Գլխավոր տեղեկություն
Համար
N 1383-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.01.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.02.10/5(574) Հոդ.21
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.01.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.01.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2016 թվականի N 1383-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 165-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և փորձագիտական հանձնախումբ ստեղծելու, խորհրդի կազմը, խորհրդի, փորձագիտական հանձնախմբի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի գործունեության կարգը հաստատելու մասին» N 165-Ն որոշման՝

1) N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

2) N 2 հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել այն հասարակական կազմակերպությունները, որոնք`

1) ունեն հակակոռուպցիոն ոլորտի՝ վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա գործունեության փորձ.

2) որոնց կանոնադրությամբ ամրագրված է հակակոռուպցիոն գործունեությամբ զբաղվելը.

3) ունեն միջազգային կազմակերպությունների հետ հակակոռուպցիոն ոլորտում համագործակցության փորձ.

4) կներկայացնեն միջազգային կառույցների հետ և (կամ) սեփական նախաձեռնությամբ հակակոռուպցիոն ոլորտին վերաբերող առնվազն երկու իրականացված ծրագրի վերաբերյալ տեղեկատվություն.

5) կներկայացնեն միջազգային կառույցների հետ իրականացված ծրագրերի արդյունավետության վերաբերյալ գործընկեր կազմակերպության դրական եզրակացություն (գնահատական):»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ.  հունվարի 11

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
դեկտեմբերի 29-ի N 1383-Ն որոշման

 

«Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
փետրվարի 19-ի N 165-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ (խորհրդի նախագահ)

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ)

Մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններից մեկական ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Հանրային խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

Հայաստանի համայնքների միության մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Քաղաքացիական հասարակության չորս ներկայացուցիչ, այդ թվում՝ մասնավոր հատվածի հասարակական կազմակերպությունների երկու ներկայացուցիչ (համաձայնությամբ)»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան