ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 դեկտեմբերի 2016 թվականի N 1176-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև նոր շրջանակային համաձայնագրի առևտրի ու ներդրումների հարցերի շուրջ վարվող բանակցությունների հինգերորդ փուլին մասնակցելու նպատակով՝ 2016 թվականի դեկտեմբերի 12-14-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարել.
1) Գարեգին Մելքոնյանինը, Արթուր Մայսուրյանինը, Տաթևիկ Դավթյանինը և Տիգրան Հարությունյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Անդրանիկ Խաչիկյանինը` Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության արտաբյուջետային միջոցների հաշվին.
3) Լուսինե Դավթյանինը և Արաքս Կարապետյանինը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Արման Ալոյանի Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գարեգին Մելքոնյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. դեկտեմբերի 12 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2016 թ. դեկտեմբերի 12-ի N 1176-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-14-Ը Բելգիայի Թագավորություն մեկնող ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Գ. Մելքոնյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ (պատվիրակության ղեկավար) |
Ա. Մայսուրյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության վարչության պետ |
Տ. Դավթյան |
- ՀՀ արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար |
Լ. Դավթյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ |
Ա. Խաչիկյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ (13.12.2016 - 15.12.2016) |
Ա. Ալոյան |
- ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի պետ (համաձայնությամբ, |
Ա. Կարապետյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի առաջատար մասնագետ |
Տ. Հարությունյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության վարչության առևտրի համաշխարհային կազմակերպության բաժնի առաջին կարգի մասնագետ (13.12.2016 - 15.12.2016) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|