Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-142-Ա
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.06.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.01.14/3(238) Հոդ.700
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
07.06.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.06.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.06.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հաշվի առնելով, որ 2007 թվականի հունիսի 7-ին գումարվել է Հայաստանի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը՝ որոշում եմ.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին՝ շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. հունիսի 7
Երևան
ՆՀ-142-Ա