաջորդող աշխատանքային օրվա ժամը 09:00-ին:

26. Թղթային տարբերակով Փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ դրանք համարվում են ներկայացված Լիազորված մարմնի կողմից մուտքագրվելու պահից:

27. Էլեկտրոնային կամ թղթային տարբերակով Փաստաթղթերը ստանալուց հետո 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուսումնասիրման նպատակով ներկայացվում են Լիազորված մարմնի համապատասխան ստորաբաժանումներին:

28. Թույլտվության մեջ փոփոխություն կատարելու մասին Հրամանի օրինակը (տեսաներածված պատճենի) հետ միասին, իսկ թույլտվության մեջ փոփոխության կատարումը մերժելու դեպքում` մերժման մասին Լիազորված մարմնի ղեկավարի հրամանի օրինակը (օրինակի տեսաներածված պատճենը) արձակման պահից 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակով ներկայացման դեպքում՝ վերբեռնվում է կայքէջում օտարերկրյա օդանավ շահագործողի համար բացված անձնական տիրույթում, իսկ Փաստաթղթերի թղթային տարբերակով ներկայացման դեպքում՝ ուղարկվում է (առձեռն կամ փոստով) օտարերկրյա օդանավ շահագործողին: Մերժման մասին հրամանում նշվում են մերժման իրավական հիմքերը:

29. Լիազորված մարմինը թույլտվության տրման պահից 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում փոփոխությունների մասին հեռագրային կապի միջոցով տեղեկացնում է Հայաստանի Հանրապետությունում նպատակակետ հանդիսացող օդանավակայանին և օդանավակայանային վերգետնյա ծառայություններ մատուցող կազմակերպություններին:

30. Օդանավի վկայականներում, օդանավ շահագործողի վկայականում կամ օդանավ շահագործողի վկայականին կից հավելվածներում կամ հատուկ դրույթներում փոփոխությունների դեպքում՝ օտարերկրյա օդանավ շահագործողը համապատասխան փոփոխությունները հավաստող փաստաթղթերը (այսուհետ` Փաստաթղթեր) էլեկտրոնային տարբերակով վերբեռնում է e-gov էլեկտրոնային կառավարման համակարգի «Օդային հաղորդակցություն» բաժնում բացված անձնական տիրույթում կամ թղթային տարբերակով ներկայացնում է Լիազորված մարմին` նախատեսվող օդային հաղորդակցության իրականացման օրվանից առնվազն 5 (հինգ) աշխատանքային օր առաջ: Նույն եղանակով օտարերկրյա օդանավ շահագործողը այդ մասին ծանուցում է չվերթի համարի փոփոխության դեպքում:

31. Լիազորված մարմինը Փաստաթղթերի վերաբերյալ դրական եզրակացության դեպքում այդ մասին հեռագրային կապի միջոցով տեղեկացնում է Հայաստանի Հանրապետությունում նպատակակետ հանդիսացող օդանավակայանին և օդանավակայանային վերգետնյա ծառայություններ մատուցող կազմակերպություններին: Փաստաթղթերի վերաբերյալ բացասական եզրակացության դեպքում՝ Լիազորված մարմինը տեղեկացնում է (առցանց կամ գրավոր) օդանավ շահագործողին՝ դիմումի ստացման օրվանից հետո 6-րդ աշխատանքային օրը:

 

V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

32. Թույլտվության գործողությունը կասեցվում է հետևյալ դեպքերում.

1) Եթե թույլտվությամբ նախատեսված գործունեությունն իրականացվել է տվյալ գործունեությունը կանոնակարգող ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի խախտումներով,

2) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում պետական տուրքի գանձման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցման պարտավորությունները չկատարելու դեպքում,

3) թույլտվություն կրող օտարերկրյա օդանավ շահագործողների օդանավերի տեսչական ստուգումների արդյունքում հայտնաբերված թռիչքների անվտանգության թերությունների առկայության դեպքում, որոնց համար:

33. Թույլտվության գործողությունը կասեցվում է մինչև հայտնաբերված խախտումների վերացումը կամ մանրամասն ուսումնասիրությունների անցկացումը:

34. Թույլտվության գործողությունը կասեցվում է Լիազորված մարմնի ղեկավարի հրամանով: Լիազորված մարմնի ղեկավարի հրամանում նշվում են կասեցման իրավական հիմքերը: Լիազորված մարմնի ղեկավարի հրամանը արձակման պահից 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում վերբեռնվում է օտարերկրյա օդանավ շահագործողների համար e-gov էլեկտրոնային կառավարման համակարգի «Օդային հաղորդակցություն» բաժնում օտարերկրյա օդանավ շահագործողների համար բացված անձնական տիրույթում կամ տրամադրվում է գրավոր ծանուցմամբ:

35. Թույլտվության գործողությունը վերսկսվում է Լիազորված մարմնի ղեկավարի համապատասխան հրամանով, երբ օդանավ շահագործողը վերացրել է կասեցման համար հիմք հանդիսացած պատճառները և e-gov էլեկտրոնային կառավարման համակարգի «Օդային հաղորդակցություն» բաժնում իր համար բացված անձնական տիրույթում վերբեռնել է կասեցման համար հիմք հանդիսացած պատճառների վերացման մասին գրության և համապատասխան հիմքերի տեսաներածված պատճենները կամ դրանք ներկայացրել է Լիազորված մարմին թղթային տարբերակով:

36. Թույլտվության վերսկսման մասին Լիազորված մարմնի ղեկավարի հրամանի օրինակը արձակման պահից 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում վերբեռնվում է օտարերկրյա օդանավ շահագործողների համար e-gov էլեկտրոնային կառավարման համակարգի «Օդային հաղորդակցություն» բաժնում բացված անձնական տիրույթում կամ գրավոր ծանուցմամբ տրամադրվում է օդանավ շահագործողին:

37. Եթե խախտումների վերացման համար տրված ժամկետում կամ ուսումնասիրության անցկացման արդյունքում խախտումները չեն վերացվել, ապա Լիազորված մարմնի կողմից թույլտվության գործողությունը այդ մարմնի ղեկավարի հրամանով դադարեցվում է:

38. Թույլտվության գործողության դադարեցման մասին Լիազորված մարմնի ղեկավարի հրամանը արձակման պահից 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում վերբեռնվում է e-gov էլեկտրոնային կառավարման համակարգի «Օդային հաղորդակցություն» բաժնում օտարերկրյա օդանավ շահագործողների համար բացված անձնական տիրույթում կամ գրավոր ծանուցմամբ տրամադրվում է փոխադրողին:

 

VI. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

39. Օտարերկրյա օդանավ շահագործողները, թղթային տարբերակով հայտերը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն ՝ «Զվարթնոց» օդանավակայան 0042, քաղաք Երևան:

40. Օտարերկրյա օդանավ շահագործողները, էլեկտրոնային տարբերակով հայտերը ներկայացնում են www.e-gov.am կայքէջի «Օդային հաղորդակցություն» բաժնում:

41. Օտարերկրյա օդանավ շահագործողները օդանավերի փոփոխության դեպքում՝ համապատասխան փաստաթղթերը ներկայացնում են թղթային տարբերակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն, Զվարթնոց օդանավակայան 0042, քաղաք Երևան, կամ www.e-gov.am կայքէջի «Օդային հաղորդակցություն» բաժնում բացված անձնական տիրույթից էլեկտրոնային ծանուցում ուղարկելով, կամ cds@armats.am էլեկտրոնային հասցեով:

 

Ձև 1

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԵՊԻ ՀՀ ՏԱՐԱԾՔ ԵՎ ՀՀ ՏԱՐԱԾՔԻՑ ԿԱՆՈՆԱՎՈՐ/ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՉՎԵՐԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅՏ

 

REQUEST FOR APPROVAL OF FOREIGN AIR OPERATOR'S SCHEDULED AND TWO AND MORE NON-SCHEDULED FLIGHTS TO/FROM ARMENIA

 

ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ (պետությունը): ______________________________

NAME OF OPERATOR (state):____________________________________________________

 

Կոնտակտային անձի անուն:
Contact Person Name:

Փոստային հասցե:
Mailing Address:

Հեռախոս:
Telephone:

Ֆաքս:
 Fax:
Էլ-Փոստի հասցե:
Email Address:

ԻԿԱՕ/ԻԱՏԱ կոդ:
ICAO/IATA code:

ԱՖՏՆ:
AFTN:

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ:

_________________________________

NAME OF ARMENIAN REPRESENTATIVE:

_____________________________________________

 

Կոնտակտային անձի անուն:
Contact Person Name:

Փոստային հասցե:
Mailing Address:

Հեռախոս:
Telephone:

Ֆաքս:
 Fax:
Էլ-Փոստի հասցե:
Email Address:

ՀՀ օդանավակայաններում տեխնիկական սպասարկման (ապահովման) մասին տեղեկություն (պայմանագիր կամ այլ համապատասխան փաստաթուղթ)

Information (agreement or other applicable document) about technical assistance (maintenance) at Armenian airports

 

 

ՎԵՐԳԵՏՆՅԱ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ:

 _________

NAME OF GROUND HANDLING AGENT: ________________________________

Փոստային հասցե:
Mailing Address:

Հեռախոս:
Telephone:

Ֆաքս:
 Fax:
Էլ-Փոստի հասցե:
Email Address:

 

 

ՉՎԵՐԹԻ(ՆԵՐԻ) ՏԵՍԱԿԸ - Նշել համապատասխան վանդակներում.

DETAILS OF FLIGHT(S) - Please tick as appropriate.

 

 

1)

 ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ/PASSENGER:

 

 ԲԵՌՆԱՅԻՆ/ CARGO:

 
2)

 ԿԱՆՈՆԱՎՈՐ/SCHEDULED:

   ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ/ NON-SCHEDULED:

 

3)

 ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ԱՆՈՒՆԸ (առկայության դեպքում):    

___________________________
   NAME OF CHARTERER (If applicable):     ___________________________  

 

Փոստային հասցե:
Mailing Address:

Հեռախոս:
Telephone:

Ֆաքս:
 Fax:
Էլ-Փոստի հասցե:
Email Address:

4) Օդանավ շահագործողի ընկերությունում օտարերկրյա կապիտալի առկայության և բաժնեմասի մասին տեղեկություն

Information about the presence and share of the foreign capital at tհe aircraft operator's company

 

5) ՉՎԵՐԹԻ(ՆԵՐԻ) ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

FLIGHT(S) DETAILS

 

Չվերթի համար Flight No.

Շահագործման օրեր
Operation Days

Երթուղին/ Հատվածները Routing/Sectors

ժԱՄԱՆՈՒՄ/ՄԵԿՆՈՒՄ ETA/ETD

Չվերթների թիվը
Ամսաթիվ/ Շահագործման ժամկետը
Number of Flights
Date/Period of Ops

Նշումներ Remarks

           

Հայտին ընթացք կտրվի միայն պահանջվող բոլոր փաստաթղթերի և տեղեկատվության ներկայացման դեպքում:

The application will only be processed when all the required documents and information are submitted.

ՀՀ ավիացիոն իշխանությունը իրավունք ունի պահանջելու հավելյալ տեղեկատվություն հայտը ամբողջականացնելու նպատակով:

The Aviation Authority of the RA reserves the right to request additional information to substantiate the application.

 

6 ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ:
Անհրաժեշտության դեպքում կցել լրացուցիչ էջեր:
REQUIRED INFORMATION:
Attach supplementary sheets if necessary.

6.1 Արդյոք շահագործողը առաջին անգամ է դիմում դեպի ՀՀ առևտրային օդային փոխադրումներ իրականացնելու նպատակով:
Is the operator applying to operate
commercial flight into Armenia for the first time?

  Այո / Yes  

Ոչ / No


Եթե ՛՛Ոչ՛՛, նշել դեպի ՀՀ իրականացրած վերջին առևտրային օդային փոխադրման ամսաթիվը: ____________________

 

If “No”, please indicate the date of the last previous commercial flight into Armenia: ____________________

 

6.2 Շահագործողի պետությունը (եթե տարբերվում է գրանցման պետությունից)
State of Operator (if different from State
of Registry)

 

6.3 Արդյոք օդանավը/օդանավերը հանդիսանում են ԻԿԱՕ-ի 83 ԲԻՍ համաձայնագրի կարգավորման առարկա
Is/are the aircraft the subject of an ICAO
83bis agreement

  Այո / Yes   Ոչ / No

6.4 Արդյոք չվերթը իրականացվելու է ՀՀ և շահագործողի պետության միջև:
Are the intended routes between
Armenia and the State of the Operator?

  Այո / Yes   Ոչ / No

7 Դեպի ՀՀ և ՀՀ-ից երթուղիներում շահագործման ենթակա օդանավեր (Տիպերը, գրանցման նիշերը)
Aircrafts to be operated on the routes to and from Armenia (Types, Registration marks)

             

8 ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ: Շահագործողի կողմից ներկայացման ենթակա
REQUIRED DOCUMENTATION: To be provided by the Operator

 

8.1 Օդանավ շահագործողի վկայական
Air Operators Certificate

Կցված Է:
Attached.

 

8.2 Շահագործման հատուկ դրույթներ
Associated Operations Specifications

Կցված Է:
Attached.

 

8.3 Թռիչքային պիտանիության վկայական/կամ Պիտանիության վերանայված վկայական (եթե առկա է)
Certificate of Airworthiness and/or Airworthiness Review Certificate (if any)

Կցված է յուրաքանչյուր օդանավի համար:
Attached for each aircraft

 

8.4 Գրանցման վկայական
Certificate of Registration

Կցված է յուրաքանչյուր օդանավի համար:
Attached for each aircraft

 

8.5 Աղմուկի վկայական կամ համապատասխան այլ փաստաթուղթ:
Noise Certificate or equivalent document

Կցված է յուրաքանչյուր օդանավի համար:
Attached for each aircraft or type

 

Ապահովագրության վկայական (ուղևորների, ուղեբեռի, բեռի, երրորդ անձանց)
Certificate of insurance (passenger, baggage, cargo, third party)

Կցված Է:
Attached

 

8.7 Շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագիրը
Air Operators aviation security programme

Կցված Է
Attached

ՆՇՈՒՄՆԵՐ

NOTES

 

3. Եթե շահագործվող օդանավի գրանցման պետությունը և շահագործողի պետությունը տարբեր են, շահագործողները պետք է ներկայացնեն համապատասխան գրություն (անգլերենով) այն մասին, թե ով է իրականացնում օդանավի շահագործման և պիտանիության նկատմամբ վերահսկողությունը, այս պարագայում կիրառելի է նաև պետությունների միջև ԻԿԱՕ-ի 83 ԲԻՍ համաձայնագիրը:

 Where the State of Registration of the aircraft operated and the State of the Operator are different, Operators are to provide a letter, in English, stating who has the Operational & Airworthiness control of the aircraft; this may be covered by an ICAO 83bis arrangement between States.

 

4. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ

Եթե օդանավ շահագործողը իրականացնում է օդային հաղորդակցություններ համագործակցային համաձայնագրերի ներքո՝ որպես շահագործող ընկերություն, բոլոր մարքեթինգային ընկերությունները պետք է նշվեն:

 CODE SHARE ARRANGEMENTS

In case the air carrier operates flights on code share basis as an operating partner, all marketing partners have to be indicated.

 

10 Հայտատուի հայտարարությունը և պայմանների ու պահանջների ընդունման հաստատումը:
Applicant’s declaration and acceptance of Conditions and Requirements

 Հայտարարում եմ, որ ունեմ սույն հայտը ավիացիոն իշխանությանը ներկայացնելու լիազորություն և, որ սույն հայտում նշված բոլոր տեղեկությունները և ներկայացված փաստաթղթղերը ճշգրիտ են և ամբողջական: Ոչ ամբողջական տեղեկատվությունը կարող է հանգեցնել ուշացումների կամ հայտի մերժման:
Վերոնշյալ տեղեկություններում/փաստաթղթերում յուրաքանչյուր փոփոխության, փաստաթղթերը ուժը կորցնելու դեպքում՝ Ավիացիոն իշխանությունը այդ մասին կտեղեկացվի հնգօրյա ժամկետում:
Համաձայն ՀՀ օրենսդրության` խախտում է համարվում մոլորեցնելու մտադրությամբ ցանկացած կեղծ փաստաթղթի ներկայացումը՝ թույլտվության տրմանը, երկարացմանը կամ փոփոխությանը նպաստելու նպատակով
Ես հաստատում եմ, որ ես կարդացել և հասկացել եմ սույն հայտում ներառված բոլոր հարցերը և դրույթները: Իմ ներկայացրած պատասխանները ճիշտ են՝ իմ իմացությամբ:
I declare that I have the legal capacity to submit this application to the Aviation Authority and that all information and documents provided in this application form are true and complete. Incomplete information may result in delay or rejection of the application.
In case of any changes in the above information/documentation, termination of submitted documentation the Aviation Authority will be informed in writing within 5 business days.
It is an offence under the legislation of the RA to make, with intent to deceive, any false representation for the purpose of procuring the grant, issue, renewal or variation of permission.
I certify that I have read and understood all the questions and statements on this form. The answers I have furnished are true and correct to the best of my knowledge and belief.

Շահագործողի անվանումը
Name of Operator

Շահագործողի կոնտակտային անձի անունը և նշանակումը

Name of Operator’s contact Person & designation

 

 

Ստորագրություն/Ամսաթիվ Signature/Date

ՊԱՅՄԱՆՆԵՐ

 CONDITIONS

 

1) Ամբողջ տեղեկատվությունը և փաստաթղթերը պետք է ներկայացված լինեն անգլերեն կամ անգլերեն թարգմանությամբ, կամ ռուսերեն:

All information and documents submitted must be in English or with an English translation or in Russian;

2) Oդանավում գտնվող oդանավ շահագործողի վկայականը, գրանցման վկայականը, թռիչքային պիտանիության վկայականը և նմանատիպ այլ փաստաթղթերը պետք է լինեն վավեր և բոլոր պայմանները, որոնց հիման վրա այդ վկայականները տրվել կամ վավեր են ճանաչվել պետք է պահպանվեն:

Documents such as Air Operator’s Certificate (AOC), Certificate of Registration (CoR, Certificate of Airworthiness (CoA) and etc. carried on board the aircraft must be valid at all times, and Any conditions subject to which these certificates were issued or rendered valid must be complied with.

 

ՑՈՒՑՈՒՄՆԵՐ:

INSTRUCTIONS

 

1.1 Լրացնել ընկերության հիմնադրման համապատասխան վկայականում առկա ընկերության ամբողջական անվանումը: Առկայության դեպքում լրացնել նաև ֆիրմային անվանումը, բիզնեսը փաստացի շահագործողի անվանումը և գրանցման համարը:

Please enter the full name of the company as it appears on the Article/Certificate of incorporation of the company. If applicable also enter the Trade Name, Doing-business-as and the Company registration number. In case the applicant is not a company but a natural person, please enter the full name as it appears in your ID Card/Passport.

1.2 Խնդրում ենք լրացնել ընկերության հիմնադրման համապատասխան վկայականում առկա ընկերության գրանցված գրասենյակի հասցեն: Եթե հայտատուն ֆիզիկական անձ է, լրացնել գրանցման հասցեն:

Please enter the address of the registered office as it appears on the Article/Certificate of incorporation of the company. In the case when the applicant is not a company but natural person, please enter the address at which you are registered.

 

2. Հայտը պետք է լրացվի 10-րդ բաժնում նշված անձի կողմից: Շահագործման և տեխնիկական սպասարկման հետ կապված հարցերը ուղղվելու են այդ անձին:

The application should be completed by the person indicated in Section 10. Queries related to operational and maintenance matters will be referred to this person.

Ձև N 2

 

 

Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն  000/20 ____

 

ՕՏԱՐԵՐԿՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

PERMISSION 000/20 ____

 

TO THE FOREIGN AIRCRAFT OPERATOR FOR SCHEDULED AIR SERVICES OPERATION TO, FROM AND WITHIN THE TERRITORY OF THE REPUBLIC OF ARMENIA

 

Օդանավ շահագործողը

 

Aircraft Operator
Օդանավի (օդանավերի) տիպը (տիպերը)
Type(s) of aircraft(s)
Հաճախականությունը
Frequency

 

Երթուղին

 

Air route

 

Թույլտվության գործողության ժամկետը

   

Permission validity

 ___  ______________20__

 
     
     
     
     
     

___________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)
(position title, name, surname)

__________________
(ստորագրություն)
(signature)
Կ.Տ.
Seal

_____ __________ ____
(տալու ամսաթիվը)
(date of issue)»:

»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2016 թվականի

դեկտեմբերի 29-ի N 1378-Ն որոշման

 

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2015 թվականի

օգոստոսի 6-ի N 1005-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ (այսուհետ՝ թույլտվություն) տալու, դրանց տրամադրման, մերժման, գործողության կասեցման և դադարեցման հետ կապված հարաբերությունները:

2. Օտարերկրյա օդանավ շահագործողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս կարող են իրականացվել երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցություններ՝ հիմք ընդունելով Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ու Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների կողմից հրապարակված միջազգային ստանդարտները և առաջարկվող գործելաձևերը:

3. Ելնելով օդային փոխադրումների ծավալների, հաճախականությունների ավելացման և պակասեցման անհրաժեշտությունից` օտարերկրյա օդանավ շահագործողի կողմից ներկայացված հայտի հիման վրա կատարվում է թույլտվության փոփոխություն՝ սույն կարգի IV գլխի դրույթներով նախատեսված ընթացակարգերով:

 

II. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

4. Թույլտվություն ստանալու համար օտարերկրյա օդանավ շահագործողները հայտը (այսուհետ՝ հայտ) և դրան կից փաստաթղթերը առցանց կարող են ներկայացնել սույն կարգով սահմանված կանոններով էլեկտրոնային կառավարման համակարգի (www.e-gov.am կայքէջ) «Լիցենզիաների ստացման հայտերի ընդունման համակարգ»-ի «Օդային հաղորդակցություն» բաժնում:

Օտարերկրյա օդանավ շահագործողները կարող են հայտ ներկայացնել նաև թղթային (առձեռն կամ փոստով) տարբերակով:

5. Առցանց հայտ ներկայացնելու համար, հայտատուն նախապես գրանցվում է «Օդային հաղորդակցություն» բաժնում և ստանում է համակարգում բացված անձնական տիրույթ մուտք գործելու և առցանց հայտեր ներկայացնելու համար անհրաժեշտ վավերապայմաններ:

6. «Օդային հաղորդակցություն» բաժնի համապատասխան ծրագրային տիրույթում գրանցված օտարերկրյա օդանավ շահագործողի կողմից նախատեսվող օդային հաղորդակցության իրականացման օրվանից առնվազն 15 (տասնհինգ) աշխատանքային օր առաջ հայտ ներկայացնելու նպատակով գրանցված անձի համար բացված անձնական տիրույթից լրացվում է կայքէջում տեղադրված համապատասխան հայտի էլեկտրոնային ձևաթուղթը՝ համաձայն սույն կարգի Ձև N 1-ի: Հայտի էլեկտրոնային ձևաթուղթը լրացվելուց և հայտատուի էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատվելուց հետո` հաստատված հայտի ֆայլը մուտքագրվում (վերբեռնվում) է կայքէջի դիմումները ներկայացնելու էլեկտրոնային համակարգ:

7. Հայտին կից վերբեռնվում են հետևյալ փաստաթղթերի տեսաներածված պատճենները (թղթային տարբերակով հայտ ներկայացնելու դեպքում՝ պատճենները).

1) օդանավ շահագործողի վկայականը՝ կից հավելվածներով կամ հատուկ դրույթներով.

2) օտարերկրյա օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագիրը.

3) հայտում նշված օդային հաղորդակցության իրականացման համար նախատեսված օդանավի թռիչքային պիտանիության, պետական գրանցման և աղմուկի վկայականները.

4) oդային հաղորդակցության իրականացման համար նախատեսված, ուղևորների, ուղեբեռների, բեռների և երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրության և (կամ) վերաապահովագրության վկայականները (սերտիֆիկատները).

5) այլ տեղեկություններ, որոնք, ըստ օտարերկրյա օդանավ շահագործողի, վերաբերելի են և կարող են նպաստել օդային ուղու շահագործման թույլտվություն ստանալու գործընթացին:

8. Էլեկտրոնային տարբերակով ներկայացված հայտին կից, սույն կարգի պահանջներին համապատասխան ներկայացնելու ենթակա փաստաթղթերի բնօրինակների տեսաներածված պատճենները ներկայացվում են հետևյալ ձևաչափով․

1) փաստաթղթերի տեսաներածված պատճենները պետք է ներկայացվեն PDF կամ JPEG ֆորմատի ֆայլերով.

2) փաստաթղթերի բնօրինակները պետք է տեսաներածված լինեն գունավոր` առնվազն 300 ՀՏՎ (DPI) խտությամբ, այնպես, որպեսզի փաստաթղթի տեսաներածված պատճենի ֆայլը պարունակի բնօրինակ փաստաթուղթն ամբողջությամբ:

9. Օտարերկրյա օդանավ շահագործողները թղթային տարբերակով հայտը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն (այսուհետ՝ Լիազորված մարմին):

10. Թղթային տարբերակով հայտ ներկայացնելու դեպքում օտարերկրյա օդանավ շահագործողները ներկայացնում են e-gov էլեկտրոնային կառավարման համակարգի «Օդային հաղորդակցություն» բաժնում ներբեռնված հայտը՝ համաձայն սույն կարգի Ձև N 1-ի և հայտին կից տեղեկություններն ու փաստաթղթերի պատճենները՝ համաձայն սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերի պահանջների:

11. Թղթային տարբերակով ներկայացվող հայտին կցվող փաստաթղթերի պատճենները հաստատվում են օտարերկրյա օդանավ շահագործողի լիազորված անձի կողմից՝ ստորագրությամբ:

12. Էլեկտրոնային տարբերակով ներկայացվելուց անմիջապես հետո հայտը և կից փաստաթղթերը ավտոմատացված էլեկտրոնային համակարգի միջոցով փոխանցվում են Լիազորված մարմնի համակարգին:

13. Էլեկտրոնային եղանակով ներկայացված հայտը համարվում է ընդունված՝ e-gov էլեկտրոնային կառավարման համակարգից Լիազորված մարմնի համակարգին փոխանցվելու պահից, իսկ ոչ աշխատանքային օրերին կամ աշխատանքային օրերի՝ ոչ աշխատանքային ժամերին, հայտը Լիազորված մարմնի համակարգին փոխանցվելու դեպքում՝ այն ներկայացված է համարվում հայտը e-gov էլեկտրոնային կառավարման համակարգի «Օդային հաղորդակցություն» բաժնում մուտքագրվելուն հաջորդող աշխատանքային օրվա ժամը 09:00-ին: Դիմումի մուտքագրված լինելու փաստը հավաստվում է հետադարձ ծանուցմամբ, որը պարունակում է 12-նիշանոց ծածկագիր: Հայտատուն դիմումի ընթացքին կարող է հետևել նշված 12-նիշանոց ծածկագրով համակարգ մուտք գործելու միջոցով: Հայտը թղթային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ այն ներկայացված է համարվում Լիազորված մարմնի կողմից մուտքագրվելու պահից:

14. Սույն կարգի 9-րդ կետով նախատեսված դեպքում՝ հայտը ներկայացված է համարվում Լիազորված մարմնի կողմից մուտքագրվելու պահից:

15. Անհրաժեշտության դեպքում՝ Լիազորված մարմինը կարող է դիմել օտարերկրյա օդանավ շահագործողի գրանցման պետության ավիացիոն իշխանություններին՝ ներկայացված փաստաթղթերի վավերականությունը պարզելու և այլ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:

 

III. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ ԿԱՄ ՄԵՐԺԵԼԸ

 

16. Սույն կարգով սահմանված եղանակներով էլեկտրոնային տարբերակով ներկայացված հայտը Լիազորված մարմնի համակարգին փոխանցվելուց հետո.

1) եթե հայտի ուսումնասիրության ընթացքում պարզվում է, որ հայտը կամ դրան կից ներկայացված փաստաթղթերի տեսաներածված պատճենները չեն համապատասխանում սույն կարգի 8-րդ կետով սահմանված պահանջներին, կամ թերի են, ապա Լիազորված մարմինը հայտը իր համակարգին փոխանցվելուց հետո 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին առցանց տեղեկացնում է օտարերկրյա օդանավ շահագործողին՝ առաջարկելով 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում վերբեռնել թերի (բացակայող) փաստաթղթերը:

Թերությունները չվերացնելու դեպքում հայտի ընդունումը մերժվում է, որի մասին հայտատուն առցանց տեղեկանում է իր համար բացված անձնական տիրույթում՝ սահմանված 3 (երեք) աշխատանքային օրվա ավարտից հետո 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում.

2) եթե էլեկտրոնային տարբերակով ներկայացված հայտն ամբողջական է, ապա Լիազորված մարմնի կողմից մուտքագրված Հայտը Լիազորված մարմնի համակարգին փոխանցվելուց հետո 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրման նպատակով ներկայացվում է Լիազորված մարմնի համապատասխան ստորաբաժանումներին:

17. Սույն կարգով սահմանված եղանակներով թղթային տարբերակով ներկայացված հայտը Լիազորված մարմնի կողմից մուտքագրվելուց հետո.

1) եթե հայտի ուսումնասիրության ընթացքում պարզվում է, որ հայտը կամ դրան կից ներկայացված փաստաթղթերի պատճենները անընթեռնելի կամ թերի են, ապա Լիազորված մարմինը հայտը մուտքագրվելուց հետո 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է օտարերկրյա օդանավ շահագործողին՝ առաջարկելով 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում լրացնել թերի (բացակայող) փաստաթղթերը:

Թերությունները չվերացնելու դեպքում հայտի ընդունումը մերժվում է, որի մասին հայտատուն գրավոր տեղեկացվում է՝ սահմանված 3 (երեք) աշխատանքային օրվա ավարտից հետո 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում.

2) եթե թղթային տարբերակով ներկայացված հայտն ամբողջական է, ապա Լիազորված մարմնի կողմից մուտքագրված Հայտը մուտքագրվելուց հետո 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրման նպատակով ներկայացվում է Լիազորված մարմնի համապատասխան ստորաբաժանումներին:

18. Երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություն տալու կամ մերժելու մասին հրամանի օրինակը թույլտվության (Ձև N 2) (տեսաներածված պատճենի) հետ միասին, իսկ հայտի մերժման դեպքում` մերժման մասին Լիազորված մարմնի ղեկավարի հրամանի օրինակը (օրինակի տեսաներածված պատճենը) արձակման պահից 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում վերբեռնվում է կայքէջում օտարերկրյա օդանավ շահագործողի համար բացված անձնական տիրույթում, իսկ թղթային տարբերակով հայտի ներկայացման դեպքում՝ Հրամանի օրինակը թույլտվության (Ձև N 2) (տեսաներածված պատճենի) հետ միասին, իսկ հայտի մերժման դեպքում` մերժման մասին Լիազորված մարմնի ղեկավարի հրամանի օրինակը (օրինակի տեսաներածված պատճենը) արձակման պահից 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է (առձեռն կամ փոստով) օտարերկրյա օդանավ շահագործողին:

Մերժման մասին հրամանում նշվում են մերժման իրավական հիմքերը: Հայտը չի կարող մերժվել աննպատակահարմարության պատճառաբանությամբ:

19. Լիազորված մարմինը թույլտվության տրման պահից 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում թույլտվության մասին հեռագրային կապի միջոցով տեղեկացնում է Հայաստանի Հանրապետությունում նպատակակետ հանդիսացող օդանավակայանին և օդանավակայանային վերգետնյա ծառայություններ մատուցող կազմակերպություններին:

20. Հայտը մերժվում է, եթե սույն կարգի 7-րդ կետով նախատեսված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված պահանջներին:

21. Սույն գլխում նշված հայտերի քննության և եզրակացության տրամադրման գործընթացում հիմք են ընդունվում հայտի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, իսկ դրանց բացակայության դեպքում՝ միջազգային օդային հաղորդակցությունները կարգավորող նորմատիվ ակտերի դրույթներին:

22. Թղթային տարբերակով ներկայացված հայտով տրամադրված թույլտվության կորստի կամ վնասման դեպքում Լիազորված մարմինը թույլտվություն ստացած անձին տրամադրվում է դրա կրկնօրինակը` համապատասխան դիմումը Լիազորված մարմնի կողմից մուտքագրվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Թույլտվության կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

 

IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

23. Օդային հաղորդակցությունների իրականացման համար նախատեսված օդանավի տիպի և հաճախականության փոփոխությունների դեպքում օտարերկրյա օդանավ շահագործողը համապատասխան փոփոխությունները հավաստող փաստաթղթերը (այսուհետ` Փաստաթղթեր) վերբեռնում է e-gov էլեկտրոնային կառավարման համակարգի համապատասխան բաժին կամ թղթային (առձեռն կամ փոստով) տարբերակով ներկայացնում է Լիազորված մարմին` նախատեսվող օդային հաղորդակցության իրականացման օրվանից առնվազն 6 (վեց) աշխատանքային օր առաջ:

24. Էլեկտրոնային տարբերակով ներկայացվելուց անմիջապես հետո Փաստաթղթերը ավտոմատացված էլեկտրոնային համակարգի միջոցով փոխանցվում են Լիազորված մարմնի համակարգին:

25. Էլեկտրոնային եղանակով Փաստաթղթերը համարվում են ներկայացված՝ դրանք Լիազորված մարմնի համակարգին փոխանցվելու, իսկ ոչ աշխատանքային օրերին կամ աշխատանքային օրերի՝ ոչ աշխատանքային ժամերին Լիազորված մարմնի համակարգին փոխանցվելու դեպքում՝ հայտը ներկայացված է համարվում կայքէջի հայտերը ներկայացնելու էլեկտրոնային համակարգում հայտը մուտքագրվելուն հաջորդող աշխատանքային օրվա ժամը 09:00-ին:

26. Թղթային տարբերակով Փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ դրանք համարվում են ներկայացված Լիազորված մարմնի կողմից մուտքագրվելու պահից:

27. Էլեկտրոնային կամ թղթային տարբերակով Փաստաթղթերը ստանալուց հետո 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուսումնասիրման նպատակով ներկայացվում են Լիազորված մարմնի համապատասխան ստորաբաժանումներին:

28. Թույլտվության մեջ փոփոխություն կատարելու մասին Հրամանի օրինակը (տեսաներածված պատճենի) հետ միասին, իսկ թույլտվության մեջ փոփոխության կատարումը մերժելու դեպքում` մերժման մասին Լիազորված մարմնի ղեկավարի հրամանի օրինակը (օրինակի տեսաներածված պատճենը) արձակման պահից 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակով ներկայացման դեպքում՝ վերբեռնվում է կայքէջում օտարերկրյա օդանավ շահագործողի համար բացված անձնական տիրույթում, իսկ Փաստաթղթերի թղթային տարբերակով ներկայացման դեպքում՝ ուղարկվում է (առձեռն կամ փոստով) օտարերկրյա օդանավ: Մերժման մասին հրամանում նշվում են մերժման իրավական հիմքերը:

29. Լիազորված մարմինը թույլտվության տրման պահից 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում փոփոխությունների մասին հեռագրային կապի միջոցով տեղեկացնում է Հայաստանի Հանրապետությունում նպատակակետ հանդիսացող օդանավակայանին և օդանավակայանային վերգետնյա ծառայություններ մատուցող կազմակերպություններին:

30. Օդանավի վկայականներում, օդանավ շահագործողի վկայականում կամ օդանավ շահագործողի վկայականին կից հավելվածներում կամ հատուկ դրույթներում փոփոխությունների դեպքում՝ օտարերկրյա օդանավ շահագործողը համապատասխան փոփոխությունները հավաստող փաստաթղթերը (այսուհետ` Փաստաթղթեր) էլեկտրոնային տարբերակով վերբեռնում է e-gov էլեկտրոնային կառավարման համակարգի «Օդային հաղորդակցություն» բաժնում բացված անձնական տիրույթում կամ թղթային տարբերակով ներկայացնում է Լիազորված մարմին` նախատեսվող օդային հաղորդակցության իրականացման օրվանից առնվազն 5 (հինգ) աշխատանքային օր առաջ: Նույն եղանակով օտարերկրյա օդանավ շահագործողը այդ մասին ծանուցում է չվերթի համարի փոփոխության դեպքում:

31. Լիազորված մարմինը Փաստաթղթերի վերաբերյալ դրական եզրակացության դեպքում այդ մասին հեռագրային կապի միջոցով տեղեկացնում է Հայաստանի Հանրապետությունում նպատակակետ հանդիսացող օդանավակայանին և օդանավակայանային վերգետնյա ծառայություններ մատուցող կազմակերպություններին: Փաստաթղթերի վերաբերյալ բացասական եզրակացության դեպքում՝ Լիազորված մարմինը տեղեկացնում է (առցանց կամ գրավոր) օդանավ շահագործողին՝ դիմումի ստացման օրվանից հետո 6-րդ աշխատանքային օրը:

 

V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

32. Թույլտվության գործողությունը կասեցվում է հետևյալ դեպքերում.

1) Եթե թույլտվությամբ նախատեսված գործունեությունն իրականացվել է տվյալ գործունեությունը կանոնակարգող ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի խախտումներով,

2) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում պետական տուրքի գանձման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցման պարտավորությունները չկատարելու դեպքում,

3) թույլտվություն կրող օտարերկրյա օդանավ շահագործողների օդանավերի տեսչական ստուգումների արդյունքում հայտնաբերված թռիչքների անվտանգության թերությունների առկայության դեպքում:

33. Թույլտվության գործողությունը կասեցվում է մինչև հայտնաբերված խախտումների վերացումը կամ մանրամասն ուսումնասիրությունների անցկացումը:

34. Թույլտվության գործողությունը կասեցվում է Լիազորված մարմնի ղեկավարի հրամանով: Լիազորված մարմնի ղեկավարի հրամանում նշվում են կասեցման իրավական հիմքերը: Լիազորված մարմնի ղեկավարի հրամանը 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում վերբեռնվում է օտարերկրյա օդանավ շահագործողների համար e-gov էլեկտրոնային կառավարման համակարգի «Օդային հաղորդակցություն» բաժնում օտարերկրյա օդանավ շահագործողների համար բացված անձնական տիրույթում կամ տրամադրվում է գրավոր ծանուցմամբ:

35. Թույլտվության գործողությունը վերսկսվում է Լիազորված մարմնի ղեկավարի համապատասխան հրամանով, երբ օդանավ շահագործողը վերացրել է կասեցման համար հիմք հանդիսացած պատճառները և e-gov էլեկտրոնային կառավարման համակարգի «Օդային հաղորդակցություն» բաժնում իր համար բացված անձնական տիրույթում վերբեռնել է կասեցման համար հիմք հանդիսացած պատճառների վերացման մասին գրության և համապատասխան հիմքերի տեսաներածված պատճեները կամ դրանք ներկայացրել է Լիազորված մարմին թղթային տարբերակով:

36. Թույլտվության վերսկսման մասին Լիազորված մարմնի ղեկավարի հրամանի օրինակը 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում վերբեռնվում է օտարերկրյա օդանավ շահագործողների համար e-gov էլեկտրոնային կառավարման համակարգի «Օդային հաղորդակցություն» բաժնում բացված անձնական տիրույթում կամ գրավոր ծանուցմամբ տրամադրվում է օդանավ շահագործողին:

 37. Եթե խախտումների վերացման համար տրված ժամկետում կամ ուսումնասիրության անցկացման արդյունքում խախտումները չեն վերացվել, ապա Լիազորված մարմնի կողմից թույլտվության գործողությունը այդ մարմնի ղեկավարի հրամանով դադարեցվում է:

38. Թույլտվության գործողության դադարեցման մասին Լիազորված մարմնի ղեկավարի հրամանը 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում վերբեռնվում է e-gov էլեկտրոնային կառավարման համակարգի «Օդային հաղորդակցություն» բաժնում օտարերկրյա օդանավ շահագործողների համար բացված անձնական տիրույթում կամ գրավոր ծանուցմամբ տրամադրվում է փոխադրողին:

 

VI. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

39. Օտարերկրյա օդանավ շահագործողները, թղթային տարբերակով հայտերը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն՝ «Զվարթնոց» օդանավակայան 0042, քաղաք Երևան:

40. Օտարերկրյա օդանավ շահագործողները, էլեկտրոնային տարբերակով հայտերը ներկայացնում են www.e-gov.am կայքէջի «Օդային հաղորդակցություն» բաժնում:

41. Օտարերկրյա օդանավ շահագործողները օդանավերի փոփոխության դեպքում՝ համապատասխան փաստաթղթերը ներկայացնում են թղթային տարբերակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն, Զվարթնոց օդանավակայան 0042, քաղաք Երևան, կամ www.e-gov.am կայքէջի «Օդային հաղորդակցություն» բաժնում բացված անձնական տիրույթից էլեկտրոնային ծանուցում ուղարկելով, կամ cds@armats.am էլեկտրոնային հասցեով:

 

Ձև 1

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԵՊԻ ՀՀ ՏԱՐԱԾՔ ԵՎ ՀՀ ՏԱՐԱԾՔԻՑ ԿԱՆՈՆԱՎՈՐ/ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՉՎԵՐԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅՏ

 

REQUEST FOR APPROVAL OF FOREIGN AIR OPERATOR'S SCHEDULED AND TWO AND MORE NON-SCHEDULED FLIGHTS TO/FROM ARMENIA

 

ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ (պետությունը): ______________________________

NAME OF OPERATOR (state):____________________________________________________

 

  

Կոնտակտային անձի անուն:
Contact Person Name:

Փոստային հասցե:
Mailing Address:

Հեռախոս:
Telephone:

Ֆաքս:
Fax:

Էլ-Փոստի հասցե:
Email Address:

ԻԿԱՕ/ԻԱՏԱ կոդ:
ICAO/IATA code:

ԱՖՏՆ:
AFTN:

 

 ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ:

_________________________________

NAME OF ARMENIAN REPRESENTATIVE:

_________________________________________

  

Կոնտակտային անձի անուն:
Contact Person Name:

Փոստային հասցե:
Mailing Address:

Հեռախոս:
Telephone:

Ֆաքս:
Fax:

Էլ-Փոստի հասցե:
Email Address:

 

ՀՀ օդանավակայաններում տեխնիկական սպասարկման (ապահովման) մասին

տեղեկություն (պայմանագիր կամ այլ համապատասխան փաստաթուղթ)

Information (agreement or other applicable document) about technical assistance

(maintenance) at Armenian airports

 

 

 

ՎԵՐԳԵՏՆՅԱ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ:

_________

NAME OF GROUND HANDLING AGENT: ________________________________

  

Փոստային հասցե:
Mailing Address:

Հեռախոս:
Telephone:

Ֆաքս:
Fax:

Էլ-Փոստի հասցե:
Email Address:

 

ՉՎԵՐԹԻ(ՆԵՐԻ) ՏԵՍԱԿԸ - Նշել համապատասխան վանդակներում.

DETAILS OF FLIGHT(S) - Please tick as appropriate.


1)  ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ/PASSENGER:    ԲԵՌՆԱՅԻՆ/ CARGO:  
2)  ԿԱՆՈՆԱՎՈՐ/SCHEDULED:    ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ/ NON-SCHEDULED:

 

3)  ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ԱՆՈՒՆԸ (առկայության դեպքում):    
___________________________
   NAME OF CHARTERER (If applicable):     ___________________________  

  

Փոստային հասցե:
Mailing Address:

Հեռախոս:
Telephone:

Ֆաքս:
Fax:

Էլ-Փոստի հասցե:
Email Address:

 

4) Օդանավ շահագործողի ընկերությունում օտարերկրյա կապիտալի առկայության և

բաժնեմասի մասին տեղեկություն

Information about the presence and share of the foreign capital at tհe aircraft

operator's company

  

5) ՉՎԵՐԹԻ(ՆԵՐԻ) ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

FLIGHT(S) DETAILS

  

Չվերթի համար Flight No.

Շահագործման օրեր
Operation Days

Երթուղին/ Հատվածները Routing/Sectors

ժԱՄԱՆՈՒՄ
/ՄԵԿՆՈՒՄ ETA/ETD

Չվերթների թիվը
Ամսաթիվ/ Շահագործման ժամկետը
Number of Flights
Date/Period of Ops

Նշումներ
Remarks

           

  

Հայտին ընթացք կտրվի միայն պահանջվող բոլոր փաստաթղթերի և տեղեկատվության

ներկայացման դեպքում:

The application will only be processed when all the required documents and

information are submitted.

ՀՀ ավիացիոն իշխանությունը իրավունք ունի պահանջել հավելյալ տեղեկատվություն

հայտը ամբողջականացնելու նպատակով:

The Aviation Authority of the RA reserves the right to request additional information

to substantiate the application.

  

6 ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ:
Անհրաժեշտության դեպքում կցել լրացուցիչ էջեր:
REQUIRED INFORMATION:
Attach supplementary sheets if necessary.

6.1 Արդյոք շահագործողը առաջին անգամ է դիմում դեպի ՀՀ առևտրային օդային փոխադրումներ իրականացնելու նպատակով:
 
Is the operator applying to operate
commercial flight into Armenia for the first time?

 Այո / Yes  Ոչ / No

Եթե ՛՛Ոչ՛՛, նշել դեպի ՀՀ իրականացրած վերջին առևտրային օդային փոխադրման ամսաթիվը: ____________________

If “No”, please indicate the date of the last previous commercial flight into Armenia: ____________________
 

6.2 Շահագործողի պետությունը (եթե տարբերվում է գրանցման պետությունից)
State of Operator (if different from State
of Registry)
 

 

6.3 Արդյոք օդանավը/օդանավերը հանդիսանում են ԻԿԱՕ-ի 83 ԲԻՍ համաձայնագրի կարգավորման առարկա
Is/are the aircraft the subject of an ICAO
83bis agreement
 

Այո / Yes Ոչ / No

 

6.4 Արդյոք չվերթը իրականացվելու է ՀՀ և շահագործողի պետության միջև:
Are the intended routes between
Armenia and the State of the Operator?
 

Այո / Yes Ոչ / No

 

   

7 Դեպի ՀՀ և ՀՀ-ից երթուղիներում շահագործման ենթակա օդանավեր (Տիպերը, գրանցման նիշերը)
Aircrafts to be operated on the routes to and from Armenia (Types, Registration marks)

 
  

8 ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ: Շահագործողի կողմից ներկայացման ենթակա
REQUIRED DOCUMENTATION: To be provided by the Operator

 

8.1 Օդանավ շահագործողի վկայական
Air Operators Certificate
 

Կցված Է:
Attached.

 

8.2 Շահագործման հատուկ դրույթներ
Associated Operations Specifications
 

Կցված Է:
Attached.

 

8.3 Թռիչքային պիտանիության վկայական/կամ Պիտանիության վերանայված վկայական (եթե առկա է)
Certificate of Airworthiness and/or Airworthiness Review Certificate (if any)
 

Կցված է յուրաքանչյուր օդանավի համար:
Attached for each aircraft

 

8.4 Գրանցման վկայական
Certificate of Registration

 

Կցված է յուրաքանչյուր օդանավի համար:
Attached for each aircraft

 

8.5 Աղմուկի վկայական կամ համապատասխան այլ փաստաթուղթ:
Noise Certificate or equivalent document
 
 

Կցված է յուրաքանչյուր օդանավի համար:
Attached for each aircraft or type

 

Ապահովագրության վկայական (ուղևորների, ուղեբեռի, բեռի, երրորդ անձանց)
Certificate of insurance (passenger, baggage, cargo, third party)
    

Կցված Է:
Attached

 

8.7 Շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագիրը
Air Operators aviation security programme

Կցված Է
Attached

 

ՆՇՈՒՄՆԵՐ

NOTES

5. Եթե շահագործվող օդանավի գրանցման պետությունը և շահագործողի պետությունը տարբեր են, շահագործողները պետք է ներկայացնեն համապատասխան գրություն (անգլերենով) այն մասին, թե ով է իրականացնում օդանավի շահագործման և պիտանիության նկատմամբ վերահսկողությունը, այս պարագայում կիրառելի է նաև պետությունների միջև ԻԿԱՕ-ի 83 ԲԻՍ համաձայնագիրը:

 Where the State of Registration of the aircraft operated and the State of the Operator are different, Operators are to provide a letter, in English, stating who has the Operational & Airworthiness control of the aircraft; this may be covered by an ICAO 83bis arrangement between States.

 

6. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ

Եթե օդանավ շահագործողը իրականացնում է օդային հաղորդակցություններ համագործակցային համաձայնագրերի ներքո՝ որպես շահագործող ընկերություն, բոլոր մարքեթինգային ընկերությունները պետք է նշվեն:

 CODE SHARE ARRANGEMENTS

In case the air carrier operates flights on code share basis as an operating partner, all marketing partners have to be indicated.

 
  

10 Հայտատուի հայտարարությունը և պայմանների ու պահանջների ընդունման հաստատումը:
Applicant’s declaration and acceptance of Conditions and Requirements

 Հայտարարում եմ, որ ունեմ սույն հայտը ավիացիոն իշխանությանը ներկայացնելու լիազորություն և, որ սույն հայտում նշված բոլոր տեղեկությունները և ներկայացված փաստաթղթղերը ճշգրիտ են և ամբողջական: Ոչ ամբողջական տեղեկատվությունը կարող է հանգեցնել ուշացումների կամ հայտի մերժման:

 Վերոնշյալ տեղեկություններում/փաստաթղթերում յուրաքանչյուր փոփոխության, փաստաթղթերը ուժը կորցնելու դեպքում՝ Ավիացիոն իշխանությունը այդ մասին կտեղեկացվի հնգօրյա ժամկետում:

Համաձայն ՀՀ օրենսդրության` խախտում է համարվում մոլորեցնելու մտադրությամբ ցանկացած կեղծ փաստաթղթի ներկայացումը՝ թույլտվության տրմանը, երկարացմանը կամ փոփոխությանը նպաստելու նպատակով: Ես հաստատում եմ, որ ես կարդացել և հասկացել եմ սույն հայտում ներառված բոլոր հարցերը և դրույթները: Իմ ներկայացրած պատասխանները ճիշտ են՝ իմ իմացությամբ:
 I declare that I have the legal capacity to submit this application to the Aviation Authority and that all information and documents provided in this application form are true and complete. Incomplete information may result in delay or rejection of the application.
 In case of any changes in the above information/documentation, termination of submitted documentation the Aviation Authority will be informed in writing within 5 business days.
 It is an offence under the legislation of the RA to make, with intent to deceive, any false representation for the purpose of procuring the grant, issue, renewal or variation of permission.
 I certify that I have read and understood all the questions and statements on this form. The answers I have furnished are true and correct to the best of my knowledge and belief.
 

Շահագործողի անվանումը 
 
Name of Operator

Շահագործողի կոնտակտային անձի անունը և նշանակումը Name of Operator’s contact Person & designation

 

Ստորագրություն/Ամսաթիվ Signature/Date

 

ՊԱՅՄԱՆՆԵՐ

 CONDITIONS

      

1) Ամբողջ տեղեկատվությունը և փաստաթղթերը պետք է ներկայացված լինեն անգլերեն

կամ անգլերեն թարգմանությամբ, կամ ռուսերեն:

All information and documents submitted must be in English or with an English

translation or in Russian;

     

2) Oդանավում գտնվող oդանավ շահագործողի վկայականը, գրանցման վկայականը,

թռիչքային պիտանիության վկայականը և նմանատիպ այլ փաստաթղթերը պետք է լինեն

վավեր և բոլոր պայմանները, որոնց հիման վրա այդ վկայականները տրվել կամ վավեր են

ճանաչվել պետք է պահպանվեն:

Documents such as Air Operator’s Certificate (AOC), Certificate of Registration

(CoR, Certificate of Airworthiness (CoA) and etc. carried on board the aircraft must

be valid at all times, and Any conditions subject to which these certificates were

issued or rendered valid must be complied with.

     

 ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 INSTRUCTIONS

       

1.1 Լրացնել ընկերության հիմնադրման համապատասխան վկայականում առկա

ընկերության ամբողջական անվանումը: Առկայության դեպքում լրացնել նաև ֆիրմային

անվանումը, բիզնեսը փաստացի շահագործողի անվանումը և գրանցման համարը:

Please enter the full name of the company as it appears on the Article/Certificate of

incorporation of the company. If applicable also enter the Trade Name, Doing

business-as and the Company registration number. In case the applicant is not a

company but a natural person, please enter the full name as it appears in your ID

Card/Passport.

1.2 Խնդրում ենք լրացնել ընկերության հիմնադրման համապատասխան վկայականում

առկա ընկերության գրանցված գրասենյակի հասցեն: Եթե հայտատուն ֆիզիկական անձ

է, լրացնել գրանցման հասցեն:

Please enter the address of the registered office as it appears on the

Article/Certificate of incorporation of the company. In the case when the applicant is

not a company but natural person, please enter the address at which you are

registered.

       

2. Հայտը պետք է լրացվի 10-րդ բաժնում նշված անձի կողմից: Շահագործման և

տեխնիկական սպասարկման հետ կապված հարցերը ուղղվելու են այդ անձին:

The application should be completed by the person indicated in Section 10. Queries

related to operational and maintenance matters will be referred to this person.

 

Ձև N 2

 

 

Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն 000/20 ____

 

 ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

PERMISSION 000/20 ____


TO THE FOREIGN AIRCRAFT OPERATOR FOR TWO AND MORE CHARTER SERVICES OPERATION TO, FROM AND WITHIN THE TERRITORY OF THE REPUBLIC OF ARMENIA

Օդանավ շահագործողը

 

Aircraft Operator
Պատվիրատուն
Charterer
Օդանավի (օդանավերի) տիպը (տիպերը)
Type(s) of aircraft(s)
Հաճախականությունը
Frequency

 

Երթուղին

 

Air route

 

Թույլտվության գործողության ժամկետը

   

Permission validity

 ___  ______________20__

 
     
     
     
     
     

___________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)
(position title, name, surname)

__________________
(ստորագրություն)
(signature)
Կ.Տ.
Seal

_____ __________ ____
(տալու ամսաթիվը)
(date of issue)»:

»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան