Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-1063
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (18.12.2002-24.04.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.03.20/9.1 Հոդ.160
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
16.03.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.03.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.03.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով` որոշում եմ.

I. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության հետևյալ կառուցվածքը.

1. (1-ին կետն ուժը կորցրել է 17.12.02 ՆՀ-1218-Ն)

2. Առողջապահության նախարարություն

3. Առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

4. Արդարադատության նախարարություն

5. Արտաքին գործերի նախարարություն

6. Բնապահպանության նախարարություն

7. Գյուղատնտեսության նախարարություն

8. Էներգետիկայի նախարարություն

9. Կրթության և գիտության նախարարություն

10. Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն

11. (11-րդ կետն ուժը կորցրել է 17.12.02 ՆՀ-1218-Ն)

12. Պաշտպանության նախարարություն

13. Պետական գույքի կառավարման նախարարություն

14. (14-րդ կետն ուժը կորցրել է 13.11.02 ՆՀ-1202-Ն)

15. Սոցիալական ապահովության նախարարություն

16. Տրանսպորտի և կապի նախարարություն

17. Քաղաքաշինության նախարարություն

18. Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

19. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար

20. Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:

(I-ին բաժինը փոփ. 13.11.02 ՆՀ-1202-Ն, 17.12.02 ՆՀ-1218-Ն)

II. Սահմանել նաև, որ մինչև պետական կառավարման համակարգի բարեփոխումների գործընթացի ավարտը գործում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման հետևյալ մարմինները`

1. Ազգային անվտանգության ծառայություն

2. Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

3. Արտակարգ իրավիճակների վարչություն

4. Հարկային պետական ծառայություն

5. Մաքսային պետական կոմիտե

6. Միգրացիայի և փախստականների վարչություն

7. Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

8. Ջրային տնտեսության պետական կոմիտե

9. Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն:

(II-րդ բաժինը խմբ. 08.07.02 ՆՀ-1132-Ն, 13.11.02 ՆՀ-1202-Ն, 17.12.02 ՆՀ-1218-Ն)

III. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի ՆՀ-456 հրամանագիրը` հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ:

IV. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
 16 մարտի 2002 թ.
ՆՀ-1063