Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-154-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Ինկորպորացիա (07.07.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.06.27/32(556) Հոդ.747
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
13.06.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.06.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի ՆՀ-114-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի մայիսի 20-ի «Եվրոպական կառույցների հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը համակարգող հանձնաժողովի մասին» ՆՀ-114-Ն հրամանագրով հաստատված կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Կ Ա Զ Մ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ (հանձնաժողովի նախագահ)

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար,

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար

 

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական

հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական (հանձնաժողովի քարտուղար)»:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. հունիսի 13
Երևան
ՆՀ-154-Ն