«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 հուլիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
23 հունիսի 2005 թվականի N 897-Ն
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան` ինչպես նաև բնապահպանության բնագավառում ծրագրերի (միջոցառումների) կատարման և բնապահպանության ոլորտի կառավարման համակարգի զարգացման, այդ թվում` կադրերի պատրաստման ու վերապատրաստման, խրախուսման, աշխատանքային պայմանների բարելավման, տեխնոլոգիական և տեխնիկական վերազինման համար միջազգային կազմակերպությունների և դոնոր երկրների օժանդակության, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից կամավոր մուծումների, նվիրատվությունների և հանգանակությունների տեսքով տրամադրվող գումարների շրջանառությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը լրաց. 29.12.16 N 1360-Ն)
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժնում բացել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական նպատակային ֆոնդ» անվանմամբ արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվ` գործողության ժամկետը մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը:
(1-ին կետը փոփ. 27.12.07 N 1558-Ն, 03.12.09 N 1405-Ն, 10.01.13 N 15-Ն, 29.12.16 N 1360-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. հուլիսի 2 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.04.2019, N 389-Ն | 26.04.2019, N 897-Ն | |
29.12.2016, N 1360-Ն | 30.12.2016, N 897-Ն | |
10.01.2013, N 15-Ն | 24.01.2013, N 897-Ն | |
03.12.2009, N 1405-Ն | 17.12.2009, N 897-Ն | |
27.12.2007, N 1558-Ն | 17.01.2008, N 897-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|