Basic information
Number
N 1925-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (19.02.2004-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2004.02.18/10(309) Հոդ.192
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
11.12.2003
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
21.01.2004
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
29.01.2004
Effective date
19.02.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 հունվարի 2004 թ.

 

հայաստանի հանրապետության կառավարություն

 

 ո ր ո շ ու մ

 

11 դեկտեմբերի 2003 թվականի N 1925-Ն 

 

«ՍԵՎԱՆԻ ԲԵՌՆԱՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաշվեկշռային մեթոդով 48975 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սևանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով վերակազմակերպելով «Սևանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտ» բաց բաժնետիրական ընկերության:

2. Սահմանել «Սևանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը 32810 հազ. դրամ, որը համապատասխանում է 32810 բաժնետոմսի յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3. Սահմանել «Սևանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 32810 հազ. դրամ:

4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը 5000 հազ. դրամ:

5. «Սևանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 16165 հազ. դրամ, այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով՝ 1401 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 9357 հազ. դրամ,

հիմնադիրներին (մասնակիցներին) կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով՝ 1869 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 3423 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով՝ 115 հազ. դրամ:

6. «Սևանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հունվարի 21
Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation