Գլխավոր տեղեկություն
Համար
N 1365-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.12.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2016 թվականի N 1365-Ա

 

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սարչապետի համայնքի ուսուցչի տանը (գտնվելու վայրը` Սարչապետ գյուղ, 2-րդ փողոց, շենք 5), «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Բյուրականի համայնքի ուսուցչի տանը (գտնվելու վայրը` Բյուրական գյուղ, 1-ին փող., շենք 12), ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Աբովյանի ճարտարագիտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության հանրակացարանում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ուսուցչի տների և հանրակացարանի զբաղեցված և սպասարկման համար անհրաժեշտ գույքի (հողամասերի և ընդհանուր օգտագործման տարածքների) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ ըստ պատկանելության, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում սույն որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. դեկտեմբերի 29

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

դեկտեմբերի 29-ի N 1365-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՄԱՅՆՔԻ, ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒՍՈՒՑՉԻ ՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ` ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

NN ը/կ

Բնակության վայրը

Բնակիչների ազգանունը, անունը, հայրանունը

Անձնագրային տվյալները

Հատկաց-ման տարեթիվը

Զբաղեցված բնակելի տարածքի մակերեսը(քառ. մետր)

Զբաղեցված բնակելի տարածքի հաշվեկշռային արժեքը (դրամ)

Սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով տրվող

1.

ՀՀ Լոռու մարզ, գ. Սարչապետ, փող. 2, շ. 5, բն. 2

Դավթյան Համլետ Բեգլարի
Սուքիասյան Օլյա Արեստակի
Դավթյան Խիկար Համլետի
Դավթյան Հայկուհի Համլետի
Դավթյան Արփինե Համլետի
Դավթյան Անգելինա Խիկարի
Դավթյան Համլետ Խիկարի

000994772, տրված՝ 16.01.2013 թ., 018-ի կողմից
AM0825163, տրված՝ 31.07.2012 թ., 039-ի կողմից
AM0686585, տրված՝ 18.04.2012 թ., 039-ի կողմից
AH0421866, տրված՝ 13.08.2007 թ., 039-ի կողմից
AN0283656, տրված՝ 03.12.2012 թ., 039-ի կողմից
ծնված ` 21.12.2012 թ.
ծնված ` 28.12.2015 թ.

1976 թ.

136.9

725313.99 (11.04.2016 թ.-ի դրությամբ)

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով

2.

ՀՀ Արագածոտնի
մարզ, գ. Բյուրական, փող. 1, շ. 12, բն. 5

Ղազարոսյան Հարություն Մկրտչի
Ավագյան Եղիսաբերթ Սարգիսի
Ղազարոսյան Աստղիկ Հարությունի
Ղազարոսյան Սիրանուշ Հարությունի

AM0576545, տրված` 23.12.2011 թ., 029-ի կողմից
002851723, տրված` 11.03.2014 թ., 011-ի կողմից
AM0215450, տրված` 22.02.2011 թ., 029-ի կողմից
008512873, տրված` 07.10.2016 թ., 029-ի կողմից

1987 թ.

62.35

154 577
(04.05.2016 թ.-ի դրությամբ)

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով

3.

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ճարտարագի-տական քոլեջի հանրակացա-րանի 909 բ սենյակ

Աֆրիկյան Աշխեն Ռուբենի

AG0395293, տրված` 29.01.2005 թ., 007-ի կողմից

2005 թ.

17.1 քառ. մ, որից՝ 3.9 քառ. մ-ը 909ա սենյակի հետ ընդհանուր օգտագործ-ման է:

13.2 քառ. մ-ի հաշվեկշռային արժեքը`
66 474,54
(01.01.2016 թ.-ի
դրությամբ)

13.2 քառ. մ-ն` սեփականության իրավունքով,
3.9 քառ. մ-ն` ընդհանուր (համատեղ) սեփականության իրավունքով

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան