ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 դեկտեմբերի 2016 թվականի N 1175-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համագործակցության կոմիտեի 17-րդ նիստին մասնակցելու նպատակով 2016 թվականի դեկտեմբերի 14-16-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Սուրեն Կարայանինը, Գարեգին Մելքոնյանինը, Մակար Ղամբարյանինը, Արեգ Գալստյանինը, Արթուր Մայսուրյանինը, Էրիկ Գրիգորյանինը և Տաթևիկ Դավթյանինը` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Արա Մարգարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. դեկտեմբերի 12 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2016 թ. դեկտեմբերի 12-ի N 1175-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-16-Ը ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ս. Կարայան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար (պատվիրակության ղեկավար) |
Գ. Մելքոնյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ |
Մ. Ղամբարյան |
- ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ |
Ա. Գալստյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ |
Ա. Մայսուրյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության վարչության պետ |
Ա. Մարգարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության ԵՄ բաժնի պետ |
Է. Գրիգորյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի օգնական |
Տ. Դավթյան |
- ՀՀ արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |