Գլխավոր տեղեկություն
Համար
N 592-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.12.2016-26.12.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.07.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.07.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հուլիսի 2016 թվականի N 592-Ա

 

 ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՀԻԴՐՈԼՈԳԻԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հիդրոլոգիական միջազգային ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության ներգրավվածությունն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հիդրոլոգիական միջազգային ծրագրի ազգային կոմիտե և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հիդրոլոգիական միջազգային ծրագրի ազգային կոմիտեի նախագահին՝ ըստ գործունեության արդյունքի՝ պարբերաբար ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարությանը ներկայացնել տեղեկատվություն` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հիդրոլոգիական միջազգային ծրագրի շրջանակներում համագործակցության հնարավոր ուղղությունների, կայացած հանդիպումների և միջոցառումների վերաբերյալ:

(2-րդ կետը փոփ. 29.12.16 N 1261-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հուլիսի 6

Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
հուլիսի 6-ի N 592-Ա
որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՀԻԴՐՈԼՈԳԻԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ

 

Ա. Հարությունյան

 

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ (ազգային կոմիտեի նախագահ)

     
Վ. Նարիմանյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ
     

Ա. Կարապետյան

 

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության ՅՈՒՆԵՍԿՕ-ի բաժնի երրորդ քարտուղար

     

Է. Ղազարյան

 

- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետ

     

Է. Ղուկասյան

 

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն
(համաձայնությամբ)

     

Թ. Վարդանյան

 

 - Երևանի պետական համալսարանի ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի վարիչ,  աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր 
(համաձայնությամբ)

     

Վ. Սարգսյան

 

- Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հիդրոշինարարության, ջրային համակարգերի և հիդրոէլեկտրակայանների ամբիոնի տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
(համաձայնությամբ)

     
Վ. Թոքմաջյան

- «Ակադեմիկոս Ի. Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր գիտաշխատող, տեխնիկական գիտությունների դոկտոր, դոցենտ 
(համաձայնությամբ)

 

Տ. Բաղդասարյան

 

 

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ (ազգային կոմիտեի քարտուղար)

(հավելվածը փոփ., լրաց. 29.12.16 N 1261-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան